ԱՄՆ-ում նշել են երեք խոչընդոտ, որոնք բարդացնում են F-16-ի փոխանցումն Ուկրաինային – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+22.09 oC

ԱՄՆ-ում նշել են երեք խոչընդոտ, որոնք բարդացնում են F-16-ի փոխանցումն Ուկրաինային

09:04 24.05.2023

Կիևը պետք է լուծի երեք կարևոր խնդիր, նախքան Արևմուտքը կսկսի F-16 կործանիչներ մատակարարել, գրում է Newsweek-ի սյունակագիր Էլլի Կուկը։

«Վերլուծաբաններն ասում են, որ մինչ Ուկրաինան կարող է թռչել ժամանակակից մարտական ​​ինքնաթիռներով, անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները. որոշել, թե որքան ժամանակ կպահանջվի F-16-ի հետ աշխատելու մեջ ներգրավված ուկրաինացի անձնակազմի պատրաստման համար, լուծել անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման հարցը և զբաղվել քաղաքական խոչընդոտներով»,- ասել է նա։

Հոդվածում ասվում է, որ ուկրաինացի օդաչուների պատրաստումը երկար ժամանակ կպահանջի։

«Նույնիսկ փորձառու օդաչուների պատրաստումը նոր օդանավի վրա չափվում է ամիսներով, ոչ թե շաբաթներով»,- իր կարծիքն է հայտնել բրիտանացի պաշտոնաթող օդաչու Էնդրյու Քերթիսը։

Ինչպես նշել է լրագրողը, F-16-ի օգտագործումը պահանջում է ոչ միայն լավ պատրաստված մասնագետներ, այլև նոր մատակարարման շղթաներ, տեխնիկական սպասարկման ընթացակարգեր, ենթակառուցվածքներ, այդ թվում՝ «հարթ թռիչքուղիներ»։ Բացի դրանից, այդ օբյեկտները կարող են դառնալ հարվածների «առաջնային թիրախ», ասել է նա։

Կիևին ռազմական օգնություն տրամադրելու մեջ կա նաև քաղաքական ասպեկտ, հավելել է Կուկը։ F-16-ի տեղակայման որոշումը զգալի աշխարհաքաղաքական հետևանքներ ունի և կարող է հակամարտության լրացուցիչ սրացում առաջացնել, եզրափակել է լրագրողը։

Ավելի վաղ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն իր առաջնահերթությունն է համարում F-16-ների մատակարարումն Ուկրաինային։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ

23:59 21.06.2025

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բացօթյա մարզումներ, երաժշտություն և անսահման էներգիա՝ հենց Երևանի սրտում։ Երևանի քաղաքապետարանը մեծապես կարևորում է առողջ ապրելակերպը խթանող նման միջոցառումները, որոնք քաղաքը դարձնում են ակտիվ ու շարժուն։ ...

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցել

23:53 21.06.2025

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցել

Իրանի ՀՕՊ ուժերը որսացել են իսրայելական անօդաչու թռչող սարքեր Հորմոզգան նահանգի հարավային հատվածում գտնվող Բանդար Աբբաս և Բանդար Լենգե քաղաքների երկնքում, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Հարձակման հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։ Իր հերթին, իսրայելական կողմը պնդում է, որ հարվածել է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բանդար Աբաս շրջանի ԱԹՍ-ների և զինամթերքի պահեստներին։ ...

«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել

23:42 21.06.2025

«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել

Հունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխաներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, […] ...

Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ Կովաչ

23:35 21.06.2025

Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ Կովաչ

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կարծում է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում, հայտնում է RMC Sport-ը։ «Արդեն նկատելի է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում։ Ստադիոնում հավաքված երկրպագուների համար սարսափելի շոգ է և կարող եք պատկերացնել, թե որքան բարդ է նաև խաղացողների համար։ Ստվերի տակ արևի ջերմաստիճանը […] ...

Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

23:25 21.06.2025

Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Հունիսի 21-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի և Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 71-ամյա Ջեմմա Ա․-ին։ […] ...

Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը

23:19 21.06.2025

Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը

«Շանթ» հեռուստաընկերությունն այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն Վարդգես Ավետիսյանի հետ: Մարդ, ով առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: «Հեռանկար»-ի տաղավարում նա հետաքրքիր դրվագներ է ներկայացրել «Շանթ»-ի անցած ուղուց: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP