10:01 12.05.2023
Մայիսի 11-ին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ռազմական բախումներին է անդրադարձել ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը, նա կոչ է արել կողմերին մայիսի 14- ին Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ համաձայնության գալ սահմանի երկայնքով ուժերի հեռացման վերաբերյալ:
Լրագրողների հետ ճեպազրույցում նա ասել է.
«Մենք կարծում ենք, որ նմանատիպ բռնությունները խաթարում են Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը դեպի կայուն և արժանապատիվ խաղաղություն, և մենք կոչ ենք անում այս երկու երկրների ղեկավարներին, որ Բրյուսելում մայիսի 14-ի հանդիպման ժամանակ համաձայնեցնեն իրենց ուժերը հեռացնել սահմանի երկայնքից, ինչպես քննարկվել է քարտուղար Բլինկենի կողմից այս բանակցություններին մասնակցության ժամանակ, որոնք մենք հյուրընկալել ենք այստեղ՝ Վաշինգտոնում, մայիսի սկզբին:»,- ասել է փոխխոսնակը:
Լրագրողը հարց է ուղղել, թե արդյոք ԱՄՆ դիտարկում է գալիք բանակցությունները Բրյուսելում որպես վաշինգտոնյան բանակցությունների շարունակություն, Վեդանտ Պատելը պատասխանել է.
«Մենք տեսնում ենք երկխոսությունը, որը հյուրընկալել ենք այստեղ, որպես կարևոր, դրական քայլեր, որոնցում մենք զգացեինք, որ երկու երկրները հնարավորություն ունեն ներգրավվելու որոշ կարևոր հարցերի շուրջ, ընկալելու մյուս կողմի տեսակետները: Եվ մենք հավատում ենք, որ երկարատև առաջընթացի ուղին կլինի շարունակական: Կարծում ենք, որ առկա է խաղաղ լուծում: Ահա թե ինչու մենք՝ սկսած պետքարտուղարից, շարունակել ենք այդքան խորապես ներգրավված լինել այս հարցում: Ես չեմ պատրաստվում առաջ ընկնել այս բանակցություններից»,- հայտնել է դիվանագետը:
Ռուս գործընկերը կասկածի տակ դրեց պետքարտուղարի լավատեսությունը Վաշինգտոնի բանակցությունների արդյունքի վերաբերյալ. նկատում է լրագրողը՝ հետաքրքրվելով Ռուսաստանի այս դիրքորոշման մասին: Ամերիկացի դիվանագետը պատասխանում է.
«Ես շատ ժամանակ չեմ ծախսում մտածելու այն մասին, թե ինչ է ասում իմ ռուս գործընկերն իր ամբիոնից: Ինչ ես կարող եմ ասել, այն է, որ, քանի որ դա վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության այս շատ կարևոր խնդրին, այս գերատեսչությունը կշարունակի խորապես ներգրավված մնալ: Մենք հավատում ենք, որ կա հստակ ճանապարհ դեպի առաջ։ Մենք ուրախ էինք մայիսի սկզբին հյուրընկալել այս երկու երկրներին։ Մենք կարծում ենք, որ այդ բանակցություններն արդյունավետ էին և հիմք դրեցին Բրյուսելից սկսվող այս բանակցությունների շարունակության համար, և մենք կնպաստենք այդ գործընթացի հաջող ընթացքին»,-ասել է պետքարտուղարի փոխխոսնակը:
20:55 16.06.2025
«Փյունիկը» պարտուգալացի նորեկ ունի20:34 16.06.2025
ՏԿԵ նախարարը հանդիպել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ հետՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գունար Շելենբերգերի հետ։ «Քննարկեցինք մարզերի և քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության հետ կապված հարցեր, անդրադարձ կատարվեց երկուստեք կարևոր թեմաների։ Հանդիպման ավարտին գրառում կատարեցի Լանդթագի պատվո հյուրերի մատյանում։ Հանդիպմանը մասնակցում էր Գերմանիայի […] ...
20:21 16.06.2025
Հայտնաբերվել է 391 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀունիսի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5141 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 210 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 168 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 313 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1158, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 17, վարելու ընթացքում ծխելու՝ 461, վարելիս […] ...
20:12 16.06.2025
«Բավարիայի» ջախջախիչ հաղթանակը ԱԱԱ-ումԱշխարհի ակումբային առաջնության C խմբի առաջին տուրում Մյունխենի «Բավարիան» 10-0 հաշվով հաղթել է նորզելանդական «Օքլենդ Սիթիին»։ Հեթ-տրիկ է ձևակերպել Ջամալ Մուսիալան, դուբլ են գրանցել Կինգսլի Կոմանը, Մայքլ Օլիսեն ու Թոմաս Մյուլերը, մեկ գոլ էլ խփել է Սաշա Բոեն։ ...
19:53 16.06.2025
«Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագրի նպատակը դպրոցի տնօրենի հավակնորդների կարողությունների զարգացումն էԱմփոփվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար նախատեսված «Կրթության կառավարում և առաջնորդություն» յոթամսյա վերապատրաստման ծրագիրը։ Ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Այբ» կրթական հիմնադրամի համատեղ ջանքերով։ Ծրագրի ամփոփիչ միջոցառումը տեղի է ունեցել «Այբ» դպրոցում. ծրագրի մասնակիցները ներկայացրել են իրենց կազմած […] ...
19:48 16.06.2025
2021-24 թթ.-ին ՀՀ տնտեսությունում միջինում գրանցվել է 8,1% տնտեսական աճԿառավարությունը նախատեսում է 5 տարում 4,5 տոկոսով կրճատել պետբյուջեի պակասուրդը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է Ֆինանսների նախարարը: Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսության վրա իրանա-իսրայելական հակամարտության հնարավոր ազդեցությանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...