16:03 13.03.2018
Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ:
Քաղաքացի Վ. Բ.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել, որ Երևանում գործող հյուրանոցային համալիրում Ց. Խ.-ն անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հարվածել է իր մարմնի տարբեր մասերին: Ց. Խ.-ն էլ հաղորդում է տվել, որ ինտիմ բնույթի ծառայություններ մատուցելու համար Վ. Բ.-ին գումար է տվել: Սակայն ծառայություն չի մատուցել, բայց, գումարը դնելով կոշիկի մեջ, փորձել է հեռանալ: Երբ Ց. Խ.-ն հյուրանոց ժամանած ոստիկաններից պահանջել է Վ. Բ.-ի կոշիկից հանել գումարը և արձանագրել իրեն խաբելու փաստը, ոստիկանության աշխատակիցները վրդովվել են իրենց ուղղություն տալու հանգամանքից և վիճաբանություն հրահրել: Ոստիկանները ծեծել են Ց. Խ.-ին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Միջադեպի հաջորդ օրը տուժողը ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցներից պահանջել է իրենից հաղորդում ընդունել ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ, սակայն նրանք հրաժարվել են հաղորդումն ընդունելուց:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
22:31 30.04.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետԱպրիլի 30-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ու ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև փոխգործակցության հարցերին: Երկուստեք ընդգծվել է […] ...
22:09 30.04.2025
Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափըՆիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» նշանակության մասին: «Ինչո՞ւ է «Ոսկե գնդակն» այդքան կարևոր: Չեմ կարծում, որ այն ցուցիչ է ու արտացոլում է իրականությունը: Նախկինում, գուցե, այդպես եղել է, երբ քվեարկում էին մարզիչներն ու ֆուտբոլիստները: Չնայած՝ այդ դեպքում էլ յուրաքանչյուրն ընտրում էր իր թիմակցին, ոչ թե՝ լավագույնին: Կարծում եմ՝ մրցանակը […] ...
21:54 30.04.2025
Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկ այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին: «Նախ շնորհակալ եմ մեր քաղաքացիներին անկեղծ ու կառուցողական մոտեցման և պատրաստակամության համար: Այս ծրագրի նպատակը մարդկանց ընտրության հնարավորություն տալն է, որ ոչ թե մենք մի տեսակի դեղ գնենք մրցույթով և […] ...
21:37 30.04.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներՃանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնել են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 1-ին՝ ժամը 12.00-ից 16.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։ ...
21:25 30.04.2025
Կայացել է Երևանում անցկացվելիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունըԵրևանում հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը կանցկացվի վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների առաջնությունը, որին Հայաստանի ու ևս 15 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն: Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստան կժամանեն Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատվիրակները: Կայացել է առաջնության վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանի հավաքականի ենթախմբում ընդգրկվել են […] ...