Թուրքիայի նախագահի թեկնածուին կրկին մեղադրում են հայկական ծագում ունենալու մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+15.09 oC

Թուրքիայի նախագահի թեկնածուին կրկին մեղադրում են հայկական ծագում ունենալու մեջ

21:10 20.04.2023

Թուրքիայի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, որին մեղադրում են հայկական ծագում ունենալու մեջ, թվիթերյան ուղերձ է հրապարակել, որում խոսում է նաև իր արմատների մասին: Ուղերձը մեծ արձագանք է գտել ու հակասական մեկնաբանությունների առիթ տվել:

Քըլըչդարօղլուն կոնկրետ ի՞նչ է ասում իր ծագման մասին: Նրա հայ լինելու վարկածը ընտրարշավի ընթացքում շահարկվո՞ւմ է հակառակորդների կողմից:

Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.

«Թվիթերյան իր էջում այդ ուղերձում Քըլըչդարօղլուն ասում է, որ ինքը ո՛չ սունի է, ո՛չ շիա։ Մեջբերեմ նրա խոսքերը. «Ես ալևի եմ և եթե ընտրվեմ նախագահ, մենք այլևս չենք խոսի խտրականության ու տարբերությունների մասին, մենք կխոսենք համագործակցելու և ընդհանուր երազանքների մասին»:

Իր այս հայտարարությունը կարելի է սենսացիոն համարել՝ հաշվի առնելով այն, որ ընտրաշավի ժամանակ է արվել, և շատերը կարծում են, որ այդ հայտարարությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ նրա նախընտրական վարկանիշի վրա:

Այսինքն՝ հնարավոր է մահմեդական ընտրողներին  այս հայտարարությունը դուր չգա: Բանն այն է, որ  ալևիությունը ոմանք չեն համարում իսլամի ուղղություն՝ համարելով, որ դա հեթանոսական դրսևորումներից մեկն է, բայց իրականում, գիտնականների մեծ մասը, այնուամենայնիվ, համարում է, որ այն ավելի մոտ է իսլամին, քանի որ իր մեջ շիա ուղղության բաղադրիչներ ունի, ինչպես նաև արաբական հեթանոսության և հուդդայականության: Թեև ամեն դեպքում հավատացյալներից շատերը մերժում են և ալևիներին չեն համարում մահմեդականներ:

Այս ամենը կարող է դառնալ նոր շահարկումների առիթ և նոր մեղադրանքների պատճառ: Եվ այդ ամենը նաև կրկին սրում է Քըլըչդարօղլուի էթնիկ ծագման խնդրի վերաբերյալ ուշադրությունը: Ինչպես ասել էի, Քըլըչդարօղլուին ժամանակին մեղադրում էին, թե իբր նրա նախնիները հայեր են: Եվ այդ վարկածը որոշ հիմնավորումներ երբեմն ստանում է»,- ասել է Երկանյանը:

Ի՞նչ է ասում ինքը՝ Քըլըչդարօղլուն, իր հայ լինելու վարկածի մասին, և նրան ինչպե՞ս է վերաբերվում  Պոլսո հայ հայանքը:

Մանրամասները՝ ամբողջական տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

23:15 15.06.2025

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

23:06 15.06.2025

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

22:55 15.06.2025

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

Միացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

22:45 15.06.2025

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...

BACK_TO_TOP