15:31 20.04.2023
Երևան քաղաքի դատախազությունում, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում, ուսումնասիրվել են Դավթաշեն թաղամասի Եղվարդի խճուղի 22 և Անաստաս Միկոյան փողոցի 64 հասցեներում գտնվող երկու հողամասերի կադաստրային գործերը:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանք եղել են մեկ միասնական միավոր: 2003 թվականի հունվարի 17-ին Դավթաշեն 4-րդ թաղամասի դիմաց գտնվող 6.06 հա մակերեսով այգին վարձակալության տրամադրելու նպատակով հանվել է աճուրդի, որում հաղթող է ճանաչվել Ե.Գ.-ն:
Այնուհետև, Երևանի քաղաքապետի 2003 թվականի փետրվարի 3-ի որոշմամբ, նույն հողամասը՝ 25 տարի ժամկետով, տրամադրվել է վարձակալության՝ տարեկան 20 հազար 90 դրամ վարձավճարով՝ ժամանցի և հանգստի գոտու կազմակերպման նպատակով: Միաժամանակ, հողամասի վարձակալության գնման նախապատվության իրավունքի համար աճուրդի մեկնարկային գինը սահմանվել է 60 հազար 600 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որը հայտատուն վճարել է քաղաքապետարանի հաշվեհամարին: Մրցույթի արդյունքում հաղթողի համար սահմանվել են պարտականություններ, այդ թվում՝ տվյալ տարածքում 300 միլիոն դրամի ներդրում կատարելը, շինարարությունը մինչ 2006 թվականն ավարտելը, երեք ամիսների համար միանվագ վարձավճար մուծելը: Գործարքի կնքումից մեկ ամիս անց, սակայն, առանց վերոնշյալ պարտականությունների և կնքված վարձակալության պայմանագրի պայմանների պարտադիր կատարման, այգու տարածքը 2003 թվականի մարտի 28-ին օտարվել է Ե.Գ.-ին: Ապրիլի 4-ին քաղաքապետարանի և Ե.Գ.-ի միջև կնքվել է այգու ուղղակի վաճառքի մասին պայմանագիր, որով 6.06 հա մակերեսով հողամասը 20 մլն 883 հազար 972 դրամով օտարվել է Ե.Գ.-ին. օգտագործման նպատակը սահմանվել է որպես ժամանցի և հանգստյան գոտու կազմակերպման շինարարություն:
2004 թվականի մարտի 2-ին Ե.Գ.-ի լիազորված անձի և «Սանի Լենդ համատեղ ձեռնարկություն» ՍՊ ընկերության (35 տոկոս բաժնեմասը պատկանել է նույն Ե.Գ.-ին) միջև կնքվել է հողամասի վարձակալության պայմանագիր, որով տվյալ ընկերությանն է տրամադրվել տարածքը՝ զվարճանքի և հանգստյան գոտի ստեղծելու նպատակով, իսկ 2006 թվականի մայիսի 2-ին կողմերի միջև կնքվել է վարձակալության պայմանագիրը լուծելու մասին համաձայնություն: Այնուհետև, Ե.Գ.-ի դիմումի հիման վրա կատարվել է գույքի բաժանում՝ 3.5023 հա և 2.5577 հա չափերով հողատարածքների, որից հետո՝ 2006 թվականի մայիսի 15-ին, Ե.Գ.-ն 3.0523 հա հողամասն անհատույց՝ 20 տարի ժամկետով, օգտագործման է տրամադրել «Սանի Լենդ համատեղ ձեռնարկություն» ՍՊ ընկերությանը (կնքվել է անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր)։
2007 թվականի դեկտեմբերի 4-ին Ե.Գ.-ի և «Մոսկովյան ինվեստիցիոն շինարարական ընկերություն ք.Երևան» ՍՊ ընկերության միջև կնքվել է անշարժ գույքի տարաժամկետ վճարումով առուվաճառքի պայմանագիր, որի համաձայն՝ Ե.Գ.-ն իրեն պատկանող հողատարածքից 2.5577 հա հողամասն իր կողմից գնված արժեքից անհամեմատ բարձր գնով՝ 697 մլն 727 հազար 272 դրամով, վաճառել է նշված ընկերությանը, իսկ 2007 թվականի դեկտեմբերի 6-ին պայմանագրում կատարվել է համապատասխան կետի փոփոխություն և սահմանվել է, որ անշարժ գույքի վաճառքի գինը կողմերի համաձայնությամբ կազմել է 767 մլն 500 հազար դրամ։
2019 թվականի մարտի 20-ին Ե.Գ.-ի (որպես վաճառող) և «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության (որպես գնորդ) միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի և գրավի պայմանագիր, որի համաձայն՝ գնորդին է հանձնվել Եղվարդի խճուղի 22 հասցեում գտնվող հողամասը՝ 1.5023 հա մակերեսով և Դավթաշենի Երևան-եղվարդ խճուղի 22 հողամասը՝ 2 հա մակերեսով: Դրանցից առաջինի գինը կազմել է 887 մլն 722 հազար դրամ, իսկ երկրորդինը՝ 1 մլրդ 295 մլն 424 հազար դրամ:
Երևան քաղաքի դատախազությունում իրականացված ստուգումների ընթացքում ուսումնասիրվել է օտարման պահին գործած քաղաքաշինական համապատասխան փաստաթուղթը: Պարզվել է, որ վերոնշյալ հողատարածքները հանդիսացել են հասարակական նշանակության կանաչ գոտիներ (ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն՝ «Արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք` (…) բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողեր են (հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ, գետափեր, զբոսայգիներ, պուրակներ, այգիներ, լողափեր և ընդհանուր օգտագործման այլ տարածքներ) (…)»):
Նշված արարքների արդյունքում, նախնական հաշվարկով, պետությանը պատճառվել է 2 մլրդ 929 մլն 762 հազար 28 դրամ գումարի գույքային վնաս։
Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից առերևույթ չարաշահման դեպք՝ 2023 թվականի ապրիլի 3-ին դատախազի կողմից առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:
2023 թվականի ապրիլի 14-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս):
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...