19:53 18.04.2023
Վթարայինների խնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին բնակիչների հետ զրուցելու և առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով՝ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ եղել է Գյումրու Տիգրան Մեծի 5 և Անտառավան 26 վթարային շենքերում։
Մարզպետը զրուցել է բնակիչների հետ, շրջել նրանց բնակարաններում, լսել մտահոգություններն ու փաստել, որ ՀՀ կառավարությունն անում է հնարավորը խնդրի շուտափույթ լուծման համար։
«Ես հասկանում եմ թե ձեր մտահոգությունները, թե անհանգստությունը, ինչը խիստ բնական է, անցած երեք տասնամյակների ընթացքում օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով խնդրին լուծում չի տրվել, հիմա մեր կառավարությունը փորձում է քայլ առ քայլ գնալ խնդիրների լուծման ճանապարհով, այդ թվում` վթարայինների մասով»,-նշել է Մուշեղ Մուրադյանը։
Տիգրան Մեծի 5, թե Անտառավան 26 շենք ունեն վթարայնության 3-րդ աստիճան։ Կառավարության նախորդ տարվա որոշմամբ Գյումրու Տիգրան Մեծ 5 շենքի անբավարար տեխնիկական վիճակում գտնվող թվով 3 մուտքերի ուժեղացման-վերականգնման (ամրացման) նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության գործընթացի ապահովման նպատակով 700 հազար դրամ գումար է հատկացվել։ Մինչ այդ ՀՀ կառավարությունը 15 մլն 581 հազար դրամ էր հատկացրել երեք մուտքերի ուժեղացման, վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։
Անտառավան 26 շենքի դեպքում դիտարկվում է խնդրի՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով լուծման տարբերակը։
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...