11:36 05.05.2023
Ուկրաինական հակամարտությունում հաղթողներ չեն կարող լինել, և իրավիճակը, երբ Ռուսաստանը կհամակերպվի իր պարտության հետ, հնարավոր է միայն հեքիաթում, ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Կոսուտ ռադիոյի եթերում։
«Ես երևակայություն չունեմ պատկերացնելու, որ ինչ-որ մեկը կարող է հաղթել միջուկային տերությանը, մտածել, որ ռուսները կնստեն և կնայեն, թե ինչպես են նրանք պարտվում, կկոտրեն իրենց քաղաքական համակարգը, կսպանեն իրենց նախագահին, անօդաչու թռչող սարքի հարձակում կկատարեն Կարմիր հրապարակի վրա: Որ նրանք լուռ կնայեն և կհամակերպվեն ռազմական պարտության հետ, գուցե հավատան նրանք, ովքեր չեն մեծացել, դա լինում է հեքիաթում, բայց ոչ իրականում»,- ասել է քաղաքական գործիչը։
Օրբանը նշել է, որ Բուդապեշտը հավատարիմ է եղել այս դիրքորոշմանը ռազմական հակամարտության հենց սկզբից։ Նա բացատրել է, որ մյուս կողմից էլ Ուկրաինան ֆինանսավորվում և զինվում է ՆԱՏՕ-ի երկրների կողմից, «և կախված է միայն Արևմուտքից և Ամերիկայից, թե որքան գումար և որքան ժամանակ են նրանք պատրաստ ծախսել»։
«Եվ շատ դժվար է հաղթել ժամանակակից արևմտյան սպառազինության համակարգերին և գրեթե անսահմանափակ ֆինանսներին ԱՄՆ-ի բյուջեից»,- ասել է Հունգարիայի վարչապետը։
Մյուս կողմից, Ռուսաստանի բնակչությունը գերազանցում է Ուկրաինայինը, և Մոսկվան ունի նաև ավելի լայն «զենքի արտադրության ավանդույթներ», ինչպես նաև աշխարհի ամենամեծ միջուկային զինանոցը, հավելել է Օրբանը:
14:23 15.06.2025
Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ14:23 15.06.2025
Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափՀունիսի 14-ին, ժամը 19։09-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ գյուղի մոտակա լողափից քաղաքացիները ռետինե նավակով հեռացել են ափից և չեն կարողանում ափ վերադառնալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ջրափրկարարները ջրային պարեկների հետ համատեղ քաղաքացիներին […] ...
14:00 15.06.2025
Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ն աջակցել է Իսրայելին հարձակումներումԹեհրանը տեղեկություններ ունի, որ ԱՄՆ-ն և Մերձավոր Արևելքում գտնվող նրա բազաները աջակցել են Իսրայելին Իրանի վրա հարձակման հարցում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք ունենք հուսալի տվյալներ զինված ուժերի, տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաների կողմից սիոնիստական ռեժիմի հարձակումներին աջակցության վերաբերյալ։ Մենք հետևել ենք նրանց և շարունակում ենք հետևել։ Կան բազմաթիվ ապացույցներ այն մասին, թե ինչպես […] ...
13:38 15.06.2025
Ուժեղ քամու հետևանքով Հայաստանում գրանցվել է 38 արտակարգ դեպք․ ՆԳՆՀունիսի 14-ի ժամը 19։30-ից մինչև հունիսի 15-ի ժամը 11։45-ը ՆԳՆ Փրկարար ծառայությունում ահազանգեր են ստացվել ուժեղ քամու, հորդառատ անձրևի և տեղացած կարկուտի հետևանքով գրանցված դեպքերի վերաբերյալ: ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարությամբ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության, հայտարարվել է անձնակազմի հավաք: Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից սահմանված կարգով սպասարկվել են բոլոր դեպքերը: Աշխատանքները համակարգել է ՓԾ […] ...
13:24 15.06.2025
Չարենցավան համայնքի Արզական բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 16-ին Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Արզականի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություններ, որոնց ընթացքում՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու են Արզական բնակավայրի էլեկտրական շչակները։ ...
13:08 15.06.2025
ՃՏՊ Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհին. կա երկու տուժածՀունիսի 15-ին, ժամը 08:41-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին՝ «Ծովագյուղ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհի 76-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակայքում գտնվող […] ...
13:00 15.06.2025
Իսրայելի օդային տարածքը մնում է ամբողջությամբ փակԻսրայելի օդային տարածքը քաղաքացիական ավիացիայի համար լիովին փակ է մնում մինչև անվտանգային համակարգում երկինքը բացելու որոշում կայացվի, ասվում է Իսրայելի արտաքին գործերի նախարարության և տրանսպորտի նախարարության համատեղ հայտարարության մեջ։ «Անվտանգության իրավիճակից ելնելով և անվտանգության մարմինների հրահանգներին համապատասխան՝ Իսրայելի երկինքը փակ է քաղաքացիական ավիացիայի համար, մեկնող կամ ժամանող չվերթներ չկան։ Անվտանգային մարմինների հաստատումից հետո՝ երկնքի բացման […] ...