17:11 10.06.2023
Գյումրին պետք է տնակներից և ոչ հիմնական շինություններից ազատվի մինչև 2027 թվականը։ Սա կառավարության հայեցակարգն է, որով ենթադրվում է տնակների ապամոնտաժում, դրանցում ապրող ընտանիքների բնակարանային խնդրի ուսումնասիրում և բնակապահովում։ Համապատասխան որոշումը գործադիրը կայացրել է անցած տարի աշնանը։ Համաձայն դրա, բնակարան ստացած ընտանիքների տնակները պետք է ապամոնտաժվեն։ Զուգահեռ հստակեցվում է փոխհատուցման ձևն այն ընտանիքների համար, որոնք դեռ բնակարան կամ այլ փոխհատուցում չեն ստացել։ Ապամոնտաժման ենթակա ժամանակավոր կացարանների տերերին քաղաքապետարանը ծանուցագրեր է ուղարկում։ Վերջին մեկ ամսում ընդամենը 20 տնակ է ապամոնտաժվել։
«Մոտ 20 տնակ են բնակիչներն իրենց կամքով ապամոնտաժել։ Մենք ժամկետներ ենք սահմանում, եթե այդ ժամկետներում չեն ապամոնտաժում, ապա քաղաքապետարանն է ապամոնտաժում, իսկ ապամոնտաժման ծախսերը բնակիչն է հոգում։ Կան տնակներ, որոնց տերերին չենք կարողանում գտնել։ Առաջնահերթ ապամոնտաժման ենթակա 132 տնակ կա, որոնց տերերին չենք կարողանում գտնել»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։
Գյումրիում վերջին հաշվառման տվյալներով 2600 տնակ կա։ Այս թվերը քաղաքապետարանը հստակեցրեց այս տարվա ձմռանը և կառավարություն ներկայացրեց բնակեցված, դատարկ ու փակ դուռ համարվող տնակների տվյալները։ Այդ ցանկից ընտրվեցին այն տնակները, որոնք ենթակա են քանդման։ Այս կատեգորիային են պատկանում մոտ 800 տնակներ, որոնց տերերը փոխհատուցում ստացել են, բայց տնակները դեռ մնում են։ Դրանց մի մասն անօգտագործելի է, որոշ մասն էլ վարձակալությամբ է տրվել այլ ընտանիքների բնակության համար։ Քաղաքապետարանն այդ տնակների տերերին ապամոնտաժման պարտադրանքի մասին ծանուցագրեր է հանձնել ու արդեն իսկ վերահսկելու ժամանակն է, թե արդյոք տնակներն ապամոնտաժվել են։
Ծանուցագրեր հարյուրավոր ընտանիքների են ուղարկել, բայց ապամոնտաժված տնակների թիվն ընդամենը 20 է։ Իսկ ինքնակամ ապամոնտաժելու վերջնաժամկետը մայիսի 1-ն էր, որից հետո քաղաքապետարանը պետք է ապամոնտաժեր։ Բայց ծանուցագրեր ստանալուց հետո ընտանիքները քաղաքապետարան են գալիս, ներկայացնում բնակարանային պատմությունները։ Ամեն մեկն ունի իր պատճառաբանությունը, թե ինչո՞ւ բնակարանային փոխհատուցում ստանալուց հետո տնակը չի ապամոնտաժել։ Շատ են դեպքերը, երբ բնակարան ստացել են, վաճառել ու նորից տնակ վերադարձել։
«Երկու ոլորտներ են բախվում ՝ քաղաքաշինությունը, քաղաքի շահերը և սոցիալական ոլորտը։ Ամեն դեպքում հակված չենք մարդկանց անօթևան թողնել։ Կառավարության կողմից էլ կլինեն ծրագրեր։ Մենք էլ սկսել ենք բարեգործական կազմակերպությունների հետ աշխատել, որ սոցիալական բնակարաններ կառուցենք և տրամադրենք ընտանիքներին»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։
Քաղաքի գլխավոր ճարտարապետն է նշում ՝ ծանուցագրեր ուղարկելուց հետո նորից ուսումնասիրում են բնակարանային գործը, դրանցում անճշտությունները բացառված չեն։ Քիչ չեն նաև դեպքերը, երբ տնակի տիրոջը պարզապես չեն կարողանում գտնել։ Տնակը փակ է, բնակեցված չէ, բայց զբաղեցնում է համայնքապատկան հողատարածքը։
Գյումրիում բնակարանային փոխհատուցման ենթակա է մոտ 1600 ընտանիք։ Սոցիալական բնակարանի շահառու կարող են դառնալ այն ընտանիքները, որոնք երկրաշարժին տուն չեն կորցրել, բայց տնակում են ապրում։ ԲԳՎ-ով կլուծվի այն ընտանիքների բնակարանային հարցը, որոնք ընդհանրապես փոխհատուցում չեն ստացել կամ նախորդ տարիներին ԲԳՎ էին ստացել, ու չէին կարողացել տուն գնել։
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...