Դատարանները բեռնաթափելու նպատակով գումարի բռնագանձման պահանջներով գործերի մի մասը կհանձվի նոտարների քննությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+19.09 oC

Դատարանները բեռնաթափելու նպատակով գումարի բռնագանձման պահանջներով գործերի մի մասը կհանձվի նոտարների քննությանը

15:32 16.06.2023

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին ՀՀ օրենքների նախագծերին: Ըստ հիմնավորման՝ դատական պրակտիկայի ամփոփումը, ինչպես նաև քաղաքացիական գործեր քննող դատավորների շրջանում անցկացված հարցումները թույլ են տալիս եզրակացնել, որ ողջամիտ ժամկետներում քաղաքացիական գործերի քննության սկզբունքի խախտմանը հանգեցնող հիմնական պատճառներից է քաղաքացիական գործերի ահռելի քանակը։ Ինչպես նշել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, դատական պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ ներկայումս դատարանների ծանրաբեռնվածությունը մեծապես պայմանավորված է գումարի բռնագանձման պահանջով հայցադիմումների և վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումների մեծ ծավալով, մասնավորապես՝ 2020 թվականից 2022 թվականի ընթացքում ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել շուրջ 441.128 հայցադիմում, որից 395,149-ը եղել են գումարի բռնագանձման պահանջի մասին: «

Այսինքն, ստացվում է գումարի բռնագանձման պահանջով հայցադիմումները կազմում են Դատարան մուտքագրված հայցադիմումների ընդհանուր թվի 90 տոկոսը, որոնք, ըստ էության, իրենցից արդարադատություն չեն ներկայացնում»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ այդ փոփոխությամբ դատարանները կբեռնաթափվեն շուրջ 80 տոկոսով:

Նշված գործերով մեծ թիվ են կազմում կապի, կոմունալ ոլորտների՝ գազի, ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարում իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև բանկերի, ապահովագրական կազմակերպությունների կողմից ներկայացված հայցադիմումները և դիմումները: Վերոնշյալ խնդիրների լուծման տարբերակ կարող է հանդիսանալ գումարի բռնագանձման պահանջներով գործերի լուծման այլընտրանքային արդյունավետ մեխանիզմների ներդրումը: Նախագծով առաջարկվում է գումարի բռնագանձման պահանջներով գործերի մի մասը հանձնել նոտարների քննությանը՝ նախատեսելով հստակ չափանիշներ, որոնք թույլ կտան սահմանելու նոտարին ենթակա գործերի շրջանակը: Սահմանվել է նոտարների միջև գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումների բաշխման չափանիշը և կարգը:

Այսպես, սահմանվել է, որ նոտարների միջև գործերի բաշխումը և վերաբաշխումը կատարվելու է հատուկ համակարգչային ծրագրի միջոցով՝ հնարավորինս ապահովելով նոտարների միջև գործերի համաչափ բաշխումը։ Սահմանվել են գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ի թիվս այլ պահանջների, հստակ սահմանվել է, որ դիմումը նոտարին ներկայացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով։ Սահմանվել են գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումի վերադարձման և մերժման հիմքերը: Առկա է նաև կարգավորում այն դեպքերի համար, երբ ներկայացված դիմումը չի բավարարում օրենքով ներկայացվող պահանջներին, նոտարը կայացնում է դիմումը վերադարձնելու մասին որոշում՝ հնարավորություն տալով դիմողին այն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դրանում մատնանշված թերությունները վերացնել և այն կրկին ներկայացնել: Սահմանվել են գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը վիճարկելու և չեղյալ ճանաչելու հիմքերը և ընթացակարգը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է օրինագծերով առաջարկվող բարեփոխման կարևորությունը և հույս հայտնել, որ այն արդյունավետ կաշխատի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ տուն. Թրամփը Զելենսկու հետ կհանդիպի Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներում

09:42 16.06.2025

Սպիտակ տուն. Թրամփը Զելենսկու հետ կհանդիպի Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկկողմ հանդիպումներ կունենա Վլադիմիր Զելենսկու, Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի և Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներում: Կիրակի օրը լրագրողներին հայտնել է Սպիտակ տան պաշտոնյան, նրա խոսքերը մեջբերել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի մամուլի ծառայությունը: Թրամփը Կանադա է ժամանել ավելի վաղ։ G7 գագաթնաժողովը (Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, […] ...

Նեթանյահուն պնդում է, թե Իրանը ցանկանում էր սպանել Թրամփին միջուկային ծրագրի պատճառով

09:25 16.06.2025

Նեթանյահուն պնդում է, թե Իրանը ցանկանում էր սպանել Թրամփին միջուկային ծրագրի պատճառով

Թեհրանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համարում է իր գլխավոր թշնամին և պլանավորել է սպանել նրան, քանի որ ամերիկացի առաջնորդը դեմ է Իրանի միջուկային ծրագրին: Այս հայտարարությունն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Իրանը փորձել է սպանել Թրամփին իրենց լիազորված ուժերի միջոցով։ Այո՛, նրանք ուզում են սպանել նրան։ Նա նրանց թիվ մեկ թշնամին է, նա վճռական […] ...

Իրանի վրա Իսրայելի երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա

09:00 16.06.2025

Իրանի վրա Իսրայելի երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա

Իրանի վրա Իսրայելի կողմից իրականացված երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Իր քարոզչության մեջ Իսրայելի ագրեսոր ռեժիմը ձևացնում է, թե իր հարձակումները կատարվում են ճշգրիտ և առանց բնակելի տարածքների վրա հարձակվելու, սակայն ճշմարտությունն այլ է։ Ավելի քան 70 կին և երեխա […] ...

Իրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել

08:30 16.06.2025

Իրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել

2.5 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել Իրանի կենտրոնական մասում գտնվող Ղոմ նահանգում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի տարածքում, հայտնում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Տեղեկատվությունը հայտնվել է կենտրոնի պաշտոնական կայքում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հունիսի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 23:35-ին, գետնի տակ 10 կիլոմետր խորության վրա։ ...

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

BACK_TO_TOP