Նիկոլ Փաշինյանի պատասխանը Ռոբերտ Քոչարյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+28.09 oC

Նիկոլ Փաշինյանի պատասխանը Ռոբերտ Քոչարյանին

16:59 12.03.2018

«Ռոբերտ Քոչարյանը պետք է պատասխանի հարցերին: Իրեն չի հաջողվի ճոռոմ բառերով այդ օրակարգից ուշադրությունը շեղել, ինքը պետք է պատասխանի հարցերին»,- նշել է այսօր ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի՝ մարտի 12-ին արված հայտարարությանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ, պատասխանելով լրատվամիջոցներից մեկի այն հարցադրմանը, որ Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի գործի առնչությամբ գրություն էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ առաջարկելով հարցաքննության կանչել Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը պատասխանել էր.

«Անկեղծ ասած, Փաշինյանի գործողությունները ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Բայց, օգտվելով առիթից, ասեմ, որ իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանի. Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում Մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը»:

«Ցինիզմ», «սադրիչ» ու «կազմակերպիչ» որակումներին Փաշինյանը գրեթե չի անդրադարձել՝ պնդելով, որ քոչարյանական թիմը նման ճոռոմ խոսքերով փորձում է շեղել հարցը բուն էությունից: 

«Ես՝ ինքս, ասել եմ, ընդ որում, ասել եմ լսումների ժամանակ, որ հպարտ եմ իմ կազմակերպած բոլոր գործողություններով 2008 թվականի մարտի 1-ին, որովհետև դրանով նաև կազմակերպել եմ քաղաքացիների դիմադրությունը պետական հեղաշրջման պրոցեսին»,-  SHANTNEWS-ի հարցին պատասխանել է Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ «այս կարգի մեկնաբանություններով Ռոբերտ Քոչարյանը փորձում է, այսպես ասած, շրջանցել ամենակարևոր հարցը.

«Ինքը արել է հայտարարություն 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մասին, որ ցուցարարները մեքենայի հետևից դուրս էին գալիս, կրակում զինվորների վրա, հետո թաքնվում»:

Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝ այս հայտարարության իսկությունը մինչ այսօր պարզված ու ճշտված չէ, ու պարզ չէ, թե Ռոբերտ Քոչարյանը ինչ փաստական նյութի վրա է նման հայտարարություն կատարել, ինչի արդյունքում ցուցարարների նկատմամբ զենք է կիրառվել: 

«Հիմա ինչ ասենք, չասենք, էս անհրաժեշտությունը դրված է սեղանին ու օրակարգում, և Ռոբերտ Քոչարյանը պետք է շատ հստակ պատասխան տա՝ ինչի հիման վրա է արել նման հայտարարություն և կարծում եմ, որ մարտի 1-ի սպանությունների բացահայտումը պետք է սկսել հենց այստեղից՝ հենց Ռոբերտ Քոչարյանից այս հարցի պատասխանը լսելուց»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում նոր հարվածի մասին

09:35 05.08.2025

Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում նոր հարվածի մասին

Իսրայելի բանակը նոր հարձակում է սկսել հարավային Լիբանանի վրա, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա հայտարարության համաձայն՝ հարձակման նպատակն էր վերացնել շիական «Հեզբոլլահ» կազմակերպության զինված կազմավորումների անդամին։ Հարվածը հասցվել է հարավային Լիբանանի Էլ-Խիյամ քաղաքի ծայրամասում։ Լուծարված ռադիկալի անունը, մասնագիտությունը կամ պաշտոնը չեն նշվում։ ...

Կդադարեցվի Լենինգրադյանի որոշ շենքերի եւ տների ջրամատակարարումը

09:33 05.08.2025

Կդադարեցվի Լենինգրադյանի որոշ շենքերի եւ տների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 5-ին ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Լենինգրադյան 21/13-23/7, 31-31/9 շենքերի, 21/10-31/5 տների ջրամատակարարումը: ...

Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելայի տնտեսությունը զարգանում է

09:24 05.08.2025

Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելայի տնտեսությունը զարգանում է

Վենեսուելայի տնտեսությունը Հարավային Ամերիկայում ցուցաբերում է ամենաբարձր աճի տեմպը՝ 2025 թվականի առաջին վեց ամիսներին աճելով 7.71%-ով, հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ «Վենեսուելան շարունակում է առաջատար լինել Հարավային Ամերիկայում աճի տեմպերով։ Առաջին եռամսյակի արդյունքներով աճը կազմել է 9%, երկրորդ եռամսյակում՝ 6.65%։ Սա թույլ է տալիս գնահատել իրական ՀՆԱ-ի նախնական աճը տարվա առաջին կեսին 7.71%», – […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:15 05.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

NBC. Օվալաձև գրասենյակի ինտերիերում ավելի շատ ոսկի կհայտնվի

09:10 05.08.2025

NBC. Օվալաձև գրասենյակի ինտերիերում ավելի շատ ոսկի կհայտնվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մի քանի փոփոխություններ կատարել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի ինտերիերում, այդ թվում՝ ավելացնել ավելի շատ ոսկեգույն զարդարանք, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Մասնավորապես, Օվալաձև աշխատասենյակի առաստաղին կավելացվի լրացուցիչ ոսկեզօծ զարդարանք։ Ինչպես նշվում է, ամերիկացի առաջնորդի գրասենյակում ներկայումս ընթանում են տարեկան պլանային վերանորոգման աշխատանքներ, և սպասվում է, որ […] ...

Ynet. Իսրայելը մտադիր է ամբողջությամբ օկուպացնել Գազան

09:00 05.08.2025

Ynet. Իսրայելը մտադիր է ամբողջությամբ օկուպացնել Գազան

Իսրայելի կառավարությունը՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ, պատրաստվում է հաստատել Գազայի հատվածի լիակատար օկուպացիայի ծրագրերը, Ynet պորտալին հայտնել են Նեթանյահուի շրջապատի բարձրաստիճան պաշտոնյաները։ «Զառը նետված է, մենք շարժվում ենք դեպի Գազայի հատվածի լիակատար օկուպացիա», – ասել են պաշտոնյաները։ Միաժամանակ, Ynet-ը նշում է, որ Իսրայելի ռազմական ղեկավարությունը, այդ թվում՝ բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը, դեմ է […] ...

BACK_TO_TOP