Վրաստանի հետ հաղորդակցության ուղիների բարելավումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն. Վահե Ղալումյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+23.09 oC

Վրաստանի հետ հաղորդակցության ուղիների բարելավումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն. Վահե Ղալումյան

15:31 11.05.2023

Դարերի խորքից եկող հայ-վրացական բարեկամությունը, որը խարսխված է ընդհանուր արժեքների եւ պատմական ժառանգության վրա, ամուր հենք եւ պարարտ հող է ստեղծում մեր հետագա համագործակցության համար: Այս մասին մայիսի 11-ին ասել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը Վրաստանի խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության եւ ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Կախա Կախիշվիլիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:

Ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում` Վահե Ղալումյանը հույս է հայտնել, որ կհաջողվի պարբերաբար համատեղ նիստեր անցկացնել` սերտ համագործակցություն հաստատելով երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների միջեւ: «Հայաստանի կառավարության` 2021-2026 թթ. գործողությունների ծրագրում Վրաստանի հետ առանձնահատուկ բարիդրացիական հարաբերությունների զարգացումն ընդգծված է որպես առաջնահերթություն»,- ասել է Վահե Ղալումյանը` հավելելով, որ Հայաստանը հետաքրքրված է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատման ուղղությամբ: Նա կարեւորել է երկու երկրների տարբեր գերատեսչությունների միջեւ հաստատված սերտ համագործակցությունը` համոզմունք հայտնելով, որ փոխվստահությունը, շարունակական երկխոսությունն ու համագործակցության ամրապնդումը լրացուցիչ խթան կհանդիսանան տարածաշրջանային անվտանգության ու կայունության համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Կախա Կախիշվիլին կարեւորել է խորհրդարանական համագործակցությունը եւ բարեկամական խմբերի միջեւ սերտ աշխատանքը: Նա նոր ծրագրերը կյանքի կոչելու ուղղությամբ ակտիվ աշխատելու պատրաստակամություն է հայտնել: Վահե Ղալումյանի խոսքով Վրաստանի հետ հաղորդակցության ուղիների բարելավումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: «Այսօր արդեն իրականություն է «Բարեկամություն» կամուրջը Բագրատաշեն-Սադախլո հատվածում: Լիահույս ենք, որ արդիականացման եւ բարելավման համատեղ ծրագրերի հաջորդ հանգրվանը կլինի Գոգավան-Գուգութի անցակետը, որը կարեւոր դերակատարություն ունի փոխադրումների բեռնաթափման գործում»,- ասել է հանձնաժողովի նախագահը` անդրադառնալով Վերին Լարսի անցակետի բեռնաթափմանն ուղղված խնդիրներին եւ որպես լուծման նպաստավոր տարբերակ` մատնանշել լաստանավային կանոնավոր հաղորդակցության ապահովումը: Նա նշել է, որ Վերին Լարսի անցակետը գրեթե անփոխարինելի է Հայաստանի համար եւ վերջինիս թողունակության սահմանափակ լինելը, ինչպես նաեւ պարբերաբար առաջացող եղանակային վատթար պայմանները լուրջ մարտահրավեր են մեր երկրի համար: Այս համատեքստում Վահե Ղալումյանը ողջունել է վրացական կողմի քայլերը` ապահովելու պատշաճ տարանցում` ելնելով ինչպես բարեկամական հարաբերություններից, այնպես էլ առաջնորդվելով միջազգային պարտավորություններով:

Կողմերն անդրադարձել են տարածքային կառավարման համակարգում իրականացված բարեփոխումներին եւ մի շարք ոլորտներում փորձի հնարավոր փոխանակման հարցեր քննարկել: Կարեւորվել է երկու երկրների քաղաքացիների` ներքին անձնագրերով տեղաշարժման հնարավորություն ընձեռող համաձայնագրի իրագործումը:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Կիրակոսյանը, Մաթեւոս Ասատրյանը, Սերգեյ Բագրատյանը եւ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Փյունիկը» պարտուգալացի նորեկ ունի

20:55 16.06.2025

«Փյունիկը» պարտուգալացի նորեկ ունի

«Փյունիկը» պայմանագիր է ստորագրել պորտուգալացի պաշտպան Ֆիլիպե Ալմեյդայի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 27-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել միայն պորտուգալական ակումբներում` «Ֆեյրենսեում», «Լեյրիայում», «Ռիու Ավեում», «Բրագայում» և այլուր։ Նա 2024/25 մրցաշրջանում եղել է «Ֆեյրենսեի» ավագը, 32 խաղում գոլային փոխանցում է գրանցել։ ...

Իսրայելը թիրախավորել է Իրանի պետական հեռուստաընկերությունը

20:46 16.06.2025

Իսրայելը թիրախավորել է Իրանի պետական հեռուստաընկերությունը

Իսրայելը հարված է հասցրել Իրանի պետական ​​հեռուստաընկերության շենքին: Ավիահարվածի պատճառով ընդհատվել է ուղիղ հեռարձակումը: Այս մասին հայտնել է Mehr լրատվականը: Նշվում  է, որ շենքում խոշոր հրդեհ է բռնկվել: Ուղիղ հեռարձակումների կադրերը ցույց էին տալիս հեռարձակողի գլխավոր գրասենյակին հասցված մեծ վնասը։ Հրդեհից առաջացած ծուխը տեսանելի էր քաղաքի որոշ հեռավոր շրջաններից։ ...

ՏԿԵ նախարարը հանդիպել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ հետ

20:34 16.06.2025

ՏԿԵ նախարարը հանդիպել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գունար Շելենբերգերի հետ։ «Քննարկեցինք մարզերի և քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության հետ կապված հարցեր, անդրադարձ կատարվեց երկուստեք կարևոր թեմաների։ Հանդիպման ավարտին գրառում կատարեցի Լանդթագի պատվո հյուրերի մատյանում։ Հանդիպմանը մասնակցում էր Գերմանիայի […] ...

Հայտնաբերվել է 391 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

20:21 16.06.2025

Հայտնաբերվել է 391 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հունիսի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5141 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 210 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 168 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 313 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1158, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 17, վարելու ընթացքում ծխելու՝ 461, վարելիս […] ...

«Բավարիայի» ջախջախիչ հաղթանակը ԱԱԱ-ում

20:12 16.06.2025

«Բավարիայի» ջախջախիչ հաղթանակը ԱԱԱ-ում

Աշխարհի ակումբային առաջնության C խմբի առաջին տուրում Մյունխենի «Բավարիան» 10-0 հաշվով հաղթել է նորզելանդական «Օքլենդ Սիթիին»։ Հեթ-տրիկ է ձևակերպել Ջամալ Մուսիալան, դուբլ են գրանցել Կինգսլի Կոմանը, Մայքլ Օլիսեն ու Թոմաս Մյուլերը, մեկ գոլ էլ խփել է Սաշա Բոեն։ ...

SHANTNEWS

20:00 16.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP