10:05 23.08.2018
Հ.Յ.Դ. Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի պատվիրակությունը, գլխավորությամբ Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, երեսփոխան Հակոբ Բագրատունու և մասնակցությամբ Լիբանանի Զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանի և Կենտրոնական Կոմիտեի անդամ Րաֆֆի Աշքարյանի, օգոստոսի 22-ին այցելեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը։
Շուրջ մեկ ժամ տևողությամբ հանդիպմանը քննարկվեց Թավշյա հեղափոխության արձանագրած դրական անդրադարձները և այդ ուղղությամբ ժողովրդային ակնկալությունները, ինչպես նաև Սփյուռքի, հատկապես Լիբանանի հայության մոտ ստեղծված մթնոլորտն ու այն պաշտպանելու վճռականությունը:
Իբրև Հ.Յ.Դաշնակցության մեծ ընտանիքի անդամ՝ Լիբանանի Հ.Յ.Դ. կազմակերպության պատվիրակությունը վարչապետ Փաշինյանին փոխանցեց «Թավշյա հեղափոխության» հաջողության անհրաժեշտությունը և այդ առումով Դաշնակցության պատրաստակամությունը՝ նպաստելու նրա ամրապնդմանը։ Շեշտվեց, որ անխուսափելի խոչընդոտների և դժվարությունների հաղթահարման համար անհրաժեշտ է պահպանել ժողովրդային միասնությունը և գործակցային ոգին՝ կանխելու հաջողությանը խանգարող ցանկացած կասկածելի փորձ:
Հ.Յ.Դ. պատվիրակությունը Հայաստանի վարչապետին նաև փոխանցեց Լիբանանի հայության անցյալից փաստված պատրաստակամությունն ու վճռականությունը՝ գործնական արձագանքելու Արցախի ու Հայաստանի հզորացման ջանքերին և միաժամանակ տագնապելու՝ այդ ճանապարհի վրա դրսևորվող որևէ բացթողումի կամ տատանումի ժամանակ:
Վարչապետ Փաշինյանին փոխանցվեց նաև Դաշնակցության ներկայացուցիչների պատրաստակամությունը Հայաստանի և Լիբանանի տարբեր ոլորտների մեջ խթանելու տնտեսական, ընկերային, քաղաքական, մշակութային և զբոսաշրջային կապերը:
Վարչապետ Փաշինյանը իր ուրախությունը հայտնեց կայացած հանդիպման կապակցությամբ, նշելով, որ իր համար Լիբանանը, Լիբանանի հայությունն ու երիտասարդությունը հատուկ նշանակություն ունեն, մանավանդ հեղափոխության ընթացքում նրանց ունեցած զորակցության քայլերի կապակցությամբ:
Փաշինյանը նշեց նաև, որ անհրաժեշտ է երկխոսության ու գործակցության շարունակությունը և քաղաքական առողջ ուժերի միասնության ճիգի արդյունավորումը՝ ի սպաս հեղափոխության հաջողության:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը14:09 23.06.2025
Խաչանովը բարելավել է դիրքըՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի թարմացված դասակարգման աղյուսակում բարելավել է դիրքը երեք տեղով ու 2240 միավորով այժմ աշխարհի 19-րդ ռակետն է։ Տղամարդկանց մենախաղի առաջատարը շարունակում է մնալ Յանիկ Սիները (Իտալիա, 10430), երկրորդը Կառլոս Ալկարասն (Իսպանիա, 9300) է, երրորդը` Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6500)։ Չորրորդ տեղ է բարձրացել Ջեյք Դրեյփերը (Մեծ Բրիտանիա, 4650)։ Հնգյակը եզրափակում […] ...
14:00 23.06.2025
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբՀունիսի 15-ին՝ ժամը 21․00-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կողմի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 22-ամյա մի երիտասարդ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ ժամը 20․00-ի սահմաններում մայրաքաղաքի 20 և 27 տարեկան երկու երիտասարդ կենցաղային հարցերի […] ...
13:53 23.06.2025
Կալաս. Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը մեծ սպառնալիք կլինիՀորմուզի նեղուցի փակումը Իրանի կողմից հսկայական սպառնալիք կլինի, ուստի ԵՄ արտաքին գործերի նախարարները կքննարկեն հակամարտության դիվանագիտական լուծման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը ԵՄ արտաքին գործերի նախարարների՝ հանդիպմանը ժամանելուց հետո: «ԵՄ արտաքին գործերի նախարարները կենտրոնացած են դիվանագիտական լուծման վրա։ Նրանք հատկապես մտահոգված են լարվածության սրման սպառնալիքով, որի հետևանքները կարող են […] ...
13:45 23.06.2025
Արաչին ընդգծել է Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության «անգործությունը»Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության անգործությունը հետևանքներ կունենա բոլորի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ: «Այս ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության լռությունն ու անգործությունը լայնածավալ հետևանքներ կունենան բոլոր պետությունների համար», – նրա խոսքերն է մեջբերում Արաղչիի մամուլի ծառայությունը։ Իրանի արտաքին գործերի […] ...
13:37 23.06.2025
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրըԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպանատան համագործակցությամբ Երևանի Կասկադ համալիրում նշվել է Յոգայի միջազգային օրը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպան Նիլակշի Սահա Սինհային: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի խոսքով՝ Հայաստանում յոգային նվիրված միջոցառումների անցկացումը հրաշալի առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու Հայաստան-Հնդկաստան միջմշակութային երկխոսությունը, դրա շարունակական […] ...
13:30 23.06.2025
Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն Քևին ԴյուրանտըNBA-ի կրկնակի, Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն, աշխարհահռչակ բասկետբոլիստ Քևին Դյուրանտը բաժնեմաս է ձեռք բերել ֆրանսիական ՊՍԺ-ից, հայտնում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը: Բաժնեմասը ձեռք է բերել Դյուրանտին պատկանող Boardroom Sports Holdings ներդրումային ընկերությունը, որը բաժնեմասեր ունի մի շարք առաջատար սպորտային թիմերում ու լիգաներում: «Պատիվ է լինել ՊՍԺ-ի բաժնետեր: Ակումբն ու քաղաքը շատ մոտ են իմ […] ...