Շիրակի մարզում աշնանացանի ցանքերն ավելացել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Շիրակի մարզում աշնանացանի ցանքերն ավելացել են

18:53 02.05.2023

Շիրակի մարզում գարնանացանի աշխատանքներն են ընթացքի մեջ, իսկ աշնանացանի ծավալներն ավելացել են։ Սա գյուղատնտեսության վարչության պետի հաշվետվության արդյունքներն են։ Անցած տարվա աշնանը մարզում 18 հազար 203 հեկտար ցորեն է ցանվել, ինչը նախորդ տարվա համեմատ ավելին է 5523 հեկտարով։

Սա, ըստ վարչության պետի, աշնանացան ցորենի խթանման պետական ծրագրի արդյունքում է, որի շրջանակներում Շիրակի մարզի 6302 հողատեր փոխհատուցում է ստացել։ Իսկ ցանածը պետք է ժամանակին ոռոգել, որ բերքը լավ ստացվի։ Մարզի ջրամբարներում ջրի կուտակումները շարունակվում են։

«Ախուրյանի ջրամբարում 250 մլն խորանարդ մետր է, որը նախորդ տարվանից պակաս է 32,9 մլն խորանարդ մետրով։ Արփի լճում այս տարի ունենք 56,9 մլն խորանարդ մետր ջուր, որը նախորդ տարվա համեմատ ավելին է 11,7 խորանարդ մետրով։ Կառնուտի ջրամբարում 11,47 մլն խորանարդ մետր ջուր կա կուտակված, որը նախորդ տարվա համեմատ 2 մլն-ով ավելին է, իսկ Սառնաղբյուրի և Վարդաքարի ջրամբարներում կուտակված է համապատասխանաբար 280 հազար և 900 հազար  խորանարդ մետր ջուր»,- նշել է Շիրակի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը։

Նա նաև նշել է, որ Շիրակի մարզում գրանցվել է անասնագլխաքանակի նվազում։ Խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը պակասել է 9100-ով, ոչխարների և այծերի գլխաքանակը՝ 14հազար 700-ով, իսկ խոզերի գլխաքանակն ավելացել է 181-ով։

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP