16:33 14.03.2018
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը խորը մտահոգություն է հայտնել «Լավ երեկո» հաղորդման շրջանակներում ներառված տեսանյութի վերաբերյալ, որտեղ նկարահանվել են ՔԿՀ-ում պատիժը կրող կանայք:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Տեսանյութում ակնհայտ ծաղրի են ենթարկվում կանայք, որոնք անազատության մեջ են և արդեն իսկ գտնվում են խոցելի վիճակում։ Խումբը նման մոտեցումը համարում է մարդու իրավունքների կոպտագույն խախտում, ինչը հակասում է միջազգային մի շարք կոնվենցիաներին, այդ թվում Մարդու իրավունքների եվրոպական և ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիաներին։
Նաև հաղորդումը պատրաստված է լրագրողական էթիկայի կոպտագույն խախտմամբ և անազատության մեջ պահվող անձնանց հանդեպ ակնհայտ խտրական վերաբերմունքով, ինչն էլ ավելի արտահայտված է կանանց դեպքում, որոնք, ըստ միջազգային հեղինակավոր կառույցների հետազոտությունների, ավելի են «պիտակավորվում» և նրանց հետագա սոցիալիզացիան առավել բարդ է լինում։
Այստեղ ակնհայտ է թե՛ լրատվամիջոցի՝ Հանրային Հեռուստատեսության պատասխանատվությունը, թե՛ ՀՀ արդարադատության նախարարության զգոնության և աչալրջության պակասը, առանց որի գիտության ու թողտվության չէր կարող տեղի ունենալ նման նկարահանում։ Ուստի՝
Պահանջում ենք․
Հանրային հեռուստաընկերությունից
– հանդես գալ տեսանյութում տեղ գտած լրագրողական էթիկայի խախտման վերաբերյալ հանրային բացատրությամբ
– հաղորդման մեջ ցուցադրված կանանցից և նրանց ընտանիքներից հրապարակային ներողություն խնդրել
ՀՀ արդարադատության նախարարությունից
– տեղեկացնել, արդյոք ուսումնասիրվել է լրագրողի գործունեությունն ու նպատակը
– ի՞նչ հիմնավորմամբ է տվյալ «հումորային» հաղորդմանը հնարավորություն ընձեռնվել մուտք գործել «Աբովյան» ՔԿՀ տարածք, քանի որ հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ լրատվամիջոցների դիմումները մերժվում են նախարարության կողմից։
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում արձանագրած հրատապ խնդիրների, այս միջադեպի և այլ նմանատիպ շարունակական բնույթ կրող խնդիրների լուծումների առաջարկություններ տալու նպատալով Խումբը մամլո ասուլիս է կազմակերպելու, որի մասին առանձին հայտարարություն կտարածվի մոտակա օրերին»:
Նշենք, որ նույն թեմային անդրադառնալով՝ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշել է. «Կարծում եմ, որ դա անթույլատրելի է, ինքս շատ մտահոգված եմ այդ դեպքով և շատ լուրջ քննարկում եմ ունենալու Հ1-ի ղեկավարության հետ, որովհետեւ սա առաջին դեպքը չէ, այլ երկրորդ լուրջ բացթողումն է, որ տեղի է ունեցել Հ1-ի կողմից։ Մենք դա քննարկման առարկա կդարձնենք»:
Հիշեցնենք, որ մարտի 8-ին Հ1-ի «Լավ երեկո» հաղորդման լրագրողը «Աբովյան» ՔԿՀ-ում զրուցել էր և ծաղրի առարկա դարձրել ազատազրկված կանանց, որից հետո տեսանյութը համացանցում բուռն քննարկման առիթ էր դարձել:
Այսօր ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ևս դատապարտել էր՝ անթույլատրելի համարելով նման վարքագիծը և նշել, որ լուրջ քննարկում է ունենալու Հանրային հեռուստաընկերության ղեկավարության հետ:
12:40 16.06.2025
Դիլիջանում մոպեդ գողացած երիտասարդը հայտնաբերվել է․ գողոնը՝ ևսՀունիսի 11-ին Երևանի բնակիչ 35-ամյա մի տղամարդ հաղորդում է ներկայացրել, որ 2024 թվականի հոկտեմբերին Դիլիջան համայնքի Թբիլիսյան խճուղում գողացել են «Հոնդա» մակնիշի իր մոպեդը։ Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս, հունիսի 12-ին պարզել են, որ գողությունը կատարել է 29-ամյա մի երիտասարդի։ Նա ոստիկանություն խոստովանել է արարքը և ներկայացրել մոպեդը։ Երիտասարդը, գողոնը և կազմված […] ...
12:23 16.06.2025
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց․ նա տեղափոպվել է քրեակատարողական հիմնարկՀամայնքային ոստիկանության Նոր-Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Սարիթաղում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա մի տղամարդ: Նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: 35-ամյա տղամարդը ներկայացվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: ...
11:41 16.06.2025
Պլանային ջրանջատում Գյումրիում«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված հունիսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև հունիսի 18-ը ժամը 10:30-ը, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ջրամատակարարումը: «Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրությունում: ...
11:20 16.06.2025
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստացել է հարձակվել Իսրայելի վրա մինչև նրա լիակատար ոչնչացումըԻրանի գործողությունները Իսրայելի դեմ կշարունակվեն մինչև թշնամու լիակատար ոչնչացումը: Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարության մեջ։ «Հանցավոր Իսրայելի ռեժիմի կողմնակիցները պետք է իմանան, որ Իրանի արդյունավետ, նպատակային և մահացու գործողությունները ռեժիմի նշանակալի և զգայուն թիրախների դեմ կշարունակվեն մինչև դրա լիակատար ոչնչացումը», – հայտարարության մեջ մեջբերում է […] ...
11:07 16.06.2025
Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային էներգիան․ ՓեզեշքիանԻրանն իրավունք ունի օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել միջուկային հետազոտություններ, հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք իրավունք ունենք օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել հետազոտություններ (միջուկային ոլորտում – խմբ.) հասարակության բարօրության համար։ Ոչ ոք իրավունք չունի խլել մեզանից այս իրավունքը», – Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում IRIB պետական հեռուստառադիոընկերությունը։ Նա նաև նշել է, որ Իրանը «պատերազմի […] ...
10:55 16.06.2025
Այսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել․ համայնքապետարանԱյսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել։ Պտտահողմը մեծ ավերածություններ է առաջացրել քաղաքի տարբեր հատվածներում և Լուսագյուղ վարչական տարածքում` վնասելով տանիքներ, խանութներ, ավտոմեքենաներ և համայնքային նշանակության կառույցներ։ «Համայնքապետարանը և պատասխանատու բոլոր մարմինները լիարժեք զգոնությամբ և պատասխանատվությամբ են մոտենում այս ծանր իրավիճակին՝ գործի դնելով հնարավոր բոլոր ռեսուրսները՝ բնակիչների անվտանգությունն ու համայնքի բնականոն կյանքը վերականգնելու համար»,-նշված […] ...