Լեհաստանում անհայտ մետաղական առարկան երկնքից ընկել է բնակելի տան վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+26.09 oC

Լեհաստանում անհայտ մետաղական առարկան երկնքից ընկել է բնակելի տան վրա

10:47 23.05.2023

Լեհաստանում անհայտ մետաղական առարկա է ընկել երկնքից բնակելի շենքի վրա, հայտնում է RMF FM ռադիոկայանը՝ վկայակոչելով տան բնակչին։

«Անհայտ մետաղական առարկան ընկել է բնակելի շենքի վրա։ Այն լուրջ վնաս է հասցրել տանիքին, ճեղքել այն և ընկել ներս։ Ոչ ոք չի տուժել»,- ասվում է զեկույցում:

«Ես աշխատանքի էի, տղաս մնաց տանը, կաթսայատան վառարանի մեջ կրակ է վառել, բարձրացել տուն, երաժշտությունը միացրել, և որոշ ժամանակ անց ինչ-որ բան ընկելց, նա չգիտեր, թե ինչ է եղել», – ռադիոն մեջբերում է տան տիրոջ խոսքերը:

Սեփականատերը պատմել է, որ տուն վերադառնալիս տանիքում տեսել է մոտ 100 x 70 սանտիմետր չափերով անցք։ Ներսում՝ ձեղնահարկում հայտնաբերել է կլոր մետաղական առարկա՝ երկու մասի բաժանված։

«Մեկ տարրը կշռում է մոտ երկու կիլոգրամ, ընդհանուր առմամբ՝ ավելի քան չորս կիլոգրամ»,- հայտնել են ռադիոյում։

Միջադեպի մասին հաղորդում է ստացվել ոստիկանություն ու զինվորական, ինչպես նաև դատախազություն, սակայն դեռևս չի հաջողվել պարզել իրի ծագումը։

«Քննիչները լայնածավալ վերլուծություն են անցկացրել: Նրանք դիմել են քաղաքացիական և ռազմական ավիացիայի միջադեպերի հետաքննությամբ զբաղվող ծառայություններին: Այնուամենայնիվ, նրանք բացառել են, որ տանիքին ընկած առարկան ինքնաթիռի տարր է եղել»,- ասվում է զեկույցում:

Դատախազությունը դիմել է նաև Լեհաստանի օդային նավագնացության գործակալության օգնությանը։ Նրանք պարզել են, որ համապատասխան պահին Ռակովի վրայով թռչել է Իռլանդիա մեկնող ինքնաթիռ։ Օդանավակայանում տեխնիկական ծառայությունները ստուգել են, թե արդյոք որևէ հատված պոկվել է, սակայն պարզվել է, որ ինքնաթիռում բացակայող տարրեր չկան։

Մինչդեռ իրավապահները շարունակում են տարբեր վարկածներ առաջ քաշել։

«Կոնինի դատախազությունը ոստիկանության հետ միասին այժմ զարմանալի վարկած է առաջ քաշել, որ տանիքը ծակած առարկան գյուղատնտեսական մեքենայի տարր է, որը կարող է պոկվել շահագործման ընթացքում։ Հիմա համապատասխան փորձագետը պետք է եզրակացություն տա այս հարցի վերաբերյալ»,- ասվում է զեկույցում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP