23:45 18.06.2023
Պատմության մեջ առաջին անգամ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի գիտնականների թիմին հաջողվել է արհեստականորեն մարդկային սաղմեր ստեղծել՝ մեկ ցողունային բջջի գենետիկական նյութից:
Ցողունային բջիջների հետազոտությունների միջազգային ընկերության տարեկան հանդիպման ժամանակ արված աղմկահարույց հայտարարությունը մի շարք հարցեր է առաջացնում՝ առաջին հերթին բարոյական և իրավական, հաղորդում է BBC-ն:
Սենսացիոն փորձի ժամանակ մարդկային յուրաքանչյուր սաղմ աճեցվել է՝ բաժանելով մեկ դոնոր ցողունային բջիջ, այսինքն՝ իրականում խոսքը կլոնավորման մասին է:
Մարդկանց կլոնավորման վերաբերյալ փորձարկումների անցկացումն օրենքով արգելված է աշխարհի շատ երկրներում, սակայն այս դեպքում թույլտվություն է ստացվել՝ երկու շաբաթից ոչ ավելի հին սաղմերի ոչնչացման պայմանով:
Սինթետիկ սաղմերը, որոնք ընդամենը մի քանի օր կամ շաբաթ են պահվելու, կարող են օգնել հետազոտողներին ուսումնասիրել մարդու զարգացման ամենավաղ փուլերը և, հնարավոր է, լուծել շատ զույգերի անպտղության խնդիրը:
Օրինակ՝ հենց սկզբնական փուլերում է, որ հղիությունը հաճախ հանկարծակի ընդհատվում է առանց որևէ ակնհայտ պատճառի։
Միևնույն ժամանակ, մարդկային սաղմը մայրական օրգանիզմի ներսում և նույնիսկ սաղմի ձևավորման շատ վաղ փուլերում ուսումնասիրելու հնարավորությունները չափազանց սահմանափակ են:
Լաբորատորիայում արհեստական սաղմերի ուսումնասիրությունը կօգնի լուծել այս խնդիրը և ավելի լավ հասկանալ վաղ վիժումների պատճառը։
Բեղմնավորման պահից սկսած՝ երկրորդ շաբաթվա վերջում ուղեղը դեռ չի սկսել ձևավորվել սաղմի մեջ, և սրտի բաբախյունը չի լսվում, հետևաբար, փորձագետներն էթիկական երկընտրանքի առաջ չեն կանգնում:
Բեղմնավորումից 14 օր հետո օրենքը պահանջում է, որ կենդանի մնացած սաղմերը փոխպատվաստվեն փոխնակ մոր մարմնին: Կամ այն դեպքում, երբ սաղմը ստեղծվել է բացառապես փորձի կարիքների համար, ոչնչացնել այն:
Այսօր ցողունային բջիջներից մարդկային սաղմերի մշակումը կարգավորող հստակ կանոններ չկան, բայց դրանք պարզապես կենսական նշանակություն ունեն:
Նորագույն կենսատեխնոլոգիաները գնալով ավելի էժան են դառնում, և դրանց օգտագործումը տանը հաճախ նույնիսկ հատուկ կրթություն չի պահանջում։
«Շատ կարևոր է, որ հետազոտություններն այս ոլորտում կատարվեն զգույշ և թափանցիկ», – ասել է Ֆրենսիս Քրիքի ինստիտուտի պրոֆեսոր Ջեյմս Բրիսկոն:
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...
13:35 02.08.2025
Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ: Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ: Լոռու մարզ իրականացված այցի շրջանակներում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ: […] ...