13:50 14.03.2018
«Քրեական օրենսգրքի իրավակիրառման պրակտիկայում ունենք մի շարք խնդիրներ: Հաճախ արվում էին փոփոխություններ, որոնք ավելի էին խորացնում եղած հակասությունները, որոնք անձի իրավունքի տեսանկյունից ստեղծում են խնդիրներ: Օրինակ` պատժից վաղաժամկետ ազատման համակարգը»,- այս մասին այսօր Քրեական նոր օրենսգրքի քննարկման ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նրա խոսքով՝ պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը շարունակ ենթարկվել է փոփոխությունների, բայց այդպես էլ չի հաջողվել ունենալ լիարժեք արդյունավետ համակարգ և հասնել նրան, որ համակարգը երկրում գործի պատշաճ հիմունքով: Այս առումով Քրեական օրենսգիրքն ունի կարևոր դերակատարություն բոլոր հիմքերի ստեղծման ու պայմանների սահմանման առումով:
«Կարևոր սկզբունք կա. երբ անձը հայտնվում է ՔԿՀ-ում, առաջին օրից պետք է աշխատանքներ տարվեն նրան ազատ արձակման նախապատրաստելու համար: Անթույլատրելի է, երբ պետությունը այդ աշխատանքը չի կատարում և մեկ էլ պայմանական վաղաժամկետ ազատման հարցը քննարկելիս որոշում է կայացնում, որ նա պատրաստ չէ վաղաժամկետ ազատման»,- նշեց Արման Թաթոյանը:
Մարդու իրավունքների պաշտպանը նաև կարևորեց ազատազրկված անձի ընտանիքի հետ ամուր կապերը՝ նշելով, որ պետք է սոցիալ-հոգեբանական աշխատանքներ տարվեն: ՄԻՊ-ի կողմից մշակվել է օրենսդրական մի մեծ փաթեթ, որտեղ առաջարկվում է ընտանքիի հետ կապի առումով բարեփոխել գրեթե ողջ օրենսդրական համակարգը:
«Առաջարկում ենք մի մոտեցում, համաձայն որի՝ նախաքննության փաստը չի կարող հիմք դառնալ ընտանիքի հետ կապը սահմանափակելու համար: Դա անընդհատ պետք է վերանայել: Այսօր քննիչը սահմանափակում է և վերջ, վերանայման ենթակա չէ: Մենք առաջարկում ենք դատական ու դատախազական վերահսկողություն իրականացնել, իսկ Քրեական օրենսգիրքը պետք է ստեղծի պայմանական վաղաժամկետ ազատման հիմքերը, հստակ նշի ճկուն համակարգը»,- ասաց Արման Թաթոյանը:
Մարդու իրավունքների պաշտպանը նաև թերի է գնահատել պատժի համակարգը՝ նշելով, որ ազատազրկումը պետք է լինի որպես բացառիկ ու ոչ թե գլխավոր միջոց: Այս հարցերը ևս մշակվող զեկույցում են ներառվելու:
«Քրեական օրենսգրքում կան պատժի տեսակներ, կան նաև ազատությունից չզրկող պատժատեսակներ, սակայն դրանց համակարգը ճկուն և արդյունավետ չէ: Երբ դատական պրակտիկան ուսումնասիրում ենք, հասկանում ենք, որ ունենք փոփոխությունների կարիք: Պրոբացիայի շրջանակը պետք է մեծացնել: Այն պետք է լինի գլխավոր ինստիտուտներից մեկը, որը կապահովի նշված խնդիրների լուծումը»,- վստահ է Արման Թաթոյանը:
Անդրադառնալով խոշտանգումներին՝ նա նշեց, որ հոդվածի ձևակերպումը օրենսգրքում առկա է, և ձևակերպումը համապատասխանում է միջազգային չափանիշներին:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...