Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ թուրք- ամերիկյան հարաբերությունները փլուզման եզրին են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ թուրք- ամերիկյան հարաբերությունները փլուզման եզրին են

13:18 14.03.2018

Թուրք-ամերիկյան հարաբերությունները փլուզման եզրին են: Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից առաջ երեկ երեկոյան հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ պնդելով, որ Վաշինգտոնը դրժում է Անկարային տված խոստումները:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Չավուշօղլուն ասել է, որ մինչև այսօր ԱՄՆ-ն ոչ միայն դուրս չի բերում քրդերին Սիրիայի հյուսիսից, այլև շարունակում է զենք տրամադրել քրդական խմբավորումներին:

«Մեր հարաբերությունները մոտ են խզման կետին: Փետրվարին մենք աշխատանքային խմբեր ենք ստեղծել՝ իրավիճակը փրկելու համար: Այլևս չենք հանդուրժի, եթե նրանք վերստին խախտեն մեզ տված խոստումները: Այդ դեպքում մեր հարաբերությունների շարունակումն ի՞նչ իմաստ ունի», – հարց է հնչեցրել Թուրքիայի արտգործնախարարը:

Թուրքական մամուլին տված հարցազրույցում Չավուշօղլուն պնդել է, թե թուրքական բանակը պատրաստվում է Սիրիայի քրդաբնակ Աֆրինը գրավելուց հետո մտնել հարևան Մանբիջ, որտեղ ամերիկյան զորքեր են տեղակայված և մնալ այնտեղ՝ ամերիկացիների հետ համատեղ: «Թուրքիայի և Միացյալ Նահանգների զինված ուժերի վերահսկողությամբ՝ քրդերը պետք է դուրս գան Մանբիջից, դրանից հետո արդեն մենք՝ ամերիկացիների հետ, կերաշխավորենք քաղաքի անվտանգությունը»:

«Մանբիջից հետո թուրքական բանակը կմտնի ու ամերիկացիների հետ անվտանգություն կապահովի նաև Սիրիայի մյուս շրջաններում, որ այժմ գտնվում են քուրդ զինյալների վերահսկողության տակ՝ Ռաքքայից մինչև Իրաքի սահման», – ասել է Չավուշօղլուն՝ զգուշացնելով, որ եթե Անկարայի այս ծրագիրը տապալվի, Թուրքիան ինքնուրույն կշարունակի ռազմական գործողությունները ամերիկացիների աջակցությունը վայելող քրդական խմբավորումների դեմ:

Ելույթ ունենալով Մոսկվայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում՝ Չավուշօղլուն ընդգծել է՝ ի տարբերություն թուրք-ամերիկյանի, Ռուսաստանի հետ Անկարայի հարաբերությունները զարգանում են առանց խոչընդոտների: Ակնկալվում է, որ այսօր երկու երկրների արտգործնախարարները դռնփակ հանդիպում կանցկացնեն Մոսկվայում, ապրիլի սկզբին էլ Ռուսաստանի նախագահը կայցելի Թուրքիա՝ Ակկույու ատոմակայանի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը մասնակցելու:

«Մենք դրական մի շարք պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, այդ թվում՝ «Թուրքական հոսք» գազատարի երկրորդ ճյուղը կառուցելու հարցում, որով նախատեսվում է ռուսական գազը Սև ծովով հասցնել Թուրքիա և Եվրոպա: Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը քննարկելու ենք նաև համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում, այդ թվում՝ Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի համաձայնագիրը: Մենք այդ զենիթահրթիռային համակարգերը օգտագործելու ենք միայն սեփական անվտանգությունն ապահովելու համար», – Մոսկվայում հայտարարել է Չավուշօղլուն՝ չթաքցնելով, որ ռուսներից զենք ձեռք բերելու հարցում հակասություններ կան Հյուսիսատլանտյան դաշինքի հետ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP