16:53 13.03.2018
Զենք վաճառելու առաջնահերթ նպատակը բիզնեսն է, սակայն դա այնպիսի ոլորտ է, որ չի կարող կապված չլինել քաղաքականության հետ։ Սրանով իսկ երկու զենքի վաճառքի մոտիվացիաները փոխկապակցված են։ Այս պնդումը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման եթերում հնչեցրել է Razm.info մասնագիտացած կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։
«Այս, այսպես ասած, բիզնեսում կիրառվում են թե՛ էմբարգոների գործիքները, տնտեսական գործիքներ, թե՛ քաղաքական ճնշումներ, և այլն», – նշել է Վրթանեսյանը։
Ընդ որում՝ հաճախ վաճառված զենքն ուղղում է հենց վաճառողի զինծառայողների դեմ, քանի որ այդ զենքը ստացող զինված խմբերը երբեմն փոխում են կողմնորոշումը կամ հենց զենքի վաճառքը միջնորդավորված հասնում է անցանկալի գնորդներին։
«Ավելի զավեշտալի դեպքեր կան, երբ օրինակ Իրանը ԱՄՆ հետ շատ վատ հարաբերությունների մեջ էր, բայց 1980-ականներին Իրան Կոնտրաս հայտնի սկանդալը եղավ, երբ փաստացի զենքի առևտուր կար Իրանի և Միացյալ Նահանգների միջև, էլի երկրներ կային ներգրավված։ Շատ տեղերում բիզնեսը քաղաքական հակասություններին հաղթում է և, այո՛, հաճախ այդ զենքը հայտնվում է թշնամու ձեռքում», – նշել է փորձագետը։
Վրթանեսյանը նաև մեջբերել է Սիրիայի օրինակը, որտեղ կուտակվել է բավական շատ խորհրդային արտադրության զենք, որը կիրառվում է նաև ռուսական բանակի դեմ։
«Հեռանկարի» ամբողջական տեսագրությունը կարող եք դիտել ստորև։
14:35 30.04.2025
Առաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-իցՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի երեխայի և ծնողի տվյալների հավաստիության և համապատասխանության ստուգմամբ: Դպրոց ընդունվող երեխայի ծնողները 2025 թ. մայիսի 5–ից stugum.emis.am կայքում կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլn անհրաժեշտ է՝ բուն հայտագրման գործընթացը սկսելու և հնարավոր խնդիրներից խուսափելու համար։ Բուն հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից և կիրականացվի 3 փուլով։ Հայտագրման գործընթացը […] ...
14:30 30.04.2025
Կիրառվել է 206 կարգապահական տույժ, 9 ծառայող ազատվել է աշխատանքից․ ՆԳՆ եռամսյակային ամփոփումը2025 թվականի առաջին եռամսյակում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 904 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների, ինչպես նաև ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների նկատմամբ կիրառվել է 206 կարգապահական տույժ։ Մասնավորապես՝ Ոստիկանության ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել […] ...
14:24 30.04.2025
Ճամբարակցի երիտասարդը պարեկներին է ներկայացրել ատրճանակ և լիցքավորված փամփշտատուփԳեղարքունիքի մարզի պարեկները ապրիլի 28-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են ներկայացրել Ճամբարակ քաղաքի բնակիչ 28-ամյա մի երիտասարդի: Նա պարեկներին է ներկայացրել մեկնարկային ատրճանակ և փամփշտատուփ՝ լիցքավորված 6 փամփուշտով: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Սևանի քննչական բաժին: ...
14:17 30.04.2025
Հակոբ Արշակյանը ցավակցական գրառում է կատարել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանումՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանն ապրիլի 30-ին այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն եւ ցավակցական գրառում կատարել սգո մատյանում, որը բացվել է Իրանի Բենդեր Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետեւանքով զոհվածների հիշատակին: ...
14:12 30.04.2025
Ոստիկանը կանգնեցրել է Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համարՈստիկանն ավտոկայանատեղիում կանգնեցրել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համար: Սպան ոսղջունել է արգենտինացուն և խնդրել միասին սելֆի անել: «Ոսկե գնդակի» 8-ակի մրցանակակիրը չի մերժել խնդրանքը: Դեպքը հայտնվել է նաև երկրպագուների ուշադրության կենտրոնում: Նրանք տեսանկարել են կատարվածը: ...
14:08 30.04.2025
ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը կկայանա ՀռոմումԻրանական և ամերիկյան կողմերը անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Իտալիայում, չորեքշաբթի օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Հռոմում», – Արաղչիի խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։ Նա նշել է, որ դեռևս հստակ ժամանակացույց չկա, բայց ո՛չ Թեհրանը, ո՛չ էլ Վաշինգտոնը չեն ձգտում «ժամանակ վատնել»։ Բացի այդ, Արաղչին հայտարարել է […] ...