20:27 17.04.2023
Ապրիլի 28-ին Մոսկվայի Բուտիրսկի դատարանում կսկսվի Միխայիլ Խաչատուրյանի քրեական գործը, ով հետմահու մեղադրվում է իր դուստրերին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու և սեռական ոտնձգությունների մեջ։ Ինչպես երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է աղջիկներից մեկի փաստաբան Ալեքսեյ Լիպցերը, գործը քննվելու է փակ դռների հետևում։
«Մոսկվայի Բուտիրսկի շրջանային դատարանը ապրիլի 28-ին կսկսի քննել Խաչատուրյանի դեմ հարուցված քրեական գործն ըստ էության»,- ասել է աղբյուրը։
Նրա խոսքով՝ քրեական գործը դատավորների եռյակը քննելու է փակ դռների հետևում։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, հետաքննությունը խստացրել է մեղադրանքը՝ հավելյալ վերագրելով դուստրերի կողմից սպանված Խաչատուրյանին համակարգված և դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը։
Ավելի վաղ աղջիկների փաստաբանները ՏԱՍՍ-ին պարզաբանել էին, որ գործով իրենց պաշտպանյալները պաշտոնապես տուժող են ճանաչվել։ Եթե նրանց հայրը մեղավոր ճանաչվի, ապա դա կլինի ապացույց, որ քույրերը գտնվել են անհրաժեշտ պաշտպանության վիճակում։ Բացի դրանից, գործով չորրորդ տուժողը աղջիկների ընկերն է, որին, ըստ մեղադրական եզրակացության, Խաչատուրյանը պոռնո տեսանյութեր է ուղարկել։
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...