Կմշակվի մայրաքաղաքի թվային փոխակերպման ռազմավարություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC

Կմշակվի մայրաքաղաքի թվային փոխակերպման ռազմավարություն

20:23 30.05.2023

Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ մեկնարկում է մայրաքաղաքի թվային փոխակերպման ծրագիրը: Այն առաջնահերթ ուղղված է քաղաքի կողմից բնակիչներին մատուցվող ծառայությունների բարելավմանն ու հասանելիության ապահովմանը:
Ռազմավարության մշակման վերաբերյալ հարցեր են քննարկել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Համաշխարհային բանկի ներկայացուցիչները: Ընդգծելով գործակցության համար առկա լայն դաշտը՝ փոխքաղաքապետը նշել է, որ Երևանի համար առանցքային է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ամբողջական թվայնացումը: Մասնավորապես Տիգրան Ավինյանը մատնանշել է շինթույլտվությունների տրամադրման, ինչպես նաև քաղաքացիների հետ հետադարձ կապի, այդ թվում «Թեժ գիծ» ծառայության թվայնացման ու պարզեցման գործընթացի անհրաժեշտությունը: Անդրադառնալով գործիքակազմին՝ քննարկվել է քաղաքապետարանի կողմից տրամադրվող ծառայությունների համար միասնական հարթակի ստեղծման գաղափարը: Այն քաղաքացիներին հասանելի կլինի կայքի և բջջային հավելվածի միջոցով: Հատուկ ընդգծվել է օգտվողների համար կիրառման հարմարվետության ապահովումը:
«Մեզ համար առաջնային խնդիրներից է բնակիչների համար քաղաքային ծառայություններն առավել հասանելի ու մատչելի դարձնելը: Այս առումով հարկավոր է քաղաքի համար նախատեսված թվային փոխակերպման առանձին ռազմավարություն ունենալ, թեև Երևանը ներառված է նաև Հայաստանի թվայանցման ռազմավարության միջոցառումների ծրագրում: Հաշվի առնելով Վաշինգտոն այցի ընթացքում ձեռք բերված որոշակի պայմանավորվածություններն ու նաև այսօրվա քննարկումները, հուսով ենք առաջիկայում գործնական առաջընթաց կունենանք և Համաշխարահային բանկի աջակցությամբ կկարողանանք իրագործել կարևոր այս նախագիծը»,-ընդգծել է փոխքաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ Խուրամ Ֆարուկն ու Արման Վաթյանը պատրաստակամություն են հայտնել հնարավորինս աջակցել գործընթացին՝ միաժամանակ երևանյան կողմից ակնկալելով առաջնահերթ ծառայությունների հստակեցված ցանկ:
Կողմերը խոսել են նաև համատեղ այլ ծրագրերի իրագործման հեռանկարներից և պայմանավորվել առաջիկայում առավել առարկայական քննարկում անցկացնել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ` Գետաշեն գյուղում

12:38 22.06.2025

Հրդեհ` Գետաշեն գյուղում

Հունիսի 22-ին` ժամը 10:27-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետաշեն գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում և տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:55-ին, մարվել՝ […] ...

Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներ

12:14 22.06.2025

Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներ

Թեհրանը նոր «Խեյբար» հրթիռները Իսրայելի դեմ կիրառել է առաջին անգամ՝ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելուց հետո, հաղորդում է Mehr-ը: ««Խեյբար» հրթիռը առաջին անգամ արձակվել է Իսրայելի ուղղությամբ այս գործողության ընթացքում», – հաղորդում է գործակալությունը: Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերը սկսել են հարվածներ հասցնել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախներին: ...

Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղել

11:52 22.06.2025

Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղել

ԱՄՆ հարվածներն անսպասելի չէին, և միջուկային օբյեկտները նախօրոք արդեն տարհանվել էին: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահը: X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին գրել է, որ իրենց տեսանկյունից «տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել»: «Իրանը մի քանի գիշեր սպասում էր Ֆորդոյի վրա հարձակմանը։ Վայրը վաղուց տարհանվել է և հարձակման հետևանքով […] ...

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի հարցով նիստ կանցկացնի. Գրոսսի

11:40 22.06.2025

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի հարցով նիստ կանցկացնի. Գրոսսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհուրդը հունիսի 23-ին նիստ կանցկացնի՝ քննարկելու Իրանում ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածներից հետո ստեղծված իրավիճակը, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Հաշվի առնելով Իրանում ստեղծված արտակարգ իրավիճակը՝ վաղը ես հրավիրում եմ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի արտակարգ նիստ», – գրել է Գրոսսին X-ում։ Հունիսի 22-ի […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ին

11:28 22.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ:   ...

Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

11:00 22.06.2025

Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 12.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP