09:40 12.06.2023
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի 120 հոգանոց անձնակազմը՝ փոխգնդապետ Ջ.Մ.-ի հրամանատարությամբ, 2020 թվականի նոյեմբերի 26-ից անցել է Պաշտպանության բանակի հրամանատարի անմիջական ենթակայության ներքո և մարտական հերթապահության ընդգրկվել «Հին Թաղեր» տեղամասի արևելյան սահմանի 12 մարտական դիրքերում՝ ստանձնելով մարտական հերթապահություն։
2020 թվականի դեկտեմբերի 15-ին հարուցված քրեական գործից (քրեական վարույթ) 2023 թվականի մայիսի 26-ին առանձնացված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները, խախտելով հրադադարի ռեժիմը, գրոհ են ձեռնարկել նշված ստորաբաժանման պահպանության տեղամասի N մարտական դիրքի վրա, որտեղ մարտական հերթապահության էր ընդգրկված նաև նույն ստորաբաժանման շտաբի պետ, մայոր Վ.Ղ.-ն։ 40 րոպե տևած մարտական գործողությունների արդյունքում, մայոր Վ.Ղ.-ի հրամանով և ղեկավարությամբ, անձնակազմը հարկադրաբար նահանջել է, ինչի հետևանքով մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ։ Մայոր Վ.Ղ.-ն, պատասխանատվություն կրելով ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերի պահպանման համար, նահանջի ժամանակ միջոցներ չի ձեռնարկել գումարտակի մարտական դիրքերի տեղակայման քարտեզը դուրս բերելու ուղղությամբ, ինչի արդյունքում հակառակորդը տիրացել է այդ քարտեզին և տեղեկացել «Հին Թաղեր» տեղամասի արևելյան հատվածի բոլոր դիրքերի տեղակայման վայրերի կոորդինատներին և ուրվագծերին:
Նույն ժամանակաշրջանում մարտական հերթապահության ընդգրկված անձնակազմի հրամանատար, փոխգնդապետ Ջ.Մ.-ն ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները: Մասնավորապես՝ Ջ.Մ.-ն վերադաս հրամանատարությանը զեկուցել է միայն N մարտական դիրքի վրա հակառակորդի հարձակման ու դրա արդյունքում վիրավորների առկայության մասին: Բացի դրանից, վերադաս հրամանատարությանը զեկուցել է իրավիճակի հանդարտեցման մասին, մինչդեռ առկա էր հակառակորդի ուժերի կուտակում: Այնուհետև, Ջ.Մ.-ն, տեղյակ լինելով հակառակորդի կողմից կուտակումների մասին, տեղեկացված լինելով նաև մեկ այլ մարտական դիրքից անձնակազմի դուրս գալու հնարավորության մասին, առանց բավարար հիմքերի, նշված դիրքի անձնակազմին հրամայել է մնալ դիրքում և շարունակել շրջանաձև պաշտպանությունը՝ հավաստիացնելով, որ կարճ ժամանակահատվածում օգնության կհասնի:
Արդյունքում՝ 2020 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:30-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 12-ի ժամը 12:00-ն, N դիրքի անձնակազմը, հրամանատար Ջ.Մ.-ի կարգադրության համաձայն գործելու արդյունքում, աստիճանաբար հայտնվել է հակառակորդի կողմից լրիվ շրջափակման մեջ և զրկվել շրջափակումից ժամանակին դուրս գալու հնարավորությունից: 2020 թվականի դեկտեմբերի 12-ին` ժամը 12:00-ի սահմաններում, մյուս մարտական դիրքում ծառայություն իրականացնող զինծառայողներ Ա.Շ.-ն, Ռ.Մ.-ն, Ս.Ա.-ն, Ա.Մ.-ն, Գ.Բ.-ն, Ս.Հ.-ն, Հ.Ա.-ն, Հ.Մ.-ն և Գ.Ա.-ն, խոստացված օգնության բացակայության պայմաններում, չունենալով այլ ելք, սեփական նախաձեռնությամբ դիրքից դուրս են եկել, հայտնվել կուտակված հակառակորդի զինված ուժերի տեսադաշտում և սպանվել, իսկ նույն դիրքի դիտորդներ Ա.Հ.-ն և Դ.Ո.-ն, այլ երթուղով գնալու ու քողարկվելու արդյունքում, 2020 թվականի դեկտեմբերի 13-ին գերեվարվել են հակառակորդի կողմից։
2023 թվականի հունիսի 2-ին ՀՀ զինվորական դատախազությունում ստացվել են քրեական վարույթի նյութերը՝ ըստ մեղադրանքի՝ հրամանատար, փոխգնդապետ Ջ.Մ-ի և ստորաբաժանման շտաբի պետ, մայոր Վ.Ղ.-ի՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ)։
2023 թվականի հունիսի 8-ին հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը10:09 23.06.2025
Բերդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:00 23.06.2025
Մեքսիկայի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ին առաջնորդել խաղաղության վերականգնման ջանքերըՄեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը X-ի իր բլոգում կոչ է արել Միավորված Ազգերի Կազմակերպությանը առաջատար դեր ստանձնել Մերձավոր Արևելքում լարվածության սրման պայմաններում խաղաղության վերականգնման գործում։ «ՄԱԿ-ը այսօր, ավելի քան երբևէ, պետք է լինի խաղաղության կառուցման կոչ անող հաստատություն», – գրել է նա։ Հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ հասցրեցին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող իրանական երեք […] ...
09:52 23.06.2025
Նավթի գները կտրուկ աճել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների ֆոնին․ BloombergBrent տեսակի նավթի գինը բարձրացել է մեկ բարելի համար 80 դոլարից բարձր՝ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի կողմից հարվածից հետո, հաղորդում է Bloomberg-ը։ «Նավթի գները կտրուկ աճեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հարվածեց Իրանի երեք հիմնական միջուկային օբյեկտներին և սպառնաց հետագա հարձակումներով, ինչը խորացրեց Մերձավոր Արևելքի ճգնաժամը և մեծացրեց մտավախությունները, որ տարածաշրջանից էներգամատակարարումը կարող է խափանվել։ […] ...
09:44 23.06.2025
ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը. ՊապոյանՀՀ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է. «Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը։ Քիչ թվով մեքենաներ վերադարձվել են՝ փաստաթղթային խնդիրների պատճառով։ Առաջիկայում այս մասով պարբերաբար կհրապարակեմ տեղեկատվություն»։ ...
09:31 23.06.2025
Թեհրանի կենտրոնում պայթյուններ են տեղի ունեցելԻրանի մայրաքաղաքի կենտրոնական մասում տեղի են ունեցել մի շարք հզոր պայթյուններ, լսվել է ՀՕՊ համակարգերի աշխատանքը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Իրանական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Թեհրանի տարբեր շրջանների վրա իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ են մղվել։ ...
09:22 23.06.2025
Նյու Յորքում ուժեղ փոթորիկը մարդկանց կյանքեր է խլելՆյու Յորք նահանգի կենտրոնական մասում ուժեղ փոթորկի և հորդառատ անձրևների հետևանքով երեք մարդ է մահացել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։ «Մահվան դեպքերը Օնեիդա շրջանի Քիրքլենդ քաղաքում երկու առանձին ծառերի անկման արդյունք էին, ասել է շերիֆ Ռոբերտ Մասիոլան», – գրել է թերթը։ Մարզում արտակարգ դրություն էր հայտարարվել ավելի քան վեց ժամ՝ առատ […] ...