Ոստիկանները թմրամիջոցների իրացման բազմադրվագ դեպք են բացահայտել․ 10 անձ ձերբակալվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+20.09 oC

Ոստիկանները թմրամիջոցների իրացման բազմադրվագ դեպք են բացահայտել․ 10 անձ ձերբակալվել է

10:28 21.04.2023

Ինչպես հայտնի է, ՆԳՆ ոստիկանությունը 2023 թվականը հայտարարել է թմրամոլության և թմրամիջոցների դեմ պայքարի տարի։ Մարդկային կյանքեր կործանող այդ չարիքի դեմ ամենօրյա անզիջում պայքար են մղում ոստիկանության բոլոր ստորաբաժանումները։ Թմրամիջոցների իրացման բազմադրվագ հերթական դեպքը ամբողջացավ ապրիլի 20-ին։

Թմրաշղթայի առաջին օղակը ոստիկանների տեսադաշտում հայտնվեց ապրիլի 5-ին։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու հիմքով ձերբակալեցին Երևանի 25-ամյա մի բնակչի։ Ոստիկանության բաժնում նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 0,41 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց և ծալովի դանակ:
Դեպքի առթիվ ապրիլի 5-ին քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով նախաձեռնվեց քրեական վարույթ:
Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում Շենգավիթի բաժնի ծառայողները քննչական բաժնի աշխատակիցների հետ համատեղ պարզել են, որ 25-ամյա երիտասարդին թմրամիջոցն իրացրել է մայրաքաղաքի 56-ամյա մի բնակիչ։ Նա ապրիլի 7-ին ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, օգտագործելու և իրացնելու հիմքով ձերբակալվեց։
Ապրիլի 7-ին ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց Արտաշիսյան փողոցի՝ 56-ամյա տղամարդուն պատկանող տնակում։ Հայտնաբերվեցին 0,7 գրամ մեթանֆետամին, 0,75 գրամ ափիոն և 280 մլգ մեթադոն տեսակի թմրամիջոցներ:
Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ պարզվեց նաև, որ 56-ամյա տղամարդուն թմրամիջոց է իրացրել 41-ամյա մի տղամարդ։ Նա ապրիլի 11-ին ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու հիմքով ձերբակալվեց և, իր վարած «Ֆոլքսվագեն» մեքենայով և ուղևորներով հանդերձ, տեղափոխվեց ոստիկանության Շենգավիթի բաժին։ 41-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 6,1 գրամ մեթամֆետամին, իսկ ուղևորների մոտից՝ 2,92 գրամ մարիխուանա և մոխրացած հետքերով ծխամորճ:
Իրավապահների միջոցառումներով պարզվեց նաև 41-ամյա տղամարդուն թմրանյութեր իրացրած անձի ինքնությունը, որը Երևանի 56-ամյա մեկ այլ բնակիչ է։
Բացահայտման աշխատանքներին միացան նաև ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ծառայողները։
Ապրիլի 20-ին ՔՈԳՎ և Շենգավիթի ոստիկանները, ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթի քննչական բաժնի ծառայողների հետ, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմքով ձերբակալեցին 56-ամյա տղամարդուն։
Նույն քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն կատարվեց 56-ամյա տղամարդու հետ փոխկապակցված անձի՝ 47-ամյա կնոջ՝ Վաղարշապատում գտնվող բնակարանում։ Արդյունքում հայտնաբերվեցին 366,78 գրամ հաշիշ, 89,13 գրամ ափիոն, 2,11 գրամ մեթամֆետամին թմրամիջոցներ, 4500 եվրո կեղծ թղթադրամներ, ինչպես և թմրամիջոցի հետքերով 3 կշեռք և բազմաթիվ կոլբաներ:
Շարունակելով միջոցառումները՝ իրավապահները նույն օրը ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմքով ձերբակալեցին Երևանի 51-ամյա մի բնակչի, ինչից հետո խուզարկվեց նրա՝ Ֆանարջյան փողոցի բնակելի տան հարակից շինությունը․ հայտնաբերվեց 8,38 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց:
Նշված շինության հարակից տարածքում հայտնաբերվեց նաև մայրաքաղաքի 48-ամյա մի բնակիչ, որը նույն կասկածանքով ձերբակալվեց։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին 0,57 գրամ մեթամֆետամին, մոխրացված հետքերով կաթուցիչ և ծալովի դանակ:
Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Ապօրինի թմրաշրջանառությունը, որպես մարդկության առողջության դեմ ուղղված հանցագործություն, չարիք է ամբողջ աշխարհում։ Ցավոք, ապօրինի թմրաշրջանառության ծավալները մեծանում են՝ պայմանավորված նաև տեխնոլոգիաների զարգացմամբ՝ հատկապես տելեգրամյան ալիքներով։
Հորդորում ու պահանջում ենք զերծ մնալ թմրանյութերի օգտագործումից և դրանք շրջանառելուց:
Թմրամոլության դեմ պայքարը ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից է։ Հետևաբար, ամեն օր նոր թափ է ստանում հանցատեսակի դեմ պայքարը և առավել պարբերական՝ ապօրինի թմրաշրջանառությանը հակազդելու միջոցառումները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP