21:28 22.06.2023
Վերին Լարսի անցակետում կայացել է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի ու Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության պետի հանդիպումը: Աշոտ Մուրադյանն ու Ռուսլան Դավիդովը քննարկել են անցակետի աշխատանքը պարզեցնելու հնարավորությունները:
Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի այցը Վերին Լարս կապվա՞ծ էր անցակետի հզորությունների ավելացման հետ, և անցակետը դեռ ունի՞ հզորությունը զարգացնելու ռեսուրսներ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Ինչպես գիտենք, մայիսին գործող 25 սպասարկվող գծերին ավելացան ևս 11-ը, իսկ հունիսի 15-ին՝ ևս 3-ը: Այսպիսով, 39 գծի վրա սպասարկում են անցնող բեռանտար և մարդատար մեքենաները:
24 գիծ հատկացված են մարդատար մեքենաների համար, 12-ը՝ բեռնատարների, 2-ը՝ ավտոբուսների և ևս մեկ գիծ առայժմ որպես ռեզերվ պահպանվում է և կսպասարկի միայն այն բեռնատարները, որոնք տեղափոխում են շինանյութ՝ դեռևս շարունակվող շինարարական աշխատանքների համար:
Այս ամենն արդեն սկսել է ազդել ապրանքների, բեռների փոխադրման արագության վրա, և խցանումները զգալիորեն նվազել են:
Եթե մինչ վերջին բարեփոխումները Վերին Լարսում հաջողվում էր սպասարկել 800-1000 ավտոմեքենա, ապա հունիսի 19-ին հաջողվեց արձանագրել պատմության մեջ եղած բոլոր ժամանակների ռեկորդը. 1322 մեքենա է սպասարկվել այդ օրվա ընթացքում և, ընդ որում, պաշտոնյաներն ասում են, որ դա մաքսիմալը չէ և հնարավորը է ևս 20%-ով ավելացնել ռեսուրսը՝ Վերին Լարսում մեքենաների սպասարկումը հասցնելով մինչև 1600-ի»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
18:30 21.06.2025
«Նոայի» խաղերի ժամանակացույցը ՉԼ-ում18:16 21.06.2025
Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հունիսի 20-ին կայացած Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովի բովանդակային արդյունքներին, որն անցկացվել է Հայաստանի՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնած «Սոցիալական արդարության գլոբալ […] ...
18:10 21.06.2025
Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Բիլի Ջին Քինգ գավաթի խաղարկությունումԹենիսի կանանց Հայաստանի թիմը Մոլդովայում ընթացող Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում ավարտել է ելույթները: Հայաստանի հավաքականը փլեյ-օֆֆի երկրորդ խաղում 0-2 հաշվով պարտվել է Մոլդովայի թիմին: Փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի թիմը 0-3 հաշվով զիջել էր Ֆինլանդիայի թիմին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեք հաղթանակ էր տարել և առաջին տեղը գրավել իր ենթախմբում: ...
17:52 21.06.2025
Ռաֆայել Նազարյանը հեռացավ «Շիրակից»Գյումրիի «Շիրակը» և գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նազարյանը «Շիրակը» մարզում էր 2024 թվականի հոկտեմբերից: Նրա գլխավորությամբ գյումրեցիները 21 խաղում գրանցել են 7 հաղթանակ, 4 ոչ-ոքի և 10 պարտություն: ...
17:45 21.06.2025
«Շանթ» ՀԸ-ն այսօր նշում է իր ծննդյան օրը«Շանթ» հեռուստաընկերությունը այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն: Վարդգես Ավետիսյան. նա առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: ...
17:38 21.06.2025
Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել էՎլադիմիր Զելենսկին վստահ չէ, թե արդյոք կմեկնի Հաագայում հունիսի 24-25-ը կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին, և ուղևորության վերաբերյալ որոշումը հետաձգել է վերջին րոպեին։ Սա բխում է լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրա հայտարարությունից։ «Գագաթնաժողովին իմ ուղևորությունը կախված չէ նրանից, թե արդյոք հանդիպում կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նախ, ես վստահ չեմ, որ կգնամ, բայց, միևնույն է, […] ...