22:09 16.06.2023
Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսություն հաստատելու փորձերի մասին ռուսաստանյան լրատվամիջոցներում տարածված աղմկահարույց հրապարակումների վերաբերյալ հայտարարություն է տարածել Արցախի արտգործնախարարությունը:
Արցախի ԱԳՆ-ն հաստատո՞ւմ է նոր երկխոսություն սկսելու առաջարկի մասին տեղեկությունները:
Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Հիշեցնեմ՝ երեկ Ռուսաստանի պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով Վաշինգտոնում դիվանագիտական շրջանակներում սեփական տեղեկացված աղբյուրին, տեղեկություն էր տարածել այն մասին, որ Վաշինգտոնը Բաքվին և Ստեփանակերտին բանակցելու նոր առաջարկ է փոխանցել ամերիկյան միջնորդությամբ, այլ՝ 3-րդ երկրի տարածքում: Եվ ըստ տեղեկությունների՝ իբր Վաշինգտոնի կողմից Արցախի ներկայացուցիչների վրա ճնշում է գործադրվում, որպեսզի համաձայնեն և ամերիկյան միջնորդությամբ Բաքվի հետ սեղանի շուրջ նստեն, հակառակ դեպքում իբր արցախցիներին սպառնում են, որ կարտոնեն կամ կնպաստեն, որ Ադրբեջանը Արցախի դեմ, մեջբերում եմ՝ «հակաահաբեկչական գործողություն սկսի»:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նպատակահարմար է համարել մեկնաբանել այս լուրը՝ հայտարարելով, որ այն մտահոգում է Ռուսաստանի իշխանություններին և կոչ է արել հաստատել կամ հերքել այս տեղեկությունը:
Տեղեկությանն անդրադարձել է Արցախի ԱԳՆ-ն՝ նախ ընդգծելով, որ Արցախը շարունակում է կողմ լինել երկխոսությանը, բաց է Բաքվի հետ երկխոսության համար և հշեցնում է, որ արցախյան 2-րդ պատերազմից հետո Բաքվի ներկայացուցիչների հետ սեղանի շուրջ նստելու մի քանի փորձ եղել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ: Վերջին նման հանդիպումը՝ դարձյալ ռուս խաղաղապահների միջնորդությամբ, եղել է մարտի 1-ին, որից հետո Ադրբեջանը, ըստ էության, հրաժարվեց ձեռք բերված համաձայնություններից և նոր հանդիպումների համար սկսեց առաջ քաշեց անընդունելի նախապայմաններ, մասնավորապես, որ հանդիպումները պետք է տեղի ունենան առանց միջնորդների, Բաքվում և ադրբեջանական կողմի թելադրանքով, մասնավորապես՝ Արցախի ինտեգրացիայի մասին:
Սակայն որևէ գնահատական չի տրվում՝ արդյո՞ք համապատասխանում են իրականությանը տեղեկություններն այն մասին, որ ամերիկացիներն առաջարկել են Վաշինգտոնի մասնակցությամբ նման նոր հանդիպում անցկացնել, գնահատական չի տրվում նաև այդ ռուսական պարբերականի տեղեկություններին այն մասին, թե իբր Արցախի ԱԳՆ Սերգեյ Ղազարյանը գործում է ադրբեջանական ինչ-որ դիվանագիտության պարտադրանքի ներքո և սպասարկում է ադրբեջանական շահերը»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Արդյո՞ք արձագանք կա՞ Վաշինգտոնից ու Բաքվից: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
09:25 16.06.2025
Նեթանյահուն պնդում է, թե Իրանը ցանկանում էր սպանել Թրամփին միջուկային ծրագրի պատճառովԹեհրանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համարում է իր գլխավոր թշնամին և պլանավորել է սպանել նրան, քանի որ ամերիկացի առաջնորդը դեմ է Իրանի միջուկային ծրագրին: Այս հայտարարությունն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Իրանը փորձել է սպանել Թրամփին իրենց լիազորված ուժերի միջոցով։ Այո՛, նրանք ուզում են սպանել նրան։ Նա նրանց թիվ մեկ թշնամին է, նա վճռական […] ...
09:00 16.06.2025
Իրանի վրա Իսրայելի երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխաԻրանի վրա Իսրայելի կողմից իրականացված երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Իր քարոզչության մեջ Իսրայելի ագրեսոր ռեժիմը ձևացնում է, թե իր հարձակումները կատարվում են ճշգրիտ և առանց բնակելի տարածքների վրա հարձակվելու, սակայն ճշմարտությունն այլ է։ Ավելի քան 70 կին և երեխա […] ...
08:30 16.06.2025
Իրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել2.5 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել Իրանի կենտրոնական մասում գտնվող Ղոմ նահանգում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի տարածքում, հայտնում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Տեղեկատվությունը հայտնվել է կենտրոնի պաշտոնական կայքում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հունիսի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 23:35-ին, գետնի տակ 10 կիլոմետր խորության վրա։ ...
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...