21:00 20.06.2023
Աշոցքի Կոճոռ թաղամասի փայտյա երկհարկանի կացարանների տեղում կկառուցվեն նոր շենքեր։ Կառավարության որոշմամբ հաստատվել է Կոճոռի 164 ընտանիքների բնակապահովման հարցը։ Ի սկզբանե երեք տարբերակ էր քննարկվում՝ փայտյա կացարանների վերանորոգում, բնակարանի գնման վկայագրերի տրամադրում կամ նոր բնակֆոնդի կառուցում։ Հաշվի է առնվել բնակիչների կարծիքը և ընտրվել է երրորդ տարբերակը՝ բնակարանաշինությունը։ Այն այժմ նախագծանախահաշվային փուլում է։ Այսօր Աշոցքում անցկացվել է բնակելի շենքերի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում:
Բնակելի շենքերի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտով տրվում են այն հարցերի պատասխանները, թե ինչքան աղմուկ է բարձրանալու շինարարության ընթացքում, փոշու ինչպիսի մակարդակ է լինելու և բնապահպանական ինչ հետևանքներ առհասարակ կարող է ունենալ շինարարութւոնը։ Բայց հանրային քննարկման մասնակից Կոճոռի բնակիչներին լրիվ ուրիշ հարցեր էին հետաքրքրում։ Դրանցից առաջինը՝ որտե՞ղ են կառուցվելու նոր շենքերը։ Ըստ նախագծի` նոր շենքերը կառուցվելու են ներկայիս թաղամասի տարածքում։
Կոճոռի փայտյա երկհարկանի կացարաններից յուրաքանչյուրում 1988-ից հետո 4 ընտանիք է ապրում։ Եվ բնակիչներին անգամ հետաքրքրում էր, թե նոր շենքերը կառուցելուց հետա արդյո՞ք փոխվելու են իրենց հարևանները։ Այլ կերպ ասած՝ առաջնային է, թե ինչպես են բաշխվելու բնակարանները։
«Ամեն մուտքում լինելու է 4 բնակարան՝ երկուական 3 և երկուական 4 սենյականոցներ։ Բնակարանների ընդհանուր մակերեսը, ինչ հիմա ունեն բնակիչները, դրանից 1-2 քառակուսի մետր ավելի շատ է նախատեսված», – բնակիչներին ասել են հանրային քննարկման կազմակերպիչները։
Բնակիչներին հետաքրքրող առաջնային հարցերի ցանկում նաև ենթակառուցվածքներն են։ Կոճոռում որոշ բնակիչներ սեփական միջոցների հաշվին բնակարանները գազաֆիկացրել են։ Ըստ նախագծի՝ նոր թաղամասը ևս գազաֆիկացում ունենալու է։
Ծրագիրը դեռ նախագծանախահաշվային փուլում է։ Նախագծի մշակումը գնահատվել է 4,2 մլրդ դրամ։ Ըստ Աշոցքի համայնքապետի տեղակալի՝ նախագծի մշակման համար հատկացված գումարը կազմում է Կոճոռի բնակարանաշինության ընդհանուր գումարի 30 %-ը։ Իսկ ծրագրի ժամկետներ չեն նշվում։
«Գտնվում է ծրագիրը նախագծային փուլում և ժամկետները կախված են դրանից, թե ինչքան արագ կավարտվի նախագծման փուլը։ Հետո կհայտարարվի մրցույթ, մասնակցող շինկազմակերպություններից ով ճանաչվեց հաղթողը, նա էլ կկառուցապատի »,- SHANTNEWS-ին ասել է Աշոցք համայնքի ղեկավարի տեղակալ Լևոն Կոնդյանը։
Կոճոռում 164 բնակարան կա։ Դրանց մի մասը բնակեցված չէ։ Անմխիթար վիճակի պատճառով բնակիչները լքել են տները, այլ բնակավայրեր տեղափոխվել, բայց պահպանել են բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը, ինչը նրանց դարձնում է բնակարանաշինական ծրագրի շահառու։
Բնակարանաշինությունը Աշոցքում բավական մեծ հատկացումներ պահանջող ծրագիր է, բայց գյուղացիները ամենահարմարն են համարում։ Վկայագրերից հրաժարվել են ոչ միայն դրանց ցածր արժեքի պատճառով, այլև նրա համար, որ վկայագրերի տրամադրումը կնշանակեր գյուղում ընտանիքների արտահոսք։ Բնակարանաշինությունը նշանակում է, որ 164 ընտանիք կշարունակի ապրել Աշոցքում։
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...