Շիրակի մարզում վերջին զանգը հնչել է 1710 շրջանավարտի համար․ նրանցից 57-ը ոսկե մեդալի հավակնորդ է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Շիրակի մարզում վերջին զանգը հնչել է 1710 շրջանավարտի համար․ նրանցից 57-ը ոսկե մեդալի հավակնորդ է

19:36 26.05.2023

Այսօր Հանրապետության միջնակարգ ու ավագ դպրոցներում նաև վարժարաններում հնչել է վերջին զանգը։ Իսկ հիմնական դպրոցներում վերջին դասի միջոցառում է անցկացվել 9-րդ դասարանցիների համար, թեև 9-րդ դասարանցիների համար դպրոցական տարիները դեռ ավարտված չեն։

Շրջավարտների պաշտոնական թվերը ներկայացվում են միայն 12-րդ դասարանցիների համար։ Ըստ այդ թվերի, Շիրակի մարզում այս տարի շրջանավարտների թիվը  1710 է։ Նրանցից 57-ը ոսկե մեդալի հավակնորդ է։ Մարզի 7 գյուղական դպրոցներ ունեն մեկական շրջանավարտ։

Գյումրիի թիվ 23 միջնակարգ դպրոցն ավարտում է 45 աշակերտ։ Միջնակարգ դպրոցում «Վերջին զանգ» միջոցառմանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

Շնորհավորեցին շրջանավարտներին, նրանց ճիշտ մասնագիտական կողմնորոշման մասին խորհուրդներ տվեցին։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շրջանավարտներին հորդորեց գնահատել կյանքում ամենամեծ հարստությունը, որը երբեք չի մսխվում, երբեք և ոչ ոք չի կարող գողանալ։ Դա գիտելիքն է, կրթությունը, որը բոլոր ոլորտների զարգացման հիմնաքարն է։

«Հիմնական զագացողությունները, որ ինձ մոտ այս միջավայրը առաջացրեց՝ հուզմունքն է  և հպարտությունը։ Հպարտությունն առ այն, որ մենք ունենք  այսպիսի երիտասարդություն, հիանալի հասարակություն, և նման երիտասարդների շնորհիվ ունենք հնարավորություն շատ ճիշտ հասարակություն կառուցելու և, բնականաբար, հուզմունքը։ Մենք բոլորս հիշեցինք մեր զգացողությունները, ապագային ուղղված ցանկությունները, որ ունեցել ենք մեր վերջին զանգի ընթացքում։ Կա մի հարստություն աշխարհում։ Կա մի բան, որը կարելի է ձեռք բերել և երբևէ չկորցնել․ դա գիտելիքն ու կրթությունն է։ Սրանից առավել հարստություն, որը հնարավոր չէ կորցնել և որի միջոցով հնարավոր է ամեն ինչի հասնել, ես վստահեցնում եմ իմ սեփական օրինակով, այո՛, գիտելիքն է և կրթությունը»,- իր խոսքում նշել է ՀՀ մարդու իրավունքներիր պաշտպան Անահիտ Մանասյանը։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP