Գյումրիի «Արևիկ» մանկապարտեզը ընդունելություն է կազմակերպում առանց շահագործման հստակ ժամկետների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+37.09 oC

Գյումրիի «Արևիկ» մանկապարտեզը ընդունելություն է կազմակերպում առանց շահագործման հստակ ժամկետների

16:17 24.08.2018

Գյումրիի «Արևիկ» մանկապարտեզի շահագործումը նախատեսված ժամկետից կուշանա: Իսկ պատճառը վերակառուցման ուշ մեկնարկն էր:

Հիշեցնենք, որ մանկապարտեզի գործունեությունը 3 տարի առաջ դադարեցվել էր սանիտարահիգիենիկ պայմանների բացակայության պատճառով: Որոշում կայացվեց մանկապարտեզի երկու մասնաշենքը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցներով վերակառուցելու մասին։ Մեկ տարուց ավելի է՝ շինաշխատանքները մեկնարկել են, բայց ժամկետներում չեն տեղավորվում: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է մանկապարտեզի տնօրեն Գայանե Մանուկյանը:

Տնօրենը նշում է, որ ըստ նախագծի աշխատանքները պետք է ավարտված լինեին այս տարեսկզբին, բայց ներքին հարդարման աշխատանքներ են կատարում ու դեռ անելիք ունեն՝ 8 ամիս ժամկետից ուշացել են: Պատճառները մանկապարտեզի տնօրենը հիմնավոր չի համարում:

«Պատճառաբանում են, թե պատվիրել են բաներ, պետք է բերեն, շինանյութն են պատճառաբանում, թե դեռ չի հասել, լիարժեք չեն ասում՝ ինչն է շինարարական աշխատանքների ուշացման պատճառը»,- ասում է Գայանե Մանուկյանը:

Աշխղեկ Վլադիմիր Դովլաթբեկյանն իր հերթին նշել է, որ նաև եղանակային պայմաններն են խանգարել աշխատանքներին:

«Խնդրել ենք երկարացնել ժամկետը, մեզ տրվել է 90 օր ժամանակ»,- նշում է նա:

90-օրյա ժամկետը շինարարին տրվել է ապրիլին, այն սպառվել է 1 ամիս առաջ, բայց գործը դարձյալ չեն ավարտել: Հիմա էլ պատճառաբանում են, թե աշխղեկն է փոխվել: Նորն էլ շինհրապարակ մեկ ամիս առաջ է եկել: Այդ ընթացքում շինարարությունը դանդաղ է ընթացել: Նոր աշխղեկն էլ արդեն նոր ժամկետների մասին է խոսում:

«Հիմա մենք պլանավորում ենք այս ամսվա վերջ կամ գալիք ամսվա կեսերին օբյեկտը հանձնել շահագործման»,- հայտնում է  Վլադիմիր Դովլաթբեկյանը:

Անցած երեք տարիներին, երբ մանկապարտեզը չի գործել, սաները տեղափոխվել են այլ նախակրթարաններ: Նաև այս երեխաներին վերադարձնելու համար, շահագործման անորոշ ժամկետների պայմաններում, մանկապարտեզում ընդունելություն է սկսվել։

Դիմումներ տարեսկզբից են ընդունել: Դրանց թիվը մոտ 70 է:

 

Ծնողները երեխաներին հերթագրել ու սպասում են։ Մանկապարտեզ վերադարձին նաև աշխատակիցներն են սպասում: Գործունեության դադարեցումից հետո 1 տարի աշխատողները վճարվել են, հիմա վճարումները դադարեցված են, բայց աշխատակիցներն իրենց հաստիքները պահպանում են:

Նոր շենքը փոփոխություններ է նաև պարտադրում: Դրանք վերաբերում են վարձավճարի չափին: Մանկապարտեզի տարածքն ավելացել է, ծախսերը՝ նույնպես: Բարձրացված վարձավճարներով, սակայն, նոր շենքում նոր գույքի հարց չեն կարողանա լուծել: Մանկապարտեզի ունեցածը հին է: Մահճակալները, պահարաններն ու աթոռները, որպես անօգտագործելի, նախկին շենքի դահլիճում են պահեստավորել: Նոր գույքի ձեռքբերման հարցում դարձյալ Վերակառուցման և զարգացման բանկն է աջակցելու, մասամբ էլ Գյումրիի քաղաքապետարանը, որի ներդրումը մանկապարտեզի վերակառուցման գործում ընդամենը 10-ը տոկոս համաֆինանսավորումն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չորաթան գյուղի բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի հրազենը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից

15:50 04.08.2025

Չորաթան գյուղի բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի հրազենը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից

Շարունակվում են ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 31-ին Չորաթան գյուղի 38-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «ՏՕԶ» տիպի ակոսափող մարտական հրազեն։ Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող […] ...

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

15:38 04.08.2025

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Արևաշող, Շենավան, Արջահովիտ, Նոր Խաչակապ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...

Կեղծ դիպլոմների բացահայտումներ տեսչական մարմնի կողմից

15:30 04.08.2025

Կեղծ դիպլոմների բացահայտումներ տեսչական մարմնի կողմից

2024-2025թթ. ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի հանձնարարությամբ իրականացված վերահսկողության արդյունքում բացահայտվել է բուժաշխատողների կողմից մասնագիտական կրթության փաստը հավաստող դիպլոմների և վկայականների կեղծման 14 դեպք։ Նշված բուժաշխատողների մեծ մասն ստացել է շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր՝ դրանց հիման վրա իրականացնելով մասնագիտական գործունեություն: Բացահայտված բոլոր դեպքերի կապակցությամբ Տեսչական մարմնի կողմից հաղորդում է ներկայացվել իրավապահ […] ...

Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալ

15:14 04.08.2025

Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալ

ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու մասով կարևոր են, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում։ Աշխատանքը շարունակվում է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...

Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

15:08 04.08.2025

Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ, իսկ ժամը 12:30-ին Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ում կքննարկի պատանդների հետ կապված իրավիճակը

15:05 04.08.2025

Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ում կքննարկի պատանդների հետ կապված իրավիճակը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ երկուշաբթի օրը կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալու համար, որտեղ կքննարկի Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների հետ կապված իրավիճակը։ Մերձավոր Արևելքի կարգավորման և Պաղեստինի պետության ճանաչման հեռանկարներին նվիրված համաժողովը սկսվել է երկուշաբթի օրը ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ «Այսօր երեկոյան (երկուշաբթի՝ խմբ.) ես […] ...

BACK_TO_TOP