Ռուսաստանն Ադրբեջանին այլևս մեծ քանակի զենք չի վաճառի. Կոսաչև – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+12.09 oC

Ռուսաստանն Ադրբեջանին այլևս մեծ քանակի զենք չի վաճառի. Կոսաչև

13:42 14.03.2018

Ռուսաստանը կատարում է Ադրբեջանին զենքի վաճառքի այն պայմանագրերը, որոնք կնքվել են մինչև 2016 թվականի ապրիլը, քանի որ պարտավոր է դա անել, սակայն հետագայում զենքի նման խոշոր մատակարարումներ չեն լինի։ Այս մասին Երևանում հայտարարել է Ռուսաստանի դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը։

«Իմ տեղեկություններով՝ հետագայում այն չի իրականացվի այն մասշտաբներով, ինչ իրականացվել է մինչ այդ: Անխոս, մենք արձագանքում ենք այն իրավիճակին, որը եղել է 2016-ի ապրիլին»,–  ռուսաստանցի պատգամավորի խոսքերը մեջբերում է «Առավոտը»։

Այս կերպ նա պատասխանել է լրագրողների տված այն հարցին, որ սեպտեմբերին մեկնաբանելով ամերիկյան զենքի վաճառքը Ուկրաինային՝ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ չի կարելի հակամարտող երկրին զենք վաճառել. ինչպե՞ս է մի դեպքում դատապարտվում, մյուս դեպքում իրականացվում նման վաճառք հակամարտող կողմերին։

Պատգամավորը նշել է, որ խոսքը վերաբերում է զինված հակամարտություններին, որոնք «թեժ» փուլում են գտնվում, ինչպես Ուկրաինայում էր, որտեղ զենքով կրակում են:

«Բարեբախտաբար, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այդ փուլում չէ», – հայտարարել է Կոսաչևը:

Չնայած դրան՝ պատգամավորը պայթյունավտանգ է անվանել Արցախյան հակամարտության կարգավիճակը և նշել, որ իրենք արձագանքում են դրան։

Հիշեցնենք, որ միայն 2011 թվականից հետո Մոսկվան Բաքվին է վաճառել ավելի քան 1,5 միլիարդ դոլարի սպառազինություն, որոնց թվում եղել են հարձակողական զինատեսակներ՝ տանկեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հրանետներ, հրետանի և այլն։ Ռուսաստանը հիմա էլ շարունակում է մնալ զենքի ամենամեծ մատակարարն Ադրբեջանին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի պատասխան Փարիզի կողմից Երևանին սպառազինության մատակարարմանը՝ Ադրբեջանը անկարգություններ է հրահրում ֆրանսիական Նոր Կալեդոնիա նահանգում

22:42 16.05.2024

Ի պատասխան Փարիզի կողմից Երևանին սպառազինության մատակարարմանը՝ Ադրբեջանը անկարգություններ է հրահրում ֆրանսիական Նոր Կալեդոնիա նահանգում

Ի պատասխան Փարիզի կողմից Երևանին սպառազինության մատակարարմանը, Ադրբեջանը հերթական բացահայտ սադրանքն է իրեն թույլ տվել Ֆրանսիայի դեմ:  Ֆրանսիայի հատուկ ծառայությունները պարզել են, որ Ադրբեջանը ուղիղ առնչություն ունի ֆրանսիական Նոր Կալեդոնիա նահանգում շարունակվող զանգվածային անկարգությունների կազմակերպմանը: Դրանց հետևանքով կան զոհեր ու վիրավորներ: Ի՞նչ առիթով են Նոր Կալեդոնիայում սկսվել անկարգությունները, ի՞նչ դեր է խաղացել Բաքուն: Թեմային «Հորիզոնի» […] ...

Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ Էրդողանը՝ Կոբախիձեի հետ հանդիպմանը

21:42 16.05.2024

Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ Էրդողանը՝ Կոբախիձեի հետ հանդիպմանը

Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է: Այս մասին Անկարայում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Վրաստանը, որպես տարածաշրջանի երկրներ, կշարունակեն համագործակցությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար։ Կոբախիձեն էլ իր հերթին նշել է․ «Մեծ է Ադրբեջանի […] ...

Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կարճատև զրույց են ունեցել

16:49 16.05.2024

Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կարճատև զրույց են ունեցել

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան Ժնևում կարճատև զրույց են ունեցել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանն՝ ընդգծելով, որ երեկոյան սպասվում է երկու երկրների խորհրդարանների նախագահների հիմնական հանդիպումը: ...

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայ գերիներին

16:25 16.05.2024

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայ գերիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի գրասենյակի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիներին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Տեսակցություն է եղել այն բոլոր անձանց հետ, որոնց Բաքվում գտնվելը հաստատված է ադրբեջանական իշխանությունների կողմից»,-նշել է Ամատունին՝ հավելելով, որ այդ մարդկանց […] ...

Հաստատվել է սահմանազատման գործընթացի մի սկզբունք, որը գործելու է Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ամբողջ երկայնքով․ Փաշինյան

13:35 16.05.2024

Հաստատվել է սահմանազատման գործընթացի մի սկզբունք, որը գործելու է Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ամբողջ երկայնքով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի այս փուլում ամենակարևոր արձանագրումը համարում է ԽՍՀՄ փլուզման պահին իրավական ուժով գոյություն ունեցած սահմանը վերարտադրելու վերաբերյալ ձևավորված և հաստատված սկզբունքը, որը գործելու է Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ամբողջ երկայնքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս մասին մայիսի 16-ին կառավարության նիստում՝ ներկայացնելով Տավուշում իրականացված սահմանազատման արդյունքները։ Անդրադառնալով Ոսկեպար-Բաղանիս հին […] ...

Մեր ինքնիշխանության և անկախության հետագա զարգացման ու ամրապնդման համար դրվել է կարևոր անկյունաքար. վարչապետն անդրադարձել է սահմանազատման գործընթացին

12:39 16.05.2024

Մեր ինքնիշխանության և անկախության հետագա զարգացման ու ամրապնդման համար դրվել է կարևոր անկյունաքար. վարչապետն անդրադարձել է սահմանազատման գործընթացին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացին: Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ, Ինչպես տեղյակ եք, երեկ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովները՝ ի կատարումն ապրիլի 19-ի համատեղ նիստի ընդունած արձանագրության, համաձայնեցրել են Հայաստանի Հանրապետության Բաղանիս, Ադրբեջանի Հանրապետության Բաղանիս Այրում, Հայաստանի Հանրապետության Ոսկեպար, Ադրբեջանի Հանրապետության Աշաղ Ասկիպարա, Հայաստանի […] ...

BACK_TO_TOP