Դանիայի խորհրդարանում քննարկվել է Թեղուտի հանքի հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Դանիայի խորհրդարանում քննարկվել է Թեղուտի հանքի հարցը

13:38 12.03.2018

Դանիայի խորհրդարանի կայքում տեղադրված փաստաթղթերի համաձայն՝ խորհրդարանի Արտաքին հարցերի հանձնաժողովում «Կարմիր-կանաչ դաշինք» (Enhedslisten) ձախակողմյան կուսակցությունը ներկայացնող խորհրդարանական Քրիստիան Յուլը Հայաստանի Թեղուտի հանքի հետ կապված հարցադրումներ է արել Դանիայի Արդյունաբերության, բիզնեսի ու տնտեսական հարցերով նախարարին։ Այս մասին տեղեկացնում է Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը:

Հարցման մեջ նշված է․ «EFTERTRYK» էլեկտրոնային լրատվամիջոցը և «ARBEJDEREN» օրաթերթն անցյալ տարի հրապարակել են հոդվածներ, որոնցում նկարագրվել են Հայաստանում տեղի ունեցող բնապահպանական դեգրադացիան, որի համար պատասխանատու է Դանիայի պետությունը՝ ի դեմս Արտահանումների վարկավորման գործակալության (EKF)։ Դանիացի խորհրդականը նախարարներին խնդրել է պատասխանել հետևյալ հարցրեին․

  • Նկարագրել այս դեպքի ընթացքը, և թե ի՞նչ գործողություններ են նախորդել EKF-ի կողմից ֆինանսական ներդրման որոշումը կայացնելուն, ի՞նչ համատեքստում է դադարեցվել նրա մասնակցությունը։
  • Արդյո՞ք պատրաստվում է Դանիան վերացնել Հայաստանում բնական միջավայրի աղտոտման հետևանքները, որի համար պատասխանատու է Դանիայի պետությունն ի դեմս EKF-ի։ Եթե այո՝ հստակեցրել, թե ինչպե՞ս։
  • Արդյո՞ք քննարկման դրվելու է EKF-ին առնչվող օրենսդրությունը խստացնելու հարցը, որպեսզի Դանիայի պետությունը ապագայում նման իրավիճակում չհայտնվի և պատասխանատվություն չկրի պակաս զարգացած երկրներում բնապահպանական և մարդու իրավունքների խախտումների համար։ Եթե ոչ, ինչպե՞ս են ապահովելու, որ ապագայում Դանիայի պետությունը պատասխանատվություն չկրի պակաս զարգացած երկրներում բնապահպանական ու մարդու իրավունքների խախտումների համար։

Դանիայի Արդյունաբերության, բիզնեսի ու տնտեսական հարցերով նախարար Բրայան Միկկելսենն իր պատասխանում հիմնվել է EKF-ի գրության վրա, որով նկարագրել է, որ 2012թ․ Դանիայի Արտահանումների վարկավորման գործակալությանն է դիմել խոշոր սարքաշինական FLSmidth ընկերությունը, որպեսզի գործակալությունը մասնակցի իր սարքը վաճառելու հարցում վարկավորմանը։ Վարկը տրամադրել է PensionDanmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամը ՎՏԲ բանկին՝ Թեղուտի հանքի շահագործման նպատակով, իսկ EKF-ը երաշխավորել է այն։ Քանի որ հանքը շահագործող ընկերությունը չի պահպանել EKF-ի կողմից առաջադրված միջազգային ստանդարտները, զգուշացումներից հետո 2017թ․ գործակալությունը կայացրել է վարկավորումը դադարեցնելու որոշում։ Նա նշել է, որ բնության վրա թողած հետևանքների պատասխանատվությունը կրում է շահագործող ընկերությունը։

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության և Հայկական բնապահպանական ճակատի բողոքով Դանիայում ընթանում է EKF-ի վարկավորման որոշման ՏՀԶԿ (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն, OECD) չափորոշիչներին համապատասխանության հետաքննություն, որն իրականացնում է ՏՀԶԿ (OECD) ազգային ներկայացուցչի գրասենյակը։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

13:48 02.08.2025

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

Ինդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...

Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ

13:35 02.08.2025

Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ: Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ: Լոռու մարզ իրականացված այցի շրջանակներում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ: […] ...

BACK_TO_TOP