14:13 14.03.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովին, ով Հայաստանում մասնակցում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ կոմիտեի համատեղ նիստերին:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ, նախագահ Սարգսյանի գնահատմամբ, հայ-ռուսական հարաբերություններն առանձնանում են բարձր և բարձրագույն մակարդակներում ակտիվ երկխոսությամբ ու արդյունավետ համագործակցությամբ բոլոր ոլորտներում:
Ընդգծելով, որ Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական հարաբերությունների անընդհատ և հետևողական ամրապնդումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, նախագահը հավելել է, որ Հայաստանը ցանկանում է կառուցողական և փոխշահավետ համագործակցություն ծավալել բոլոր այն ինտեգրացիոն միավորումների հետ, որոնք կարևոր դեր են խաղում տարածաշրջանում: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Կոնստանտին Կոսաչովին Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ տարբեր հարթակներում արտահայտած նրա օբյեկտիվ դիրքորոշման համար:
Հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների զարգացան և ամրապնդման գործում Նախագահ Սարգսյանը մեծ դեր է վերապահել միջխորհրդարանական կապերին և համոզվածություն հայտնել, որ երկու երկրների խորհրդարանական հանձնաժողովների երևանյան համատեղ նիստերն անցել են բարեկամության, կառուցողական մթնոլորտում, և ընդունված որոշումները դրական ազդեցություն կունենան միջպետական հարաբերությունների վրա:
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահը նշել է, որ իր երկրի բարձրագույն ղեկավարության և խորհրդարանականների ցանկությունը ևս նույնն է՝ պահպանելու և զարգացնելու առավելագույն ակտիվ, պարբերական, բաց և բովանդակալից շփումներ հայ գործընկերների հետ: Նա գոհունակությամբ է խոսել նաև միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում հայ և ռուս խորհրդարանականների արդյունավետ ու փոխադարձ աջակցության վրա հիմնված համագործակցության մասին:
Կոնստանտին Կոսաչովը նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է կառուցողական մթնոլորտում խորհրդարանականների անցկացրած երևանյան համատեղ նիստերում քննարկված հարցերն ու ընդունված որոշումները՝ միտված երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության և հայ-ռուսական հարաբերությունների առավել ամրապնդմանը: Նա վստահեցրել է, որ խորհրդարանական մակարդակով հայ գործընկերների հետ փորձում են լիարժեքորեն իրացնել այն գործընկերային ու բարեկամական մեծ ներուժը, որ Ռուսաստանի և Հայաստանի նախագահները ներդնում են երկկողմ հարաբերություններում:
21:16 02.08.2025
Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքներըԻնչպես կանխատեսվել էր, այսօր հանրապետությունում դիտվել է բարձր ջերմային ֆոն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել, որ մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները. Արենի` 42.6°C (40°C` 2011թ.), Երևան` 41.9°C (40.8°C` 2000թ.), Արտաշատ` 40.9°C (40.7°C` 2011թ.), Ապարան` 33.5°C (32.2°C` 2000թ.): ...
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...