22:59 19.04.2023
Բաքվում պղծվել է քրիստոնեական գերեզմանատունը: Ռուսներին պատկանող մի քանի տասնյակ գերեզմանաքարեր են կոտրվել: Ի՞նչ մանրամասներ են հայտնի այս միջադեպից:
Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.
«Պղծվել է Բաքվից ոչ հեռու գտնվող «Բալահանի» կոչվող արվարձանի ռուս ուղղափառ գերեզմանատունը, մի քանի տասնյակ և, որոշ տեղեկությունների համաձայն, անգամ 100-ից ավել ռուսական գերեզմանաքարեր, տապանաքարեր են կոտրվել, մի մասն արդեն վերականգնվելու ենթակա չէ:
Առաջինն այդ մասին տեղեկացրել էր «Ռեադովկա» կոչվող տելեգրամյան ալիքը,որը հավաստիացնում է, որ տեղի ունեցածը կրոնական և ազգային հողի վրա անհանդուրժողականության հետևանք է: Այժմ համացանցում ակտիվ տեսանյութ է տարածվում, որում երևում են տեղի ունեցածի մասշտաբները:
Ընդ որում՝ հետաքրքիր է, որ ոչնչացված, կոտրված այդ գերեզմանները ոչ թե լքված, անտեր գերեզմաններ էին, այլ գերեզմաններ, որոնք ունեն տերեր, ժառանգներ, և այժմ նրանք իրենց պահանջների մասին են հայտարարում:
Եվ այդ «Ռեադովկա» տելեգրամյան ալիքը կասկած ունի, որ տեղի ունեցածը թուրքական «Գորշ գայլեր» խմբավորման գրոհայինների աշխատանքի արդյունքն է:
Երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան հանձնարարել է իր օգնականին հանդիպել տուժածների ընտանիքի անդամների հետ և հավաստիացնել, որ ամեն ինչ վերականգնվելու է:
Թեև տեղի ունեցածը վկայում է, որ այն Ադրբեջանում աճող ռուսատյացության հետևանք է»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...