22:50 29.04.2023
ԱՄՆ առաջատար տեխնոլոգիական կորպորացիաները ակնկալում են բիզնեսի և շահույթի աճ արհեստական ինտելեկտի (AI) տեխնոլոգիաների, այդ թվում՝ չաթ-բոտերի ընդունումից։ Նման կանխատեսումներ են հնչեցրել Microsoft-ի և Google-ի սեփականատեր Alphabet-ի ներկայացուցիչները։
Երկու ընկերություններն էլ ԱՄՆ բորսաներում հիմնական առևտրային նստաշրջանի ավարտից հետո ներկայացրել են 2023 թվականի առաջին եռամսյակի իրենց ֆինանսական արդյունքները։ Հիմնական ցուցանիշներն ավելի բարձր են եղել, քան վերլուծաբանների կանխատեսումները։ Սակայն ներդրողներին ոգևորել են ոչ միայն անցած ժամանակահատվածի դրական արդյունքները, այլև ընկերությունների հավակնոտ ծրագրերը։ ՏՏ կորպորացիաները նշել են, որ որոշել են ակտիվորեն ներդնել արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներ, այդ թվում՝ չաթ-բոտերը, որոնք խթան կհաղորդեն հետագա զարգացմանն ու շահույթի աճին։
Microsoft-ի գործադիր տնօրեն Սաթյա Նադելան ասել է, որ արհեստական ինտելեկտի ամենաառաջադեմ մոդելները զուգակցվում են աշխարհում ամենաբազմակողմանի ինտերֆեյսի՝ սովորական լեզվի հետ, և այս գործընթացը «հաշվողական նոր դարաշրջանի» սկիզբն է։ Microsoft-ի ֆինանսական տնօրեն Էմի Հուդն ասել է, որ ընկերությունը ծրագրում է ավելացնել եկամուտը հաջորդ եռամսյակում՝ օգտագործելով AI-ն իր ամպային ենթակառուցվածքում: Microsoft-ը արհեստական ինտելեկտի ոլորտում առաջատարներից մեկն է՝ ChatGPT չաթ-բոտի մշակող OpenAI ստարտափի հետ համագործակցության շնորհիվ։
Alphabet-ը նույնպես նախատեսում է նվաճել շուկան իր Bard chatbot-ով։ Գործադիր տնօրեն Սունդար Պիչայը նշել է, որ ընկերությունը կգործադրի բոլոր ջանքերը՝ զարգացնելու AI տեխնոլոգիաները և դրանք ինտեգրելու իրենց հարթակներում։ Նա ուրվագծել է զարգացման հիմնական ոլորտները՝ ժամանակակից և առաջադեմ լեզվական մոդելների մշակում, օգտատերերի հարմարության համար առկա արտադրանքների բարելավում և ծրագրավորողներին ու գործընկերներին գործիքների տրամադրում, որոնք թույլ կտան նրանց կիսել AI-ի բոլոր առավելությունները:
Վերջին զեկույցի համաձայն՝ Microsoft-ի եկամուտն աճել է 7 տոկոսով՝ հասնելով 52,9 միլիարդ դոլարի, մինչդեռ մաքուր եկամուտն աճել է 9 տոկոսով՝ մինչև 18,3 միլիարդ դոլար: Alphabet-ի եկամուտն ավելացել է 3 տոկոսով՝ մինչև 69,8 միլիարդ դոլար, շահույթն աճել է 9 տոկոսով՝ մինչև 16,4 միլիարդ դոլար:
Ապրիլի 26-ին առուվաճառքի մեկնարկից ի վեր՝ Մոսկվայի ժամանակով 18:25-ի դրությամբ, Microsoft-ի և Alphabet-ի բաժնետոմսերը նախորդ առևտրային օրվա փակման համեմատ աճել են համապատասխանաբար 7,8 և 1,6 տոկոսով։
10:52 03.08.2025
Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել10:00 03.08.2025
ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին․ կա զոհ10:39 03.08.2025
Հրդեհ՝ Երևանի բազմաբնակարան շենքերից մեկում․ փրկարարները տարհանել են շենքի բնակիչներինչիՕգոստոսի 2-ին, ժամը 19:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:08-ին, մարվել՝ […] ...
10:25 03.08.2025
Կարեն Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյում ընթացող «Մասթերս»-ի քառորդ եզրափակիչՏորոնտոյում ընթացող Թենիսի պրոֆեսիոնալների ասոցիացիայի (ATP) մրցաշարի չորրորդ փուլի խաղում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է նորվեգացի Կասպեր Ռուդին։ Խաղն ավարտվել է 6:4, 7:5 հաշվով՝ Խաչանովի օգտին։ Քառորդ եզրափակիչում Խաչանովը կխաղա ամերիկացի Ալեքս Միկելսենի հետ։ Խաչանովը 29 տարեկան է և ATP վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 20-րդ տեղը։ ...
10:12 03.08.2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
10:00 03.08.2025
ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին․ կա զոհՕգոստոսի 2-ին, ժամը 22։04-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Porsche» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային․ վերջինիս վարորդը տեղում մահացել […] ...
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...