14:13 16.06.2023
Արցախցի մեր քույրերի եւ եղբայրների անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահներն են: Ես, ինչպես եւ մեր քաղաքացիների մեծ մասը, հարյուր տոկոսով գոհ չենք ռազմավարական դաշնակցից. ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը` հունիսի 16-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ պատասխանելով լրագրողի՝ Արցախում ռուս խաղաղապահների վերաբերյալ հարցին:
Միջազգային հարթակներում Արցախի հարցով քննարկումների առնչությամբ խմբակցության ղեկավարը նշել է. «Ընդդիմությունը` թե’ պետական, թե’ միջազգային մակարդակներում մշտապես խոսում է Արցախի ինքնորոշման իրավունքի մասին»: Նա նաեւ հավելել է, որ վերջերս Եվրախորհրդարանի պատգամավորներն են խոսել Արցախի ինքնորոշման իրավունքից:
Վերջին օրերին սահմանային սրացումների` հատկապես Երասխում, հարցի առնչությամբ` նա նշել է. «Միակ բանը, որ կարող եմ ասել, փառք Հայոց բանակին, փառք մեր տղաներին, որոնք ապահովում են մեր անդորրը»: Նա նաեւ քաղաքական գնահատական է բարձրաձայնել:
Հայկ Մամիջանյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե Հայաստանի ԶՈՒ-ի զինանոցում 1980-ական թվականների զենք ու զինտեխնիկա է, նշել է. «Մեր կնքած վարկային պայմանագրերով մինչեւ օրս զենք է մատակարարվում»: Նրա խոսքով «Իսկանդեր» տեսակի հրթիռներ աշխարհում ունեն հատուկենտ երկրներ, բայց երբ ուներ Հայասանը, չուներ ոչ ոք:
Զինանշանի մասին հարցի առնչությամբ խմբակցության ղեկավարը փաստել է, որ զինանշանը պարունակում է այն ամենը, ինչով մենք հպարտանում ենք:
17:37 16.06.2025
Շոգի ազդեցությունը սրտանոթային համակարգի հիվանդությունների վրաԲարձր ջերմաստիճանը և օդի խոնավության մակարդակը կարող են ծանրացնել սրտանոթային համակարգի աշխատանքը և առաջացնել լուրջ բարդություններ: Այս սեզոնին կարող են ավելանալ ինչպես զարկերակային գերճնշում, այնպես էլ` սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող անձանց հոսպիտալացումները: Հիմնական վտանգները. 🔸 տեղի է ունենում ծայրամասային անոթների լայնացում, որը բերում է մաշկի և օրգանիզմի ամբողջ մակերեսային հատվածի արյունամատակարարման ավելացման, ինչը կարող է […] ...
17:30 16.06.2025
Որպես անհետ կորած որոնվող 13-ամյա պատանին հայտնաբերվել էՀունիսի 13-ին՝ ժամը 16:43-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ ժամը 14․00-ի սահմաններում 13-ամյա տղան դուրս է եկել Վանաձորի ավտոկայանից, և նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի։ Տարոնի և Բազումի բաժինների համայնքային ոստիկանների, Լոռու մարզի գումարտակի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ ժամը 17:20-ին, Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի վերջնամասում 13-ամյա պատանին հայտնաբերվել ու ներկայացվել է Տարոնի […] ...
17:21 16.06.2025
Վարքագծի կանոնները՝ ուժեղ քամու դեպքումՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է ուժեղ քամու դեպքում խստորեն պահպանել անվտանգության կանոնները: Ուժեղ քամու դեպքում խորհուրդ է տրվում՝ ▫️Խուսափե՛լ բաց տարածություններից, հատկապես՝ այն վայրերից, որտեղ կան բարձր ծառեր ▫️Եղե՛ք զգոն շինությունների մոտ՝ չամրացված կամ թույլ ամրացված կառուցատարրերը կարող են ընկնել Եթե գտնվում եք անկայուն շինության մեջ՝ Արագ տեղափոխվե՛ք դեպի ավելի ամուր կառույց՝ հնարավորինս մնալով ներսում […] ...
17:14 16.06.2025
1 արծաթ, 3 բրոնզ և 4-րդ տեղը թիմային պայքարում․ ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԵԱՀյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից Արեն Փիրուզյանը (45 կգ) և Ռազմիկ Ոսկանյանը (60 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ։ Փիրուզյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 12-2 հաշվով հաղթել է ադրբեջանցի Օմեր Ուսուբովին։ Ոսկանյանը 6-4 հաշվով հաղթանակի է հասել Ռուսաստանի ներկայացուցչի նկատմամբ։ Հայաստանը ներկայացնող ազատոճայիններից […] ...
17:07 16.06.2025
Կապանցի տղամարդը հետախուզվում էր պատժից խուսափելու համար․ խափանման միջոցը՝ կալանքՔրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 12-ին Կապանի Մուշեղ Հարությունյան փողոցում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդ, որը հունիսի 10-ից հետախուզվում էր բնակարանային գողության մեղադրանքով պատժից խուսափելու համար, խափանման միջոցը` կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...
17:00 16.06.2025
ՌԴ-ում Իսրայելի դեսպանը հայտարարել է, որ Իրանի դեմ գործողությունների ավարտի համար վերջնաժամկետ չկաԻսրայելը չի սահմանում Իրանի դեմ գործողության ժամկետ, ինչպես նաև չի սահմանափակում դրա իրականացման տարածքը, լրագրողներին ասել է Ռուսաստանում Իսրայելի դեսպան Սիմոնա Գալպերինը։ «Իսրայելը իր համար որևէ սահմանափակում կամ ժամկետ չի սահմանում։ Մենք կաշխատենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է դեսպանը։ Նա հավելել է, որ Իսրայելը հարվածում է բոլոր օբյեկտներին և այն անձանց, որոնք […] ...