13:06 12.03.2018
Sofacy ռուսալեզու կիբեռխմբավորումը վերջին ժամանակներս իր գործունեության կիզակետը տեղափոխել է Արևելք։ Այս մասին տեղեկացնում է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչությունը:
Գրոհների ենթարկվող երկրների շարքում են Հայաստանը, Թուրքիան, Ղազախստանը, Տաջիկստանը, Աֆղանստանը, Մոնղոլիան, Չինաստանը և Ճապոնիան։ Sofacy-ն հատուկ հետաքրքրություն է ցուցաբերում ռազմական և դիվանագիտական գերատեսչությունների նկատմամբ։
Sofacy-ն ամենաակտիվ կիբեռլրտեսական խմբավորումներից մեկն է, որը հայտնի է նաև APT28 և Fancy Bear անվանումներով։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի հետազոտողները նշում են, որ այն աստիճանական անցում է կատարում ՆԱՏՕ-ի հետ կապված թիրախներից դեպի Կենտրոնական և Արևելյան Ասիայի երկրներ:
Sofacy-ն կիրառում է թիրախային ֆիշինգ և «ջրատեղի գրոհներ» տեղեկատվություն, այդ թվում՝ հաշվեգրերի տվյալներ, գաղտնի նամակներ և փաստաթղթեր գողանալու համար։ Խմբավորումը նաև կասկածում են վնասաբեր ծրագրային ապահովման (ԾԱ) նպատակային տարածման մեջ։
Վերջին տվյալները ցույց են տալիս, որ Sofacy-ն այդ տարածաշրջաններում ակտիվ միակ լրտեսական կիբեռխմբավորումը չէ։ Արդյունքում՝ դիտարկվում են միևնույն թիրախների վրա տարբեր խմբերի գրոհների դեպքեր։ Փորձագետները հայտնաբերել են դեպքեր, Zebracy վնասաբեր ծրագրային ապահովումը (Sofacy-ի մշակումներից մեկը) գրոհի ենթարկվող համակարգչին հասանելիություն ստանալու համար պայքարում էր Turla-ի (ևս մեկ ռուսալեզու ցանցահենային խմբավորում) Mosquito բեկդորի հետ։ Մի քանի թիրախների դեպքում Sofacy-ին պատկանող SPLM վնասաբեր ծրագիրը մրցկակցել է չինարեն խոսող Danti ցանցահենների խմբավորման ԾԱ-ի հետ։
Սակայն ուղիների ամենահետաքրքրական հատումը եղել է Sofacy-ի և Lamberts անգլախոս խմբավորման միջև։ Փորձագետները Sofacy-ի ներկայության հետքեր են գտել մի սերվերում, որը նախկինում նույնականացվել էր որպես Grey Lambert գործիքներով վարկաբեկված։ Սերվերը պատկանում է չինական կոնգլոմերատի, որն աշխատում է օդատիեզերական տեխնոլոգիաների և հակաօդային պաշտպանության ոլորտում։
22:51 02.08.2025
Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին ՄուլահուսեյնովիչՀայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...
22:36 02.08.2025
Ջրափրկարարները ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացուն դուրս են բերել ափՕգոստոսի 2-ին, ժամը 20։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարներն ափից մոտ 700 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացուն և ջրային մոտոցիկլը։ ...
22:23 02.08.2025
Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետՀայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...
22:12 02.08.2025
Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...
21:42 02.08.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիներըՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ: Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Շանթ Սարգսյանը։ Կանանց ցուցակը գլխավորում է Էլինա Դանիելյանը։ ...