16:40 25.08.2018
Վարչապետն այսօր Հրազդանում մասնակցել է Հայրենական մեծ և Արցախյան պատերազմներում զոհվածներին նվիրված հուշահամալիրի վերաբացմանը: Հուշահամալիրի տարածքում բացվել է հուշաքանդակ՝ արծվի տեսքով: Հուշահամալիրի վերաբացման առիթով ՀՀ վարչապետը ելույթ է ունեցել:
«Հանուն հայրենիքի զոհվելու պատրաստակամությունը մարդկային գիտակցության ամենաբարձր կետն է, դրանից ավելի բարձր գիտակցություն պարզապես գոյություն չունի, բայց ինչի՞ համար են զոհվել զոհվողները, մի՞թե հանուն մահվան: Ամենևին՝ ոչ, զոհվողները զոհվել են հանուն կյանքի և ամեն զոհվողի հետ, ամեն ապրողի պատասխանատվությունն ավելի է մեծանում, ավելի է ծանրանում և ավելի է ուժեղանում:
Ինչի՞ համար ենք մենք կանգնեցնում այսպիսի բարձր հուշարձաններ, արդյոք զոհվածների համար: Ես կարծում եմ՝ ոչ, ես կարծում եմ, որ այս հուշարձանները մենք կանգնեցնում ենք մեզ համար, որ ամեն օր զգանք այն պատասխանատվոթյունը, որ մեր ուսերին ընկել է ամեն զոհվողի հետ, որ ամեն անգամ այս բարձր և բոլոր կողմերից երևացող հուշարձանների մոտով անցնելիս և նրան նայելիս վերգտնենք մեր ամոթը, եթե մի պահ կորցրել ենք այն, վերգտնենք մեր խիղճը, եթե մի պահ կորցրել ենք այն, վերգտնենք արդարությունը, եթե հանկարծ պարզվի, որ անարդարություն ենք գործել, գիտակցենք մեր սխալը, եթե պարզվի՝ սխալ ենք գործել, հայցենք ներողություն, եթե որևէ մեր հայրենակցի, որևէ մարդու նկատմամբ անարդար ենք վարվել, ուժեղանանք, եթե որևէ տեղ թուլություն ենք ցուցաբերել, հպարտանանք, եթե որևէ տեղ նսեմացել ենք և ի վերջո ժպտանք, որովհետև այս մարդիկ զոհվել են ոչ թե հանուն մահվան, այլ հանուն կյանքի:
Այս մարդիկ չեն զոհվել դժբախտություն բերելու համար, այս մարդիկ զոհվել են երջանկություն բերելու համար և նրանք երջանկություն բերելու համար արել են իրենցից կախված առավելագույնը և մենք պետք է անենք երջանկություն բերելու համար մնացած անհրաժեշտը: Եվ այսօրվա մեր իրականությունը հենց դրա մասին է, որովհետև մենք, այո՛, այսօր Հայաստանի Հանրապետությունում կարող ենք ասել, որ մեր ուսերին ենք վերցրել այն պատասխանատվությունը, մեր ուսերին ենք վերցրել այն կիսատը, որ կիսատ մնաց ամեն զոհվածի կյանքը ընդհատվելու հետ:
Եվ որևէ կասկած չկա, որ մենք այս բարձր հուշարձանները կանգնեցնում ենք ապագայի առաջ մեր ունեցած պատասխանատվությունը զգալու համար և որևէ կասկած չկա, որ այդ պատասխանատվությունն անընդհատ մեր աչքի առաջ է, որովհետև այս հուշարձանները ոչ միայն մեր տեսադաշտում են, այլև մեր հոգու, մեր գիտակցության մեջ: Եվ ուրեմն, ամեն առավոտ մենք խոնարհվում ենք այս հուշարձանների առաջ, ամեն երեկո մենք պատասխան պետք է տանք այս հուշարձանների առաջ, ամեն երեկո, ամեն առավոտ մենք պետք է կանգնենք այս հուշարձանների առաջ և պատասխան տանք մեր արածների և չարածների համար:
Եվ այսօրվա միջոցառումը նրա մասին է, որ մեր արածները պետք է ավելի շատ լինեն, քան մեր չարածները և այդպես ամեն օրվա հետ, ամեն շաբաթվա հետ, ամեն ամսվա հետ: Ինչո՞ւ ենք մենք ապրում. մենք ապրում ենք, որովհետև պատասխանատվություն ունենք մեր անցյալի, մեր ապագայի առաջ, մենք ապրում ենք, որովհետև այսօր հպարտ և վստահ կրում ենք այդ պատասխանատվությունը և մենք այսօր այստեղ ենք, որովհետև գիտենք, որ այդ պատասխանատվությունը կրելու ենք բարձր մակարդակով և հպարտությամբ խոնարհվելու ենք մեր բոլոր զոհերի, մեր բոլոր նահատակների առաջ և ազատ, երջանիկ և հզոր Հայաստանի էստաֆետը հպարտությամբ փոխանցելու ենք մեր ապագա սերունդներին:
Եվ ուրեմն, կեցցե´ ազատությունը, կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե´ն մեր երեխաները, որ ապրում են և ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում»:
Հուշահամալիրի վերաբացմանը ներկա են եղել նաև մի շարք պաշտոնատար անձինք՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ու ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
20:45 01.08.2025
Էկոնոմիկայի նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան հանձնարարականներ տվելՕգոստոսի 1֊ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ տարբեր մարզերի 11 քաղաքացիների։ Այս մասին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից: Քննարկված հարցերը վերաբերել են ձեռներեցության խթանմանը, բիզնես գործունեություն ծավալելու, արտահանման հնարավորություններին, գյուղատնտեսության ոլորտում կարկուտի պատճառած վնասների փոխհատուցմանը, պետական աջակցության ծրագրերին, սոցիալական և մի շարք այլ թեմաների։ Նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան […] ...
20:29 01.08.2025
Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով կարող են 3 ամիս մեքենա վարելՀայաստանի այն քաղաքացիները կամ երկքաղաքացիները, որոնք վարորդական իրավունքի վկայական են ստացել արտասահմանում և չունեն ազգային վարորդական իրավունքի վկայական, մեր երկրում վարելիս տարիներ շարունակ հայտնվում էին անհարմար իրավիճակում և ենթարկվում վարչական պատասխանատվության։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Միայն 2025 թվականի առաջին կիսամյակում կազմվել է այդպիսի 8020 արձանագրություն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 5264։ Խնդրի լուծման նպատակով Ներքին […] ...
20:14 01.08.2025
ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...
19:54 01.08.2025
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովումԱվստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...
19:46 01.08.2025
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել էՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...