20:32 17.04.2023
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն այցելել է Պոլսի հայոց պատրիարքարան: Նա հանդիպում է ունեցել պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ:
Ի՞նչ առիթով էր հանդիպումը և ինչո՞ւ է հայերին շնորհավորելու եկել ոչ թե ինքը՝ Քլչդարօղլուն, այլ Իմամօղլուն: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.
«Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն եկել էր պատրիարքություն հայերին Սուրբ Զատկի կապակցությամբ շնորհավորելու համար և Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ հանդիպման ժամանակ նա ասել էր, որ չի սիրում «ազգային փոքրամասնություն» բառակապակցությունը, և որ եկել է շնորհավորելու իր հայ համաքաղաքացիներին: Պատրիարքն էլ նրան Զատկի ներկած ձու է նվիրել:
Այս այցի և հանդիպման կապակցությամբ մի քանի տեղին հարց է առաջանում. առաջինը՝ ինչո՞ւ է հայերին շնորհավորելու գալիս ուղղափառ Զատկի օրը, այլ ոչ թե հայկական, և երկրորդը՝ ինչո՞ւ է հենց այս տարի որոշել, որ անհրաժեշտ էր շնորհավորել հայերին, իսկ նախկինում մինչ այս դա պարտադիր չէր համարել:
Առաջին հարցի դեպքում, կարծում եմ՝ քաղաքապետը պարզապես բավական տեղեկացված չի եղել, իսկ երկրորդ հարցի պատասխանն ակնհայտ է. պատճառն այն է, որ մեկ ամիս անց Թուրքիայում ընտրություններ են, և այս հանդիպումն ընդամենը փորձ է հայերին սիրաշահելու և նրանց ձայները վայելելու:
Ի դեպ, նշեմ, որ Էրդողանը հայերին Սուրբ Զատկի կապակցությամբ չի շնորհավորել: Նա ընդամենը ուղերձով շնորհավորել է բոլոր քրիստոնյաներին՝ անգամ չհիշատակելով հայերին և դա նույնպես արել է ուղղափառ Զատկի օրը:
Նշեմ, որ Էքրեմ Իմամօղլուն ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության կարկառուն դեմքերից մեկն է, և եթե այդ կուսակցության ղեկավար Քեմալ Քլչդարօղլուն ընտրվի նախագահ, Իմամօղլուն այդ դեպքում կստանձնի երկրի փոխնախագահի պաշտոնը»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Հայերն իսկապես հակվա՞ծ են ձայն տալ ընդիմությանը: Վերջին հարցումները ի՞նչ են ասում թեկնածուների շանսերի մասին:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
22:14 15.06.2025
Fars. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների հերթական ալիքն են արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է «Ֆարս» գործակալությունը։ Գործակալության հաղորդագրության համաձայն՝ արձակումն իրականացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ուժերի կողմից։ ...
22:09 15.06.2025
Հրդեհ Ծաղկունք գյուղումՀունիսի 15-ին, ժամը 19:26-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկունք գյուղի Նաիրի Զարյան փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նաիրի Զարյան փողոցում կայանած «Lada» մակնիշի ավտոմեքենայում և մոտակա փայտե վագոն-տնակում (մոտ 30 քմ): Հրդեհը […] ...
21:55 15.06.2025
Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք․ դեսպանությունԵթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։ Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները։ ...
21:25 15.06.2025
Ժամը 21։00-ի դրությամբ՝ Արագածոտնի մարզում վնասվել են 43 շենք-շինությունների տանիքներ, 22 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենաներՀունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ համայնքի տարբեր հասցեներում ուժեղ քամու հետևանքով վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր։ Այս մասին հայտնում է ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումներում […] ...
21:20 15.06.2025
Արագածոտնի մարզպետը քիչ առաջ Լուսագյուղում ուսումնասիրել է պտտահողմի պատճառած վնասներըՊտտահողմի հետևանքով ավերածություններ են եղել նաև Ապարան համայնքի Լուսագյուղ բնակավայրում, ինչի կապակցությամբ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը քիչ առաջ եղել է գյուղում, ուսումնասիրել վնասները, զրուցել քաղաքացիների հետ։ Նշենք, որ այսօր ժամը 16։10-ի սահմաններում Ապարան քաղաքում և Լուսագյուղ բնակավայրում պտտահողմի հետևանքով ավերածություններ են եղել։ Կենտրոնացվել են բոլոր ուժերը` էլեկտրականության և գազամատակարարման վերականգնման համար։ Այս պահին տեղում աշխատում […] ...
21:15 15.06.2025
Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվըԻրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 128 մարդ, իսկ մոտ 900 մարդ վիրավորվել է, հաղորդում է իրանական Etemad առցանց հրատարակությունը։ «Առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն՝ երեկ կեսօրին հարձակումների զոհ էր դարձել մոտ 128 մարդ, վիրավորների թիվը մոտ 900 է, շատերը քաղաքացիական անձինք են», – գրում է հրատարակությունը։ Նշվում է, որ […] ...