18:39 10.05.2023
Հայաստանը ապրիլի 30-ից մայիսի 6-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կայացած միջազգային 57-րդ Մենդելեևյան օլիմպիադայում նվաճել է 2 մեդալ՝ արծաթե և բրոնզե։ Մեր երկիրը ներկայացրել է պատանի քիմիկների խումբը, որի կազմում 4 աշակերտներ են Երևանից, Վանաձորից և Գյումրիից։ Բրոնզե մեդալը նվաճել է Գյումրի «Ֆոտոն» վարժարանի բնագիտական հոսքի 12-րդ դասարանի աշակերտ Տիգրան Մխիթարյանը։ Հարազատ կրթօջախում այսօր հանդիսավորությամբ են դիմավորել պատանի քիմիկոսին։ Տիգրանը մեկնել էր վարժարանում քիմիայից ստացած գիտելիքներով ու վերադարձել է բրոնզե մեդալով։
«Մենդելեևյան օլիմպիադան միջազգային իմ առաջին փորձն էր ու ուրախ եմ, որ ստացվեց արդյունքով նշել այդ փորձը։ Երեք փուլերից էր բաղկացած օլիմպիադան, երկու տեսական և մեկ ՝ փորձնական։ Փորձնականն իմ կարծիքով ամենահետաքրքիրն էր։ Կազմված էր 3 տարբեր փորձերից, որոնք միմյանց հետ կապված էին։ Առաջինը՝ թեյի մեջ պարունակվող կոֆեինի դուրս բերում, հետո կոֆեինի օքսիդացում ու օքսիդացված նյութերով ինչ-որ բաներ, քանակական որոշումներ։ Ընդհանուր օլիմպիադայում առավելագույնը հնարավոր էր վաստակել 230 միավոր։ Ես վաստակել եմ 130-ը »,- SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է Մենդելեևյան 57-րդ օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Տիգրան Մխիթարյանը։
Մինչ այս Տիգրանը դիպլոմներ է նվաճել քիմիայի հանրապետական օլիմպիադաներում, պատանի քիմիկների համար անցկացված մրցաշարերում։ Մենդելեևյան միջազգային օլիմպիադան ձևաչափով ու առաջադրանքներով շատ ավելի բարդ է եղել։ Մասնակցել է 116 աշակերտ՝ 21 երկրից։ Օլիմպիադան անցկացվել է 3 փուլով։ Մասնակիցներին առաջադրվել են տեսական խնդիրներ քիմիայի բոլոր բաժիններից և, իհարկե, գործնական մաս է ներառել, որի ընթացքում պատանի քիմիկոսները փորձեր են կատարել։
Մենդելեևյան օլիմպիադան առկա ձևաչափով է անցկացվել, իսկ ևս մեկ միջազգային՝ Ժաուտիկովյան 19-րդ օլիմպիադան առցանց է եղել։ Այստեղ ևս «Ֆոտոնի» սանը մեդալ է նվաճել։ Խոսքն արդեն «ինֆորմատիկա» առարկայի մասին է։ Ֆիզմաթ հոսքի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Ենգոյանը երկօրյա օլիմպիադայում նվաճել է բրոնզե մեդալ:
«Երկու օր անցկացվեց օլիմպիադան։ Բավական շատ երկրներ էին մասնակցում։ Հայաստանը 10-ից ավելի մասնակից ուներ, որոնցից 7-ը մեդալներ նվաճեցին։ Ես 600 միավորից վաստակեցի 198-ը։ Իմ ցուցանիշը մասնակիցների 50%-ի մեջ էր։ Այդ պատճառով էլ բրոնզե մեդալ նվաճեցի »,-S HANTNEWS-ի հետ զրույցում նշել է Ժաուտիկովյան 19-րդ օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Դավիթ Ենգոյանը։
Դավիթի ու Տիգրանի բրոնզե մեդալները վարժարանի միջազգային նվաճումների շարքում համապատասխանաբար 5-րդն ու 6-րդն են։ Սակայն այս տարվա միջազգային օլիմպիադաները դեռ ավարտված չեն։ 2 ամսից կայանալու է քիմիայի Համաշխարհային օլիմպիադան, որին վարժարանում լրջորեն պատրաստվում են։
« Մեր նույն սանը՝ Տիգրան Մխիթարյանը, ամռանը մասնակցելու է քիմիայի Համաշխարհային օլիմպիադայի, որը կայանալու է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում։ Անհամեստություն չհամարվի, բայց կրկին մեդալի ակնկալիք ունենք այդ օլիմպիադայից։ Վերջին 3 տարիներին «Ֆոտոն» վարժարանը միջազգային օլիմպիադաներում 6 մեդալի է արժանացել, սպասում ենք յոթերորդին»,- SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է Գյումրիի «Ֆոտոն» վարժարանի տնօրեն Կարինե Պետոյանը։
Միջազգային օլիմպիադաներում հաղթանակները լայն հնարավորություններ են տալիս աշակերտներին ընդունելության հարցում։ Կարող են համապատասխան բաժիններ ընդունվել առանց միասնական քննությունների։
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...