Գերմանիայում բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան տասնյակ ծանր վիրավորներ և զոհ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+28.09 oC

Գերմանիայում բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան տասնյակ ծանր վիրավորներ և զոհ

10:51 12.05.2023

Ավելի քան 30 մարդ վիրավորվել է Գերմանիայի Դյուսելդորֆի մերձակայքում գտնվող բնակարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հայտնում է  Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային նահանգի Մեթման քաղաքի ոստիկանությունը։

Հինգշաբթի օրը պայթյուն է տեղի ունեցել Դյուսելդորֆի մերձակայքում գտնվող բարձրահարկ շենքի բնակարանում։ Միջադեպի պատճառները հետաքննվում են։ Իրավապահները ձերբակալել են կասկածյալին՝ 57-ամյա բնակարանի սեփականատիրոջը, որում տեղի է ունեցել պայթյունը։ Նրանք այնտեղ դիակ են հայտնաբերել։

«Այսօր առավոտյան Մեթման շրջանի ոստիկանության աշխատակիցներին կանչել են Բեռլինի փողոցում գտնվող բազմահարկ շենք: Զանգի պատճառը 11-րդ հարկում գտնվող բնակարաններից մեկում ենթադրաբար անօգնական մարդն էր: Մինչ հրշեջները բացում էին դուռը, տղամարդը հանկարծակի բացել է դուռը ներսից։Դեռ չպարզված պատճառներով տեղի է ունեցել պայթյուն»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Այնուհետ, ըստ իրավապահների, կասկածյալը հրդեհ է բռնկել, ինչը թույլ չի տվել մտնել բնակարան և այնտեղ կատարել քննչական գործողություններ։

Միջադեպի հետևանքով 25-ամյա կին ոստիկան և 29-ամյա տղամարդ ոստիկան ստացել են կյանքի համար ոչ վտանգավոր վնասվածքներ։ Բացի դրանից, տուժել է յոթ հրշեջ, որոնցից երեքի կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ են ստացել, մյուսները՝ ծանր։ Եվս 22 մարդ ունի թեթև վնասվածքներ։

«Բնակարանում խուզարկության ժամանակ հայտնաբերվել է իգական սեռի անձի դի, ներկայումս հետաքննվում է դեպքի պատմությունը, ինչպես նաև կնոջ ինքնությունն ու մահվան հանգամանքները»,-հավելել են վարչությունից։

Դյուսելդորֆի դատախազությունը կատարվածը դիտարկում է որպես մի քանի մարդկանց առողջությանը վնաս պատճառող սպանության փորձ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Դատավորների եվրոպական միության տարեկան համաժողովի մասնակիցներին

16:56 10.05.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Դատավորների եվրոպական միության տարեկան համաժողովի մասնակիցներին

Մայիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Դատավորների եվրոպական միության (EAJ) տարեկան համաժողովի մասնակիցներին: ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը, հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը, ներկայացրել է համաժողովին մասնակից շուրջ 35 եվրոպական երկրից Հայաստան ժամանած պատվիրակներին և տեղեկություններ փոխանցել համաժողովի աշխատանքների մասին։ Այնուհետև հյուրերին իր […] ...

Ողբերգական դեպք՝ Երևանում. արտադրամասերից մեկում քարի կոտրման հաստոցի մեջ հայտնաբերվել է տղամարդու մարմին

16:52 10.05.2025

Ողբերգական դեպք՝ Երևանում. արտադրամասերից մեկում քարի կոտրման հաստոցի մեջ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ մայիսի 10-ին, աշխատանքային անվտանգության կանոնների չպահպանման հետևանքով հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արղության 10 հասցեում՝ գովազդային նյութերի արտադրամասում գործող քարի մշակման հաստոցի մեջ քաղաքացի է մահացել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քար կոտրելու հաստոցի […] ...

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

16:48 10.05.2025

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ: Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, 2025 թ․ մայիսի 10-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը հասել է 1900,62 մետրի։ Տարվա սկզբից լիճը բարձրացել է 23 սմ-ով: Ծավալն ավելացել է շուրջ 290 միլիոն խորանարդ մետրով: Մակերեսը մեծացել է 2,18 քառակուսի կիլոմետրով: ...

Մայիսի 26-27-ը կանցկացվի «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը. ՀՀ ԱԳՆ

16:36 10.05.2025

Մայիսի 26-27-ը կանցկացվի «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը. ՀՀ ԱԳՆ

Մայիսի 26-27-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Երևանում կազմակերպում է «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը: Այս տարի քննարկումներն անցկացվելու են «Նավարկելով անհայտության միջով» խորագրի ներքո։ Երկխոսության շրջանակում անդրադարձ է կատարվելու գլոբալ նոր աշխարհաքաղաքական միտումների, խաղաղության և անվտանգության մարտահրավերների ու հեռանկարների, աճող տնտեսական հակասությունների և անորոշությունների, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության, այդ թվում՝ ընդլայնված կապուղիների և առևտրի […] ...

Հարթագյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները

16:30 10.05.2025

Հարթագյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները

Մայիսի 10-ին՝ ժամը 13:40-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն իջեցրել (մոտ 50 մ) և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ ...

Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են հրադադարի մասին. Թրամփ

16:14 10.05.2025

Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են հրադադարի մասին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանն ու Պակիստանը Վաշինգտոնի միջնորդությամբ պայմանավորվել են ամբողջական հրադադարի շուրջ։ «ԱՄՆ-ի միջնորդությամբ գիշերվա երկար բանակցություններից հետո ես ուրախ եմ հայտարարել, որ Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել ամբողջական և անհապաղ զինադադարի շուրջ»,- գրել է Թրամփը Truth Social-ում: ...

BACK_TO_TOP