11:56 12.05.2023
Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ վեց շաբաթից կլքի գլխավոր տնօրենի պաշտոնը։ Միկրոբլոգի ծառայության նոր գործադիր տնօրենը կլինի մի կին, ում անունը չի նշում։
«Նա կսկսի մոտ վեց շաբաթից»,- գրել է Մասկը Twitter-ի իր միկրոբլոգում։
2022 թվականի դեկտեմբերին Twitter-ի սեփականատերը սոցցանցի օգտատերերին խնդրել էր քվեարկել, թե արդյոք նա պետք է հեռանա ընկերության ղեկավարի պաշտոնից: Մասկը խոստացել է ընդունել հարցման մասնակիցների որոշումը։ Միաժամանակ նա ասել է, որ ոչ ոք չի ցանկանում դառնալ իր իրավահաջորդը և անել մի բան, որը «կարող է իսկապես Twitter-ը ջրի երես պահել»։
Քվեարկությանը մասնակցել է 17,5 մլն օգտատեր, նրանցից 57,5%-ը կողմ է արտահայտվել Մասկի հրաժարականին։
«Ես կհեռանամ գործադիր տնօրենի պաշտոնից, հենց որ գտնեմ ինչ-որ մեկին բավական հիմար, որ ստանձնի այս աշխատանքը: Դրանից հետո ես պարզապես կղեկավարեմ ծրագրային ապահովման և սերվերի թիմերը»,- այն ժամանակ թվիթերում գրել էր Մասկը:
Forbes-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Իլոն Մասկը Twitter-ի սեփականատերն է դարձել 2022 թվականի աշնանը։ Նա գնել է ընկերությունը 44 միլիարդ դոլարով, այդ թվում՝ 13 միլիարդ դոլար պարտքով, ավելի քան 1 միլիարդ դոլար տարեկան տոկոսադրույքով: Գնումից անմիջապես հետո Մասկը նվազեցրել է Twitter-ի աշխատակիցների թիվը մոտ 8000-ից մինչև 1500:
08:38 02.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:38 02.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.05.2025
Իրանի ԱԳՆ․ Թեհրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները լուծել բանակցությունների միջոցովԻրանը շարունակում է բանակցությունների միջոցով լուծել իր միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը հետաձգելու որոշումը։ «Օմանցի և ամերիկացի մեր գործընկերների հետ մենք որոշել ենք հետաձգել բանակցությունների չորրորդ փուլը՝ լոգիստիկ և տեխնիկական պատճառներով։ Իրանական կողմից որևէ փոփոխություն չկա բանակցային […] ...
08:20 02.05.2025
Ֆրանսիայի ԱԳՆ. ԵՄ 3 երկրների հետ Իրանի խորհրդակցությունները չեն կայանաԻրանի և ԵՄ 3 երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) մասնակցությամբ խորհրդակցությունները, որոնք պետք է անցկացվեին մայիսի 2-ին Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին ընդառաջ, չեն կայանա։ Այս մասին Agence France Presse-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարրոն։ «Ենթադրվում էր, որ մինչև ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի հանդիպումը, պետք է տեղի ունենար […] ...
08:10 02.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...