Քննարկվել է շրջակա միջավայրի ոլորտում հայ-գերմանական համագործակցությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+29.09 oC

Քննարկվել է շրջակա միջավայրի ոլորտում հայ-գերմանական համագործակցությունը

16:10 05.05.2023

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) ծրարգրերի պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլին և բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին։

Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։

Ողջունելով հյուրերին շրջակա միջավայրի նախարարությունում՝ նախարար Սիմիդյանը ևս մեկ անգամ անդրադարձել է շրջակա միջավայրի ոլորտում հայ-գերմանական համագործակցությանը և մասնավորապես Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) և Շրջակա միջավայրի նախարարության երկարամյա արդյունավետ փոխգործակցությանը։
Նախարարը ամփոփել է նախորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և դրական գնահատել առաջընթացը։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Գերմանիայի կառավարությանը և Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկին (KfW)՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի համար կարևոր այս ծրագրի համար։Մեր ծրագրերն ավելի դինամիկ պետք է դարձնել, դրա համար առկա են բոլոր պայմանները և ձևավորված են համագործակցային հարաբերություններ։ Հուսամ ծրագիրը կծառայի իր նպատակին և մոտ ապագայում մենք ունենանք տեսանելի արդյունքներ»,-նշել է նախարարը։

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձ են կատարելել «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրին, որի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 26 մլն եվրո, որը տրամադրվել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից՝ KfW միջոցով: Առաջիկայում սպասվում է պայմանագրի ստորագրում, որն էլ հիմք կծառայի ծրագրի մեկնարկին։

Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ով հանդիսանում է ծրագրի համակարգողը, ներկայացրել է պայմանագրի ստորագրման ընթացիկ աշխատանքները։

Նախարար Հակոբ Սիմիդյանը առանձնացրել է այն առաջնահերթ ուղղությունները, որոնց վրա պետք է կենտրոնանալ մեկնարկից հետո, մասնավորապես՝ Բուսական և կենդանական աշխարհի հաշվառման բաղադրիչը։ Նախարարը նշել է, որ իրականացվող բարեփոխումներն ու միջոցառումներն արդյունավետ կյանքի կոչելու համար նախարարությունը խիստ կարիք ունի ճշգրիտ տվյալների։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են ծրագրերն առաջ մղելու և շրջակա միջավայրի կայուն կառավարմանը նպաստելու պատրաստակամությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

14:23 15.06.2025

Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

Հունիսի 14-ին, ժամը 19։09-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ գյուղի մոտակա լողափից քաղաքացիները ռետինե նավակով հեռացել են ափից և չեն կարողանում ափ վերադառնալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ջրափրկարարները ջրային պարեկների հետ համատեղ քաղաքացիներին […] ...

Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ն աջակցել է Իսրայելին հարձակումներում

14:00 15.06.2025

Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ն աջակցել է Իսրայելին հարձակումներում

Թեհրանը տեղեկություններ ունի, որ ԱՄՆ-ն և Մերձավոր Արևելքում գտնվող նրա բազաները աջակցել են Իսրայելին Իրանի վրա հարձակման հարցում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք ունենք հուսալի տվյալներ զինված ուժերի, տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաների կողմից սիոնիստական ​​ռեժիմի հարձակումներին աջակցության վերաբերյալ։ Մենք հետևել ենք նրանց և շարունակում ենք հետևել։ Կան բազմաթիվ ապացույցներ այն մասին, թե ինչպես […] ...

Ուժեղ քամու հետևանքով Հայաստանում գրանցվել է 38 արտակարգ դեպք․ ՆԳՆ

13:38 15.06.2025

Ուժեղ քամու հետևանքով Հայաստանում գրանցվել է 38 արտակարգ դեպք․ ՆԳՆ

Հունիսի 14-ի ժամը 19։30-ից մինչև հունիսի 15-ի ժամը 11։45-ը ՆԳՆ Փրկարար ծառայությունում ահազանգեր են ստացվել ուժեղ քամու, հորդառատ անձրևի և տեղացած կարկուտի հետևանքով գրանցված դեպքերի վերաբերյալ: ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարությամբ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության, հայտարարվել է անձնակազմի հավաք: Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից սահմանված կարգով սպասարկվել են բոլոր դեպքերը: Աշխատանքները համակարգել է ՓԾ […] ...

Չարենցավան համայնքի Արզական բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

13:24 15.06.2025

Չարենցավան համայնքի Արզական բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 16-ին Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Արզականի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություններ, որոնց ընթացքում՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու են Արզական բնակավայրի էլեկտրական շչակները։ ...

ՃՏՊ Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհին. կա երկու տուժած

13:08 15.06.2025

ՃՏՊ Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհին. կա երկու տուժած

Հունիսի 15-ին, ժամը 08:41-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին՝ «Ծովագյուղ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհի 76-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակայքում գտնվող […] ...

Իսրայելի օդային տարածքը մնում է ամբողջությամբ փակ

13:00 15.06.2025

Իսրայելի օդային տարածքը մնում է ամբողջությամբ փակ

Իսրայելի օդային տարածքը քաղաքացիական ավիացիայի համար լիովին փակ է մնում մինչև անվտանգային համակարգում երկինքը բացելու որոշում կայացվի, ասվում է Իսրայելի արտաքին գործերի նախարարության և տրանսպորտի նախարարության համատեղ հայտարարության մեջ։ «Անվտանգության իրավիճակից ելնելով և անվտանգության մարմինների հրահանգներին համապատասխան՝ Իսրայելի երկինքը փակ է քաղաքացիական ավիացիայի համար, մեկնող կամ ժամանող չվերթներ չկան։ Անվտանգային մարմինների հաստատումից հետո՝ երկնքի բացման […] ...

BACK_TO_TOP