Կփակվի արդյո՞ք «Արմենիկում» կլինիկական կենտրոնը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Կփակվի արդյո՞ք «Արմենիկում» կլինիկական կենտրոնը

11:40 14.03.2018

Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում քննարկվել են «Արմենիկում» կլինիկական կենտրոնի հետագա ճակատագրի, «Արմենիկում» դեղամիջոցի հեռանկարների և առողջապահության նախարարության կողմից կենտրոնին տրվող պետական ֆինանսավորման դադարեցման և կենտրոնի հնարավոր փակման հարցերը: Այս մասին տեղեկացնում են ՀԽ մամուլի ծառայությունից: 

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն առաջարկել է քննարկել «Արմենիկում» դեղամիջոցի արդյունավետության և կլինիկական կենտրոնը պահելու անհրաժեշտության հարցերը՝ անկախ նախարարության որոշման հիմնավորումներից:

«Արմենիկումի» կլինիկական ծառայությունների ղեկավար Վիոլետա Սարգսյանը, ներկայացնելով կենտրոնի ծառայությունները, նշել է, որ այս տարիների ընթացքում «Արմենիկում» դեղամիջոցի արդյունավետությունը զգացվել է ոչ միայն ՄԻԱՎ վարակակիրների կյանքի որակը փոխելու, հիվանդության հետևանքները մեղմելու, այլև իմունային անբավարարությամբ ուղեկցվող մի շարք այլ հիվանդությունների դեպքում: Բացի այդ, դեղամիջոցի դրական ազդեցությունը զգալի է համակարգային կարմիր գայլախտի, վիրուսային հեպատիտ «C»-ի, հետճառագայթային այրվածքներից առաջացած վերքերի և պառկելախոցերի բուժման ժամանակ:

ՀԽ առողջապահական և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հայրապետ Գալստյանը նշել է, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում համապատասխան փորձարկումների արդյունքում հաստատվել է «Արմենիկում» քսուկի դրական ազդեցությունը օնկոլոգիական վիրահատություններից հետո բորբոքումների և վերքերի արագ ապաքինման գործում: Առողջապահության նախարարության ներկայացուցիչը նույնպես հավաստել է քսուկի արդյունավետությունը. նա օրինակներ է բերել շաքարային դիաբետ հիվանդության ժամանակ քսուկի միջոցով վերջույթների անդամահատումը կանխելու դեպքերի վերաբերյալ: Այրվածքաբան Կարինե Բաբայանը ներկայացրել է իրենց հիվանդանոցում կատարված փորձարկումների դրական արդյունքները:

«Արմենիկումի» տնօրենը ներկաներին հայտնել է, որ «Արմենիկում» դեղամիջոցը պաշտոնապես  գրանցված է նաև Ռուսաստանի Դաշնությունում և տեղեկացրել է, որ, կատարված վերջին փորձարկումների համաձայն, «Արմենիկում» քսուկը դրական ազդեցություն է գործել արգանդի վզիկի նախաքաղցկեղային ախտանիշների ժամանակ: Լևոն Գևորգյանի խոսքով դեղամիջոցի շնորհիվ հնարավոր է եղել փրկել նաև Н1N1 (խոզի գրիպ) վիրուսով վարակված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների կյանքը:

Ներկաները տարակուսանք են հայտնել հիվանդանոցի հնարավոր փակման վերաբերյալ՝ նշելով, որ անհրաժեշտ է պետական աջակցությամբ դեղամիջոցն առավել կիրառելի դարձնել:

Քննարկվել է նաև կլինիկայի փակման դեպքում այլ բուժհաստատությունում դեղամիջոցի պատրաստման և հետագա գործունեության շարունակման հարցը: Ներկաները փաստել են, որ «Արմենիկումի» գործունեությունն առանձնահատուկ է հիվանդության տեսակի, հիվանդների խոցելիության, դեղամիջոցի նոր փորձարկումների անհրաժեշտության և այլ հանգամանքների պատճառով, ուստի առավել նպատակահարմար է, որ այն շարունակի գործել առանձին կլինիկական հիվանդանոցի կարգավիճակում:

«Արմենիկումի» տնօրենը նաև նշել է, որ կլինիկայի հետագա ճակատագրի վերաբերյալ իրենց հետ որևէ քննարկում չի եղել, միայն տեղեկացել են, որ 2018 թվականին ֆինանսավորումը դադարեցվելու է:

Առողջապահության նախարարության դեղերի փորձագիտական կենտրոնը տեղեկացրել է, որ նախարարությունը ստեղծել է հանձնաժողով, որը պետք է քննարկի «Արմենիկում» բուժհաստատության հետագա գործունեության հարցը: Նա նաև հայտնել է, որ իրավասու չէ մեկնաբանել նախարարության որոշման դրդապատճառները: Ներկաները խնդիրը դիտարկել են առողջապահական ոլորտում օպտիմալացման ծրագրի իրականացման համատեքստում, ինչը տվյալ պարագայում արդարացված չէ:

Հանրային խորհուրդը քննարկման արդյունքների և եզրակացությունների վերաբերյալ տեղեկանք կներկայացնի ՀՀ նախագահին ու վարչապետին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP