20:03 20.04.2023
Մոտ երկու շաբաթ առաջ Գյումրիի Մուսայելյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով Սարգսյանների յոթ անձից բաղկացած ընտանիքը հայտնվել է անելանելի վիճակում։ Այս մի քանի օրերին բազմանդամ ընտանիքը ապրել է բարեկամների ու հարազատների տանը, հիմա վարձով տուն են գտել Անի թաղամասում, բայց այստեղ երկար մնալ չեն կարող, անապահով ընտանիքի համար վարձակալության գումար վճարելը մեծ խնդիր է:
Սարգսյանների ընտանիքը 5 երեխաներով 2002 թվից են ապրում այս տանը։ Մուսայելյան փողոցի 3-րդ շենքի 8-րդ բնակարանը գնել են բնակարանների գնման վկայագրով։ Մի քանի օր առաջ, ննջասենյակում բռնկված հրդեհից վնասվել է նաև հյուրասենյակը և գույքի մի մասը։ Տան մեծ մայրը պատմեց, որ ննջասենյակից տարածված կրակը անզգուշության հետևանք է, փոքր թոռնիկը՝ 4 տարեկան Արթուրը, կրակայրիչով է խաղացել։
«Երկու հատ զաժիգատել էր դրած, ըսի Արթուրիկ հանկարծ ձեռք չտաս, Արթուրիկը վառել ու ելել էր, 15 րոպե քաշեց, Արթուրիկն էրավ։Ելա դուրս խառնվա, ճվացի՝ օգնեցե՜ք, պաժառնի կանչե՛ք»,- պատմում է տատիկը՝ Լաուրա Խաչատրյանը։
5 երեխաների մայրն այդ օրը տանը չի եղել։ Հաճախակի է աշխատանքի բերումով բացակայում տնից, ընտանիքի հայրը ևս այլ բնակավայրում է աշխատանք գտել։ Սարգսյան ամուսինները մշտական աշխատանք չունեն, հիմնական եկամտի աղբյուրը թոշակը։ Հարևանների ահազանգից հետո մեկ մարտական հաշվարկ է եկել դեպքի վայր, արագ մեկուսացրել են կրակը, ինչի արդյունքում բնակարանի խոհանոցն ու մյուս ննջասենյակները չեն տուժել։
«Էս սենյակից ոչ մի բան չենք փրկել, մենակ ինչ մնացել է, հյուրասենյակի կահույքն է, էն էլ վառվել սևացել է, ոչ մի բան չկա»,-շարունակում է տիկին Աղավնին։
Հրդեհի առաջացման հանգամանքների, գույքային վնասի չափի մասին դեռ որևէ արձանագրություն կամ ակտ ընտանիքին չի փոխանցվել։ Տանտիկնոջ՝ Աղավնի Սարգսյանի ասելով, տեսչությունից ուսումնասիրություններ չեն կատարվել։ Հրդեհված տանը բնակվել ընտանիքը չի կարող, պատերը մոխրացած են, խոնավացած։
«Մնացել ենք տարբեր տեղեր, ես ընկերուհուս տանը, սկեսուրս՝ տալիս տղայի տունը, հետո տեղափոխվեցինք տալիս տունը, հիմա վարձով ենք մնում Արամ Խաչատրյան շենքում, մինչև տեսնենք, թե ինչ կարող ենք անել մեր տունը»,- պատմում է տանտիկինը։
Սարգսյանները բնակության այլ տեղ չեն էլ ուզում փնտրել, իրենց տուն են ուզում վերադառնալ՝ ինչքան հնարավոր է շուտ։ Հրդեհված տունը վերանորոգել սեփական ուժերով կարող են, միայն թե ֆինանսական կամ շինանյութի տեսքով օգնեն իրենց։ Ընտանիքը այս հարցով դիմում է հասցեագրել Շիրակի մարզպետի աշխատակազմ։ Քաղաքապետարան դեռ չի դիմել, սպասում է համապատասխան ակտին։
«ԱԻՆ-ն ասում է, որ էդ ակտը պիտի ոստիկանությունը տա, ոստիկանությունն էլ ասում է, որ մենք կարող ենք միայն տեղեկանք տալ, որ մենք ներկա ենք եղել։ Գործը քննվում է՝ պատահական է թե՞ դիտավորյալ։ Ուրիշ թուղթ իրանք չեն կարող տալ մեզ»,- ասում է Աղավնի Սարգսյանը։
Հրդեհից երկու շաբաթ անց դեռ ընտանիքը չունի համապատասխան ակտ, որը անհրաժեշտ է գոնե ֆինանսական աջակցության հարցը կարգավորելու համար։ Շիրակի մարզպետի աշխատակազմից հայտնեցին, որ քաղաքացու դիմումը ֆինանսական գործընթացն իրականացնող աշխատանքային խմբի քննարկման օրակարգում է, որից հետո կլուծվի Սարգսյաններին ֆինանսական աջակցություն հատկացնելու հարցը։
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...