14:00 03.05.2023
Քրեական արդարադատության ոլորտում առանցքային խնդիրներից է շարունակում մնալ գործերի քննության ժամկետների ձգձգումը: Ընդ որում, խնդիրը վերաբերում է ինչպես նախաքննության, այնպես էլ դատական քննության ժամկետներին: Այս մասին գլխավոր դատախազը խոսել է Ազգային ժողովում՝ ներկայացնելով դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը:
Գործերի քննության ժամկետների ձգձգումները հանգեցնում են.
1. Արդարադատության գործընթացի արդյունավետության նվազմանը:
2. Քննիչների, դատախազների և դատավորների մոտ գործերի կուտակմանը:
3. Դատավարության մասնակիցների իրավունքների խախտումներին:
4. Քրեական գործերով ժամկետների ձգձգումները կարող են հանգեցնել նաև՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային բաղադրիչի, այն է՝ մահվան դեպքերի անհապաղ քննության պահանջի խախտման:
5. Քրեական գործերով ժամկետների ձգձգումները հանգեցոըմ են քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների լրանալուն, որպիսի պայմաններում չի իրացվում պատժի արդարացիության և սոցիալական արդարության վերականգնման իրավաչափ հանրային ակնկալիքները:
2022 թվականի ընթացքում 244 քրեական գործ (վարույթ) կարճվել է վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով: Միաժամանակ, դատարաններում քննվող գործերով 2022 թվականին 343 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները լրանալու հետևանքով:
2022 թվականի ընթացքում քննված քրեական գործերի 13.1%-ի նախաքննությունը տևել է 6 ամսից ավելի, այդ թվում՝ 4.5%-ը մեկ տարուց ավելի:
Քրեական գործերի քննության ժամկետների ձգձգման օբյեկտիվ պատճառներից է քրեական վարույթների քանակի աճը, սուբյեկտիվ պատճառներից է՝ վարույթն իրականացնող մարմինների ոչ բարեխիղճ վերաբերմունքն իրենց պարտականությունների նկատմամբ, նույն գործով դատավորների հաճախակի փոփոխությունը, դատական նիստերի օրերի միջև ժամանակային երկար միջակայքերը, տևական ժամանակ վարութային գործողություններ չձեռնարկելը, քննության համար ոչ էական նշանակություն ունեցող փորձաքննությունների նշանակումը, փորձագետին ներկայացվող հարցերի անհամաչափ քանակն ու ոչ բավարար որակը, փորձագետի կողմից պահանջվող նյութերը ժամանակին չտրամադրելը, ինչպես նաև դատախազական հսկողական և վերահսկողական մեխանիզմների ոչ լիարժեք կիրառումը:
Գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրության արդյունքներով վեր են հանվել մի շարք գործեր, որոնցով քննության ողջամիտ ժամկետների պահպանման հարցը խնդրահարույց է:
Այս կապակցությամբ հանձնարարական է հասցեագրվել Դատախազության բոլոր ստորաբաժանումներին, որպեսզի բացառվեն դատախազների կողմից դատական նիստերին անհարգելի բացակայությունների դեպքերը: Անհետաձգելի կամ չնախատեսված հանգամանքերով պայմանավորված դատական նիստերից բացակայության յուրաքանչյուր դեպքի մասին պետք է գրավոր տեղեկացվի գլխավոր դատախազի տեղակալը՝ ըստ հանձնարարված ոլորտների, ինչպես նաև ապահովվի, որ դատական նիստից հարգելի պատճառով բացակայության յուրաքանչյուր դեպքի մասին նախապես գրավոր տեղեկացվի համապատասխան դատարանի աշխատակազմը և ՀՀ գլխավոր դատախազի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալը:
Նաև գրություն է հասցեագրվել Բարձրագույն դատական խորհրդի նախագահին՝ առաջարկելով Խորհրդին վերապահված լիազորությունների շրջանակներում պարզել կոնկրետ դատական գործերով դատական քննությունների ձգձգումների պատճառները, ձեռնարկել միջոցներ՝ դատարանների վարույթներում քննվող քրեական գործերով քննության ժամկետների ողջամտությունն ապահովելու ուղղությամբ:
Դատախազության տարեկան հաղորդման մեջ ներկայացված են օրինակներ, որոնք փաստում են ուշացած արդարադատության վերաբերյալ իմ կողմից նշված մտահոգությունները:
Ուշացած արդարադատության հանգեցնող պատճառների վերհանման շրջանակներում մեկ այլ հանձնարարական է հասցեագրվել Դատախազության բոլոր ստորաբաժանումներին, որով սահմանվել են Գլխավոր դատախազության և Զինվորական կենտրոնական դատախազության համապատասխան ստորաբաժանումներում, ինչպես նաև գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի մոտ կայանալիք օպերատիվ խորհրդակցություններում համապատասխանաբար 6 ամսից և 8 ամսից ավելի քննվող քրեական վարույթների ձգձգման պատճառները քննարկելու կարգը և ժամկետները:
Սկսվել է հանձնարարականի արդյունքների ամփոփման գործընթացը, որը պարբերական բնույթ է կրում: Մասնավորապես՝ այս տարվա ապրիլի 1-ին զեկուցվել են հաձնարարականից հետո կատարված ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որոնց՝ 2023 թվականի մարտի 1-ի դրությամբ, Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում քննվող քրեական գործերից (վարույթներից) 5202-ը քննվում է 8 ամսից ավելի ժամկետով: Այս տարվա փետրվարի 6-ից՝ հանձնարարականի տրման օրվանից մինչև ապրիլի 1-ը՝ ամփոփման օրը, գլխավոր դատախազի տեղակալների և վարչությունների կողմից քննարկվել է շուրջ 1200 գործ (վարույթ), դրանց գերակշռող մասի վերաբերյալ տրվել են գործերն (վարույթներն) ավարտելու հանձնարարականներ:
Գործերի քննության ժամկետների հարցը մշտապես գտնվում է Դատախազության ուշադրության կենտրոնում:
00:30 15.06.2025
Լարսը բաց է00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...