10:10 25.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի պետքարտուղար Մայք Պոմպեոյին խնդրել է հետաձգել այցը Հյուսիսային Կորեա, որը պետք է տեղի ունենար հաջորդ շաբաթ: Այս մասին Թրամփը հայտնել է իր թվիթերյան միկրոբլոգում՝ նշելով, որ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման գործում առաջընթաց չի նկատվում։
«Ես պետքարտուղար Մայք Պոմպեոյին խնդրել եմ այս անգամ չգնալ Հյուսիսային Կորեա, քանի որ կարծում եմ, որ մենք բավականաչափ առաջընթաց չենք գրանցում՝ կապված Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հետ», – մասնավորապես նշել է Թրամփը:
I have asked Secretary of State Mike Pompeo not to go to North Korea, at this time, because I feel we are not making sufficient progress with respect to the denuclearization of the Korean Peninsula…
— Donald J. Trump (@realDonaldTrump) August 24, 2018
Սպիտակ տան ղեկավարը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ առևտրային լարված հարաբերությունների պատճառով Չինաստանը բավականաչափ ճնշում չի գործադրում Փհենյանի վրա:
Նշենք, որ հունիսին Սինգապուրում Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի հետ հանդիպումից հետո Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Փհենյանն այլևս միջուկային սպառնալիք չի ներկայացնում: Սակայն սինգապուրյան գագաթնաժողովից հետո տեղեկություններ են տարածվել, որ Հյուսիսային Կորեան իր միջուկային փորձարկման կենտրոնները չի ապամոնտաժում: Ավելին, ըստ վերջին տեղեկությունների՝ Փհենյանը միջմայրցամաքային նոր բալիստիկ հրթիռներ է կառուցում:
20:36 30.04.2025
Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:17 30.04.2025
Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակըՊորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ 587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...
19:56 30.04.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...
19:52 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...
19:46 30.04.2025
Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...