19:30 03.05.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ մանրամասներ է հայտնել Վաշինգտոնում Ադրբեջանի հետ ընթացող բանակցություններից։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Փաշինյանն ասել է, որ Վաշինգտոնում քննարկվում է ճշգրիտ այն, ինչ նախորդ շաբաթ Ազգային ժողովի ամբիոնից ինքը ներկայացրել է։
«Այո, բանակցությունների սեղանին կա փաստաթուղթ և սա այն փաստաթուղթն է։ Այդ փաստաթղթի մեջ որևէ նորություն չեք գտնի, որովհետև այդ փաստաթղթի մասին ասել եմ հրապարակային այս ամբիոնից։ Այսինքն՝ թեզերի մասով ասել եմ, դետալների մասով կարող եք և՛ Ադրբեջանի ներկայացրածին ծանոթանալ, և՛ մեր արձագանքին ծանոթանալ»,- ասել է Փաշինյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե ինչ է քննարկվում Վաշինգտոնում։
Գեղամ Մանուկյանի մյուս հարցին, թե արդյոք հնարավոր է Վաշինգտոնում բանակցությունների արդյունքում մոտ ապագայում ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, օրինակ՝ հունիսի 1-ին Քիշնևում, վարչապետը պատասխանել է, որ շատ ուրախ կլինի, որ դա տեղի ունենա։
«Եթե պարզվի, որ փաստաթուղթ կա, որ վերջին մտածումներն են` ստորագրվի, թե ոչ, դա վատ նորություն չէ, դա լավ նորություն է»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետը նաև մանրամասնել է, թե ինչ հանձնարարականներ է տվել Վաշինգտոնում բանակցող իր թիմին։
«Վաշինգտոնում գտնվող բանակցող թիմին ասել եմ, որ այն թուղթը, որի շուրջ բանակցում եք, հիշեք՝ ես եմ ստորագրելու։ Բանակցեք ազատ՝ մեր հրապարակային արտահայտված կարծիքների շրջանակներում, սակայն այստեղ էլ թակարդ կա։ Բանակցային գործընթացը կենդանի պրոցես է։ Ընթացքում կարող են նոր գաղափարներ ծնվել, նոր կոմպոնենտներ առաջանալ»,- նշել է վարչապետը։
Ինչ վերաբերվում է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գտնվելուն Վաշինգտոնում, Փաշինյանն ասել է, որ Ռուբեն Ռուբինյանը գնացել է իր քաղաքական որոշմամբ։
00:30 15.06.2025
Լարսը բաց է00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...