Որոշումը հետաձգվել է. Ավետիսյանների իրավահաջորդները դիմել են ՍԴ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+19.09 oC

Որոշումը հետաձգվել է. Ավետիսյանների իրավահաջորդները դիմել են ՍԴ

14:02 13.03.2018

ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է Ավետիսյանների  իրավահաջորդների դիմումի վերաբերյալ որոշման հրապարակումը հետաձգել մինչև մարտի 16-ը: Այս տեղեկությունը հաղորդել է տուժողների իրավահաջորդների շահերի պաշտպան Արամազդ Կիվիրյանը:

SHANTNEWS-ի հետ հեռախոսազրույցում փաստաբանն ասաց, որ ինքը ներկա չի եղել որոշման հրապարակման ժամանակ: Բանն այն է, որ փաստաբանին Սահմանադրական դատարանի աշխատակազմից խոստացել են զանգահարել որոշման հրապարակումից 30 րոպե առաջ, սակայն չեն զանգահարել: Փաստաբանի հարցին, թե ինչու չեն զանգահարել, Սահմանադրական դատարանից պատասխանել են, որ որոշման հրապարակումը հետաձգվել է, քանի որ լրացուցիչ նյութեր կան ուսումնասիրման համար: Փաստաբանը փորձել է ճշտել, թե ինչ նյութերի մասին է խոսքը, սակայն Սահմանադրական դատարանի աշխատակազմից ոչինչ չեն հայտնել:

«Ես նախ՝ անկեղծորեն չեմ հասկանում, որ ասում են 30 րոպե առաջ պիտի տեղեկացնեն ու չեն տեղեկացնում, երկրորդ՝ ինչո՞ւ է հետաձգվում որոշման հրապարակումը: Գրավոր ընթացակարգով, երբ քննարկում է տեղի ունենում, զեկուցողը կարող է  հարցադրումներ անել: Մինչդեռ այսօր ժամը 10.00-ին՝ առավոտյան նիստի ժամանակ, ոչ մի քննարկում չի եղել: Իրենք առավոտյան ասացին, որ ամեն ինչ արդեն պատրաստ է որոշման կայացման համար: Եվ հանկարծակի ասում են, որ անհրաժեշտ է ինչ-որ նյութեր ուսումնասիրել»,- ասաց Արամազդ Կիվիրյանը:

Հիշեցնենք՝ 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան 188  հասցեում սպանված Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի անդամների իրավահաջորդների շահերի պաշտպան Արամազդ Կիվիրյանը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելու այն դրույթը, որ քրեական դատավարության շրջանակում տուժողն իրավունք չունի դիմել ոչ նյութական վնասի փոհատուցման պահանջով:

Հիմնավորումն այն է, որ քրեական դատավարությունը ենթադրում է բացառապես նյութական վնասի փոխհատուցում: Տվյալ դեպքում ներկայացրած դիմումը վերաբերում է այդ նորմերը հակասահմանադրական ճանաչելուն:

Բանն այն է, որ տուժողի իրավահաջորդները ներկայացրել են ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջ Հայաստանի դատարան, սակայն դիմումը չի ընդունվել  նույն հիմնավորմամբ:

 «Եթե Սահմանադրական դատարանն այդ դրույթը հակասահմանադրական ճանաչի, նշանակում է՝ դատարանն արձանագրում է, որ իրենք կարող են դատարան դիմել քրեական գործի շրջանակներում և ներկայացնել այդպիսի պահանջ: Դա նաև հիմք է, որպեսզի մենք հետագայում դիմենք քրեական գործի վերանայման վարույթ հարուցելու և քննություն իրականացնելու համար»,- ասել է փաստաբանը:

Նա ասել է նաև, որ ոչ նյութական վնասի փոխհատուցման հայց Հայաստանում հնարավոր է ներկայացնել բացառապես պետական և տեղական ինքնակառավարման մամինների և պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ:

«Սահմանված  է  նաև ժամկետ, ինչը, կարծում եմ, այքան էլ իրավաչափ  չէ: Այդ ինստիտուտը դեռ չի գործում այն ծավալով, որ կարող էր գործել: Ոչ նյութական վնասի փոխհատուցման էությունը այն է, որ անձի խախտված իրավունքը լիարժեք վերականգնվի»,- ասել է Արամազդ Կիվիրյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն պնդում է, թե Իրանը ցանկանում էր սպանել Թրամփին միջուկային ծրագրի պատճառով

09:25 16.06.2025

Նեթանյահուն պնդում է, թե Իրանը ցանկանում էր սպանել Թրամփին միջուկային ծրագրի պատճառով

Թեհրանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համարում է իր գլխավոր թշնամին և պլանավորել է սպանել նրան, քանի որ ամերիկացի առաջնորդը դեմ է Իրանի միջուկային ծրագրին: Այս հայտարարությունն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Իրանը փորձել է սպանել Թրամփին իրենց լիազորված ուժերի միջոցով։ Այո՛, նրանք ուզում են սպանել նրան։ Նա նրանց թիվ մեկ թշնամին է, նա վճռական […] ...

Իրանի վրա Իսրայելի երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա

09:00 16.06.2025

Իրանի վրա Իսրայելի երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա

Իրանի վրա Իսրայելի կողմից իրականացված երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Իր քարոզչության մեջ Իսրայելի ագրեսոր ռեժիմը ձևացնում է, թե իր հարձակումները կատարվում են ճշգրիտ և առանց բնակելի տարածքների վրա հարձակվելու, սակայն ճշմարտությունն այլ է։ Ավելի քան 70 կին և երեխա […] ...

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

23:15 15.06.2025

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

23:06 15.06.2025

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...

BACK_TO_TOP