22:48 05.05.2023
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան փակել է իր օդային հաղորդակցությունը Հայաստանի VIP անձանց, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռների համար դեպի երրորդ երկրներ թռիչքների համար։ Փոխանցում է «Ռիա Նովոստին»։
«Թուրքիայի օդային տարածքով ամեն օր թռիչքներ էին անում, հիմա փակել ենք, VIP անձանց համար էլ ենք փակել, թող մեզնից չնեղանան, Փաշինյանի ինքնաթիռի համար էլ ենք փակել, միայն Հայաստանի խորհրդարանի խոսնակն է եկել ՍԾՏՀ ԽՎ-ի նիստին (Անկարայում), մենք հյուրընկալել ենք գագաթնաժողովը, հետևաբար, կազմակերպության անդամի համար (օդային տարածքը) անհնար էր փակել»,- ասել է Չավուշօղլուն 24TV-ին տված հարցազրույցում։
Ավելի վաղ Չավուշօղլուն հաստատել էր, որ Թուրքիան փակել է օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար և չի բացառել նոր միջոցների ձեռնարկումը։
14:00 15.06.2025
Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ն աջակցել է Իսրայելին հարձակումներումԹեհրանը տեղեկություններ ունի, որ ԱՄՆ-ն և Մերձավոր Արևելքում գտնվող նրա բազաները աջակցել են Իսրայելին Իրանի վրա հարձակման հարցում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք ունենք հուսալի տվյալներ զինված ուժերի, տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաների կողմից սիոնիստական ռեժիմի հարձակումներին աջակցության վերաբերյալ։ Մենք հետևել ենք նրանց և շարունակում ենք հետևել։ Կան բազմաթիվ ապացույցներ այն մասին, թե ինչպես […] ...
13:38 15.06.2025
Ուժեղ քամու հետևանքով Հայաստանում գրանցվել է 38 արտակարգ դեպք․ ՆԳՆՀունիսի 14-ի ժամը 19։30-ից մինչև հունիսի 15-ի ժամը 11։45-ը ՆԳՆ Փրկարար ծառայությունում ահազանգեր են ստացվել ուժեղ քամու, հորդառատ անձրևի և տեղացած կարկուտի հետևանքով գրանցված դեպքերի վերաբերյալ: ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարությամբ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության, հայտարարվել է անձնակազմի հավաք: Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից սահմանված կարգով սպասարկվել են բոլոր դեպքերը: Աշխատանքները համակարգել է ՓԾ […] ...
13:24 15.06.2025
Չարենցավան համայնքի Արզական բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 16-ին Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Արզականի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություններ, որոնց ընթացքում՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու են Արզական բնակավայրի էլեկտրական շչակները։ ...
13:08 15.06.2025
ՃՏՊ Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհին. կա երկու տուժածՀունիսի 15-ին, ժամը 08:41-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին՝ «Ծովագյուղ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհի 76-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակայքում գտնվող […] ...
13:00 15.06.2025
Իսրայելի օդային տարածքը մնում է ամբողջությամբ փակԻսրայելի օդային տարածքը քաղաքացիական ավիացիայի համար լիովին փակ է մնում մինչև անվտանգային համակարգում երկինքը բացելու որոշում կայացվի, ասվում է Իսրայելի արտաքին գործերի նախարարության և տրանսպորտի նախարարության համատեղ հայտարարության մեջ։ «Անվտանգության իրավիճակից ելնելով և անվտանգության մարմինների հրահանգներին համապատասխան՝ Իսրայելի երկինքը փակ է քաղաքացիական ավիացիայի համար, մեկնող կամ ժամանող չվերթներ չկան։ Անվտանգային մարմինների հաստատումից հետո՝ երկնքի բացման […] ...
12:35 15.06.2025
Իրանում հարձակման է ենթարկվել Պաշտպանության նախարարության կենտրոններից մեկըԻրանի պաշտպանության նախարարության կենտրոններից մեկը Սպահանում մեկ ժամ առաջ հարձակման է ենթարկվել, իշխանությունները գնահատում են վնասը, հայտարարել է Սպահանի նահանգի պաշտպանության և անվտանգության հարցերով փոխնահանգապետ Աքբար Սալեհին։ «Մեկ ժամ առաջ հարձակման ենթարկվեց Սպահանում գտնվող Իրանի պաշտպանության նախարարության հետ կապված կենտրոններից մեկը, և հնարավոր վնասը հիմա գնահատվում է», – նրա խոսքերն է մեջբերում «Նուր Նյուզ» գործակալությունը։ ...