13:08 14.03.2018
Այսօր քննարկման է ներկայացվել Քրեական նոր օրենսգրքի նախագիծը: 2015-ից Հայաստանում ԵԽ և ԵՄ աջակցությամբ իրականացվում է «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգում բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի ու անպատժելիության դեմ» ծրագիրը, որի նպատակն է բարեփոխել Հայաստանի քրեական ոլորտը: Անհրաժեշտությունը, ըստ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի կար, քանի որ գործող Քրեական օրենսգիրքը մշակվել էր առանց հստակ հայեցակարգի և ԱՊՀ-ի և ռուսական քրեական օրենսգրքերի հիբրիդ էր:
«Հիբրիդները միշտ չէ, որ հաջող են լինում, և այդ հիբրիդն էլ հաջողներից չէր: Դա է պատճառը, որ այս տարիների ընթացքում օրենսգրքում 100-ից ավելի փոփոխություններ են կատարվել: Հաճախ այդ փոփոխությունները կատարվել են՝ հաշվի չառնելով օրենսգրքի տրամաբանությունը, սակայն այն ժամանակ դա քայլ էր առաջ: Որոշ դեպքերում էլ փոփոխություները կատարվել էին լեզվական անճշտությունների արդյունքում՝ նորմը դարձնելով անկիրառելի»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Ըստ նախարարի՝ լուրջ թերություններ կային նաև պատժի համակարգում: Պատիժը ծայրահեղ սահմանափակ էր, և հաճախ դատարանները, փորձելով խուսափել ազատազրկումից, կիրառում էին մեկ այլ գործիք՝ պատիժը պայմանականորեն չկիրառելը, որի գործարկման մեխանիզմը ևս պատշաճ զարգացած չէր: Արդյունքում անհրաժեշտություն եղավ նոր հայեցակարգի մշակման:
«Քայլ արվեց այս ուղղությամբ: Նոր հայեցակարգն անդրադարձ կատարեց հարցերի ավելի լայն շրջանակի, մասնավորապես, թե ինչ է հանցանքը և դրա տեսակները, քրեական պատասխանատվության ենթակա անձանց ավելի հստակ սահմանումը տրվեց, սահմանվեցին մեղքը և դրա ձևերը, հանցագործությունների փուլերը, հանցակցությունը, անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքում պատժի մշակման ձևերի և այլնի մասով մշակվեց նոր հայեցակարգ: 2.5 տարի առաջ կառավարությունը հավանություն տվեց, և սկսվեցին օրենքի մշակումները»,- նշեց նախարարը:
Օրենքի նախագծի շուրջ տարբեր քննարկումներ են եղել միջազգային փորձագետների մասնակցությամբ, և դեռ շարունակվում են: Նպատակը մեկն է՝ օրենսգիրքը համաձայնեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային և մարդու իրավունքների դատարանի նախադեպային որոշումներին: Դավիթ Հարությունյանը նշեց, որ օրենքը կարծրացած չէ և չեն ձգտում այնպիսի իդեալի, որը ենթակա չէ փոփոխության: Քրեական իրավունքում նման իդեալի հասնելը հնարավոր չէ:
«Աշխատանք մշտապես արվելու է և այսօր քաղաքացիական հասարակությունից էլ պատրաստ ենք լսել առաջարկություններ ու քննարկել դրանք: E-draft.am կայքում էլ բազմաթիվ աառաջարկներ եղել են: Դրանք եթակա են քննարկման»,- հավելեց նախարարը:
Կլոր սեղան-քննարկմանը ներկա Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը երկու հարց բարձրացրեց՝ մեկը ցմահ ազատազրկման տարիքի շեմը 18-ից 21 դարձնելու հարցն էր, մյուսը քրեական օրենսգրքի նախագծում առկա փոփոխությանն էր վերաբերում: Մասնավորապես «Ահաբեկչությանը սատարելը կամ դրա մասին դրական խոսելու մասին» հոդվածն Ավետիք Իշխանյանը «հեղհեղուկ» որակեց:
18:28 02.08.2025
Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկաԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...
18:17 02.08.2025
Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայիԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...
18:05 02.08.2025
Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվելԵրևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...
17:50 02.08.2025
Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումըԹուրքիան ավարտել է պաշտպանված ծովային գոտիների պլանավորման աշխատանքները, Անկարան կոչ է անում Հունաստանին համագործակցել այս ոլորտում և կհետևի զարգացումներին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրը։ Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարության կայքում ավելի վաղ հրապարակված քարտեզների համաձայն՝ Հունաստանի երկու նոր ազգային ծովային պարկերի սահմաններում ներառված են Թուրքիայի կողմից պահանջվող կղզիները։ Ինչպես հայտնի […] ...
17:40 02.08.2025
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափՕգոստոսի 2-ին, ժամը 16։29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրակարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարները ափից մոտ 250 մ հեռավորությունից դուրս են բերել քաղքացուն։ ...