11:50 20.06.2023
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում երբ է հասկացել, որ միակ հնարավոր տարբերակը մնում է ռազմական գործողությունների դադարեցման զիջումային տարբերակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին ասաց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստում:
Վարչապետը հայտնեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին պատերազմը դադարեցնելու հայտարարությունը իր կողմից ստորագրելու հարցում շրջադարձային դեր է խաղացել Շուշիի անկման գործընթացը: Նրա խոսքով՝ էականն այստեղ ոչ միայն Շուշիի խորհրդանշական արժեքն է, այլ նաև՝ ռազմավարական: Շուշիի կորստից հետո, ըստ էության, հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, անխուսափելիորեն պիտի ուժեղանար ճնշումը Մարտունու վրա, հայկական զինված ուժերի շուրջ 25 հազար զինվոր կհայտնվեր շրջափակման մեջ ընկնելու վտանգի տակ:
Փաշինյանը հայտնեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը պատերազմը կանգնեցնելու 5-րդ փորձն էր: Առաջին այդպիսի խոսակցությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին, երբ ծննդյան օրվա առիթով շնորհավորելու համար ինքը զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: ՌԴ նախագահն այդ խոսակցության ժամանակ կարևորել է Փաշինյանի հայտարարությունը կոմպրոմիսների գնալու պատրաստակամության մասին։ ՌԴ նախագահն ասել է, որ ցանկանում է միջնորդական ջանքեր գործադրել հնարավորինս արագ կրակի դադարեցման հասնելու համար։
«Ես ասացի, որ համաձայն եմ՝ մինչ այդ հետաքրքրվելով, թե ինչ պայմաններով պետք է լինի կրակի դադարեցումը: Մեր ըմբռնումն այն էր, որ կրակը պետք է դադարի առանց նախապայմանների, կողմերը պետք է մնան այդ պահին իրենց զբաղեցրած դիրքերում, որից հետո պետք է սկսվեն խոսակցություններ, թե որոնք են այն կոմպրոմիսները, որոնց պատրաստ են կողմերը: Ասացի, որ այդ տարբերակն ընդունելի է մեզ համար: Նույն օրը երեկոյան տեղի ունեցավ իմ երկրորդ հեռախոսազրույցը ՌԴ նախագահի հետ, և նա ասաց, որ խոսել է Ադրբեջանի նախագահի հետ, սակայն վերջինս ասել է, որ ինքը պատրաստ չէ գնալ կրակի դադարեցման, այսինքն՝ համաձայն չէ հրադադար հաստատել»,-պատմեց Փաշինյանը:
Այսուհանդերձ Վլադիմիր Պուտինն ասել է, որ պայմանավորվել է հաջորդ օրը նորից խոսել Իլհամ Ալիևի հետ: Հաջորդ օրը ՌԴ նախագահը Փաշինյանի տեղեկացրել է, որ հրադադարի համար ադրբեջանական կողմը նախապայման ունի, ակնկալում է, որ առանց մարտի իրենց հանձնվի Ֆիզուլին, և հայկական ուժերը Արաքսի երկայնքով նահանջեն մինչև Խոդա Աֆերինի ջրամբար՝ այնպես, որ ջրամբարը լինի Ադրբեջանի վերահսկողության տակ, և նրանք կարողանան այնտեղից ջուր վերցնել ոռոգման նպատակով: Բացի դրանից՝ Ադրբեջանի ղեկավարությունը ակնկալել է հետ ստանալ Արցախում սպանության և մարդու առևանգման համար իրենց պատիժը կրող Գուլիևին ու Ասքյարովին՝ հնարավոր համարելով իր հերթին գերիներ վերադարձնելու տարբերակը:
«Ընդ որում, այս ամենի դիմաց ոչ թե ռազմական գործողությունների դադար է հայտարարվում, այլ ընդամենը հումանիտար հրադադար՝ զոհվածների հուղարկավորությունը կազմակերպելու համար, դրանից հետո ռազմական գործողությունները չշարունակելու ոչ միայն պայման, պարտավորություն չպետք է լիներ: Ասացի, որ նախապայմաններն ընդունելի չեն, քանի որ ՌԴ նախագահի հետ պայմանավորվել էինք, որ հրադադարը պետք է հաստատվի առանց նախապայմանների: Եվ հետո՝ նույնիսկ, եթե ես համաձայնվեմ զորքերի նահանջին, ոչ մի երաշխիք չկա, որ նահանջի ընթացքում Ադրբեջանը չի շարունակի հարձակումը: Այնուամենայնիվ, որոշակի ճկունություն ցուցաբերեցի՝ արձանագրելով, որ Խոդա Աֆերինի ջրամբարից ջրի համատեղ օգտագործումը հնարավոր է, այսինքն՝ կարծում եմ, որ ԼՂ-ն կարող է չխոչընդոտել ջրամբարից Ադրբեջանի ջուր վերցնելուն, Ասքերովի և Գուլիևի վերադարձի պայմանը քննարկելի է, եթե Ադրբեջանն ասի, թե ՌԴ միջնորդությամբ իր հերթին քանի հայ գերի է պատրաստվում վերադարձնել հայկական կողմին, Ֆիզուլին առանց մարտի հանձնելու և Արաքսի ափով հանձնելու պայմանն ընդունելի չէ, զոհվածների մարմինները հուղարկավորելու նպատակով հումանիտար հրադադար հաստատելու առաջարկը լիարժեք ընդունելի է»,-ասաց վարչապետը:
ՌԴ նախագահի և Հայաստանի վարչապետի հաջորդ հեռախոսազրույցի ընթացքում, որ կայացել է հոկտեմբերի 8-ին, ՌԴ նախագահը հաղորդել է, որ Ադրբեջանը համաձայն է հոկտեմբերի 9-ի լույս 10-ի կեսգիշերից հրադադար հաստատել: Դա քննարկելու նպատակով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվել են Մոսկվա՝ խորհրդակցություններ սկսելու ՌԴ նախագահի միջնորդությամբ, նաև պետք է փոխանակվեին գերիները և զոհվածների աճյունները: Հայաստանի վարչապետը համաձայնել է այդ առաջարկին:
Այդ խոսակցությունից հետո ՌԴ նախագահի կայքում հրապարակվել է համապատասխան հայտարարություն: Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում սկսվել է ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, որն ավարտվել է կրկին համապատասխան հայտարարությամբ՝ մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման մասին:
Այս հայտարարությունն ընդունելի է եղել հայկական կողմի համար: Եվ վարչապետի խոսքով՝ դրա ընդունումից հետո իր հրահանգը ՊՆ-ին և Գլխավոր շտաբին եղել է պահպանել կրակի դադարեցման ռեժիմը: Բայց աննշան դադարներից հետո Ադրբեջանը ոչ միայն չի պահպանել կրակի դադարեցման ռեժիմը, այլ նաև ավելի է ակտիվացրել իր գրոհային գործողությունները՝ հարձակում սկսելով արդեն ԼՂ-ի նախին ինքնավար մարզի տարածքի վրա՝ հրթիռային հարվածներ հասցնելով Ստեփանակերտին, Մարտակերտին, գրոհելով Հադրութի ուղղությամբ:
«Իհարկե, զորքերին հրահանգված էր ամեն ինչ ձեռնարկել Ադրբեջանի գրոհը կասեցնելու համար, բայց զուգահեռ նաև դիվանագիտական ջանքեր էին գործադրվում՝ համաձայն մոսկովյան փաստաթղթի հրադադար հաստատելու և հրադադարի պահպանման ռեժիմը պահպանելու ուղղությամբ: Որպես այդպիսին դիտարկվում էր շփման գծի երկու կողմերից ռուս ռազմական դիտորդների տեղակայումը, որոնք կհետևեն իրադրությանը և կարձանագրեն հրադադարի ռեժիմի խախտումները: Ադրբեջանը, սակայն, անընդհատ խուսափում էր նման լուծման գնալուց և ավելի ինտենսիվ էր դարձնում ռազմական գործողությունները»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետի վստահեցմամբ՝ հետագա օրերին ինքը մի քանի անգամ հեռախոսային խոսակցություններ է ունեցել ՌԴ նախագահի հետ, որի հիմնական թեման եղել է՝ ինչպես հասնել հրադադարի ռեժիմի հաստատման և պահպանման, ինչ է պետք դրան հասնելու համար: Փաշինյանն իր կողմից պատրաստակամություն է հայտնել հանուն դրա ներդնել անհրաժեշտ ջանքեր:
«Մեր ներքին քննարկումներում իրադրությունը վերլուծելիս իմ եզրակացությունը եղել է հետևյալը՝ մինչև ադրբեջանական զորքերի առաջխաղացումը չկասեցվի, նա չի համաձայնվելու հրադադարի: Սա ռազմական գործողությունները դադարեցնելու, ըստ էության, հավասարակշռված սցենարն էր: Եվ հասկանում էի, որ, եթե նման սցենար հնարավոր չի լինում կիրառել, իսկ պատերազմի թատերաբեմում իրադրությունն այս առումով լավատեսություն չէր ներշնչում, ապա միակ հնարավոր տարբերակը մնում է ռազմական գործողությունների դադարեցման զիջումային տարբերակը: Այլ տարբերակները իրատեսական չէին թվում, որովհետև հրադադարի մասին բավականին հավասարակշռված հայտարարությունից անցնում էին օրեր, բայց հրադադար հաստատել չէր հաջողվում»,-ներկայացրեց վարչապետը:
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...